Jump to content

Իոսիֆ Ստալինի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինը սգո փոստային նամականիշի վրա (1954)

1953 թվականի մարտի 1-ին Իոսիֆ Ստալինը, որը գտնվում էր Կունցևոյի ամառանոցում (Մոսկովյան շրջանում Ստալինի նստավայրերից մեկում), հայտնաբերվել է պահակախմբի աշխատակից Լոզգաչյովի կողմից փոքր ճաշասենյակում, գետնին ընկած։ Մարտի 2-ի առավոտյան ամառանոց են ժամանել բժիշկները և ախտորոշել մարմնի աջ կողմի պարալիզ։ 1953 թվականի մարտի 4-ին հայտարարվել է Ստալինի հիվանդության մասին, ռադիոյով փոխանցվում էին հաղորդումներ նրա առողջության մասին․ հիշատակվում էին ծանր վիճակի տարբեր հատկանիշներ, ինչպիսիք են գիտակցման կորուստը, ինսուլտը, մարմնի պարալիզը և այլն։ Մարտի 5-ին, ժամը 21։50-ին Ստալինը մահացել է[1]։ Նրա մահվան մասին հայտարարվել է ռադիոյով 1953 թվականի մարտի 6-ին առավոտյան ժամը 6-ին։ Բժշկական եզրակացության համաձայն, Ստալինը մահացել է ներուղեղային արյունազեղման արդյունքում։ Մարտի 6-9-ին մարդիկ հրաժեշտ են տվել Ստալինին, ամբողջ երկրում սուգ է հայտարարվել։ Մահացածի մարմնով դագաղը տեղադրվել է Միությունների տանը։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել մարտի 9-ին[2]։

Այս հարցին նվիրված հետազոտող Ժորես Մեդվեդևի «Ստալինի մահվան հանելուկը» ակնարկում, ինչպես նշում է Ռոկիտյանսկին, տրվում են մինչ այդ ոչ հայտնի տեղեկություններ Ստալինի առողջության, նրա հիվանդության առաջին ախտանիշների, ինքնազգացման վատացման, ինսուլտի մասին։ Սակայն, այն փաստը, որ նա անօգնական պառկած էր գետնի վրա մի քանի ժամ շարունակ, իսկ Խրուշչովը, Մալենկովը և Բերիան չեն շտապել օգնություն կանչել, մեկնաբանվում է որպես դավադրություն[3]։ Առաջին անգամ բռնի մահվան տարբերակը լայն հռչակում է ստացել 1976 թվականին Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը․ Բերիայի դավադրությունը» գրքում[4]։

Ստալինի մահվան բոլոր (այդ թվում նաև այլընտրանքային) տարբերակները և շշուկները գրված են Ռաֆայել Գրուգմանի «Ստալինը մահը․ բոլոր տարբերակները և ևս մեկը»[5][6]։

Այլընտրանքային տեսակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն բազմազան տեսակետներ, որոնք ենթադրում են մահվան անբնականությունը և կարծում են, որ դրան մասնակցել է Ստալինի շրջապատը։ Այդ տեսակետներից մեկի համաձայն, Բերիան, Խրուշչովը և Մալենկովը նպաստել են Ստալինի մահվանը, չօգնելով նրան[7]։ Այդպիսի մի քանի տարբերակները ենթարկվել են մերկության։ Այդպես, «Կրեմլի գայլ» գիրքը[8], որում հեղինակը, ասելով, որ Լազար Կագանովիչի թոռն է, պատմում է իբր իր քեռու բառերից, որ նա դավադրություն է կազմակերպել Ստալինի դեմ և սպանել նրան Միկոյանի, Մոլոտովի և Բուլգանինի հետ միասին, ետ է կանչվել William Morrow & Co հրատարակության կողմից, սակայն դա չի խանգարել գրքին հետագայում լույս տեսնել ռուսերեն լեզվով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. Н. Хрущёв.Никита Хрущёв. Реформатор — М.: Время, 2010. — С.
  2. Вечерняя Москва 6 марта 1953 года Արխիվացված 2017-09-16 Wayback Machine (Ստուգված է 7 Ապրիլի 2015)
  3. Я. Г. Рокитянский. Рецензия на кн.: Ж. А. Медведев, Р. А. Медведев. Неизвестный Сталин Արխիվացված 2014-03-03 Wayback Machine
  4. Загадка смерти Сталина: заговор Берия. — 5-e изд. — Frankfurt/Main : Possev-Verlag, 1986. —316 c. LCCN 92-157731
  5. Рафаэль Гругман. Смерть Сталина: все версии и ещё одна. — М.: Алгоритм, 2016. — С. 27—35, 137—199, 249—260.
  6. Рафаэль Гругман. Советский квадрат: Сталин — Хрущёв — Берия — Горбачёв. — СПб: Питер, 2011.
  7. Э. Радзинский. Сталин // Радзинский Э. Собрание сочинений: В 7 тт. — М.: Вагриус, 1998. — Т. 2, с. 620.
  8. Stuart Kahan. The Wolf of the Kremlin: The First Biography of L.M. Kaganovich, the Soviet Union’s Architect of Fear. — New York, William Morrow & Co, 1987.
  9. Стюарт Каган. Кремлёвский волк. — М.: Прогресс, 1991. См. подробнее: Р. Гругман. Смерть Сталина: все версии и ещё одна. — М.: Алгоритм, 2016. — С. 249—252.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 05/03/53 Կայքը նվիրված է 1953 թվականի մարտի 5-9-ին՝ Ստալինի մահվան և թաղման օրերին։ Դրա վրա հավաքված են ժամանակակիցների այդ դեպքերի վկայությունները։