Բոգդան Քոբուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոգդան Քոբուլով
Ծնվել էմարտի 1, 1904(1904-03-01)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1953(1953-12-23) (49 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և տանջող
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Order of the Red Banner of Labour of the Georgian SSR? և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Բոգդան Զաքարի Քոբուլով (Կոբուլով Բախշո (մարտի 1, 1904(1904-03-01), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953(1953-12-23), Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 2-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-գնդապետ (1945):

Հմայակ Քոբուլովի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Քոբուլովը ծնվել է 1904 թվականի մարտի 1-ին, Թիֆլիսում: 1911-1922 թվականներին սովորել է Թիֆլիսի գիմնազիայում: 1922-1935 թվականներին ծառայել է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետանվտանգության ժողկոմատի Վրաստանի խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներքին գործերի ԺԿ վարչությունում, 1935-1936 թվականներին Իրանում կատարել է հետախուզական աշխատանք: 1941 թվականին եղել է ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմի տեղակալ, 1943-1945 թվականներին՝ առաջին տեղակալ, 1946-1953 թվականներին՝ Արտասահմանում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության նախագահի՝ Գերմանիայի գծով տեղակալ, 1953 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ:

Աշխատանքի ընթացքում ցուցաբերած բռնությունների ու կամայականությունների համար ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Քոբուլովը մահացել է 1953 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (երեք) (22.07.1937, 30.04.1946, 29.10.1949)
  • Կարմիր դրոշի շքանշան (հինգ) (26.04.1940, 20.09.1943, 7.07.1944, 3.11.1944, 1.06.1951)
  • Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (8.03.1944)
  • Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (24.02.1945)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (3.12.1944)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (24.06.1948)
  • Վրացական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.04.1931)
  • Մեդալներ
  • «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» նշան (20.12.1932)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 662-663: