Վլադիմիր Դեկանոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Դեկանոզով
վրաց.՝ ვლადიმერ დეკანოზიშვილი
Դիմանկար
Ծնվել էհունիս 1898[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[3] (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Ծնողներհայր՝ Georgy Dekanozishvili?
Զբաղեցրած պաշտոններդեսպան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
Order of the Red Banner of Labour of the Georgian SSR և Պետանվտանգության պատվավոր աշխատակից
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Վլադիմիր Գեորգիևիչ Դեկանոզով (Դեկանոզիշվիլի) (հունիս 1898[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հատուկ ծառայությունների անդամ, գեներալ-լեյտենանտ (09.07.1945), ստալինյան ռեպրեսիայի ակտիվ մասնակիցներից (մեծ ահաբեկչություն)։ Դիվանագետ, ԽՍՀՄ դեսպան Գերմանիայում մինչև Հայրենական մեծ պատերազմը։

Եղել է Լ․ Բերիայի մերձավորներից[4]։

Ձերբակալվել է Բերիայի գործով՝ հայրենիքի դավաճանության, լրտեսության, իշխանության զավթման փորձի և մի շարք այլ մեղադրանքներով։ 1953 թվականի մարտի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի վճռով ըստ ՌԽՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի, դատապարտվում է ծանրագույն պատժի՝ մահապատժի և նույն օրն էլ գնդակահարվում է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ վրացի է[5]։ Ծնվել է Գեորգի Դեկանոզիշվիլիի ընտանիքում, որը ծառայել է նավթային ընկերությունում, ապա ղեկավարել է սոցիալ-ֆեդերալների կուսակցությունը մինչհեղափոխական Վրաստանում։

Սովորել է Բաքվի (1914) և Թիֆլիսի (1916) գիմնազիաներում։ Կրթություն է ստացել Սարատովի և Բաքվի համալսարանների բժշկական ֆակուլտետներում։ 1918 թվականից եղել է բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ 1921—1931 թվականներին աշխատել է ԱԽՍՀ և ՎԽՍՀ արտակաարգ հանձնաժողովում։ Այնուհետև, կյանքի տարբեր ոլորտներում խորհրդային հատուկ ծառայությունների ազդեցության աճի շրջանում, նշանակվել է Վրաստանի Կենտկոմի (ԽՄԿԿ) տրանսպորտի և մատակարարման քարտուղար, խորհրդային առևտրի բաժնի ղեկավար, 1936 թվականից՝ Վրաստանի սննդային արդյունաբերության բաժնի ժողկոմ, 1937 թվականից՝ ՎԽՍՀ պետպլանի ներկայացուցիչ։

1938 թվականի դեկտեմբերին՝ Լ․ Բերիայի ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմիսար նշանակվելուն պես կանչվել է Մոսկվա։ 1938 թվականի դեկտեմբերի 2-ին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պետական ​​անվտանգության գլխավոր վարչության 5-րդ բաժանմունքի պետ Դեկանոզովին շնորհվել է պետական անվտանգության կոմիսարի 3-րդ աստիճանի հատուկ կոչում։ Արդյունքում նշանակվել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պետական ​​անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1938 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1939 թվականի մայիսի 13-ը ընկած ժամանակահատվածում Դեկանոզովը գլխավորել է սովետական ներքին հետախուզությունը[6]։ 1939 թվականի սկզբներին եղել է բանվորա-գյուղացիական կարմիր բանակի ռեպրեսիաների և ներքին գործերի մարմինների գլխավոր կազմակերպիչներից։

1939 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեսչական ստուգման համար ընդգրկվել է կենտրոնական կոմիտեի կուսակցության հատուկ հանձնաժողովի կազմում։ 1939 թվականի մայիսի 3-ից՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղակալ[7]։

ԽՍՀՄ դեսպան Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի նոյեմբերի 24-ին Դեկանոզովը նշանակվել է Գերմանիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր ներկայացուցիչ (չհեռանալով ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղակալի պաշտոնից), որից հետո 1941 թվականի մայիսի 9-ից արդեն արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակում ծառայել է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Մինչև հունիսի 22-ը Դեկանոզովը Բեռլինում ձեռնարկում է գերմանական վերնախավի հետ երկխոսության հասնելու վերջին փորձերը։ Իր փորձերը անհաջողությամբ պսակվելուց հետո արտգործ նախարար Ռիբենտրոպի հասցեին բանավոր զեկույց է ուղարկում, որում մատնացույց է անում 1941 թվականի ապրիլի 19-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում գերմանական ավիացիայի կողմից խորհրդային սահմաններ ներխուժման մասին, այն է՝ 180 ինքնաթիռների ներխուժումը ԽՍՀՄ օդային տարածք[8]։

1941 թվականի հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը 4-ին, Ռիբենտրոպը կանչել է Դեկանոզովին և նրան տեղեկացրել է Խորհրդային կառավարության կողմից պատերազմ հայտարարվելու մասին։ Դեկանոզովը փորձել է Ռիբենտրոպին բացատրել, որ գերմանական պրետենզիաները որևէ հիմք չունեն, սակայն, ինչպես Դեկանոզովն է հիշում, Ռիբենտրոպը կեղծավորաբար հակաճառել է ասելով թե «անձամբ ինքն է տրտմել, և ինքն է ամեն ինչ արել Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման համար»[8]։

Պատերազմը սկսվելուց հետո Գերմանիան և ԽՍՀՄ-ը դիվանագետների փոխանակման հարցում փոխհամաձայնության են եկել։ Արդյունքում Թուրքիայի և ԽՍՀՄ-ի սահմանին դեսպան Դեկանոզովը դեսպանատան անձնակազմի հետ փոխանակվել է ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Վերներ ֆոն Շուլենբուրգի և գերմանացի դիվանագետների հետ։

Այլ պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի մարտին կայացած Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ ընտրվել է Կենտկոմի թեկնածու անդամ, վերջինիս կարգավիճակում գործունեություն է ծավալել 1941-1952 թվականներին։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգամավոր։ 1943 թվականին գլխավորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առաջին ընդունելության հանձնաժողովը[9]։

1946 թվականի մինչև 1947 թվականի մարտը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

1947 թվականի մարտին նշանակվել է Արտասահմանում սովետական ​​ունեցվածքի գլխավոր կառավարության (որը կառավարում էր Լ․ Բերիայի մեկ այլ հովանավորյալ, պետական անվտանգության նախկին նախարար Վ․ Մերկուլովը) պետի տեղակալ։ 1949 թվականին Դեկանոզովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

1953 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում եղել է Վրացական ԽՍՀ-ի ներքին գործերի նախարար։

Ձերբակալություն, դատավճիռ, մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի հունիսի 30-ին Լ․ Բերիայի ձերբակալությունից հետո Դեկոնոզովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ձերբակալվել է որպես «Բերիայի հրոսակախմբի անդամ»։

ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ​​ներկայությամբ՝ Խորհրդային Միության մարշալ Ի․ Կոնևի նախագահությամբ Դեկոնոզովը 1953 թվականի դեկտեմբերի 23-ին Լ․ Բերիայի, Բ․ Քոբուլովի, Վ․ Մերկուլովի, Լ․ Վլոձիմիրսկիի, Ս․ Գոգլիձեի և Պ․ Մեշիկիի հետ միասին դատապարտվել են մահապատժի։

Արդարացման մերժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մայիսի 29-ին՝ վերանայելով դատապարտյալների հարազատների դիմումները արդարացման խնդրանքով, ՌԴ Գերագույն դատարանի աշխատակազմը կայացնում է № бн-00164/2000 Որոշումը, որում մասնավորապես ասվում է․

Քննելով Դեկանոզովի, Մեշիկի և Վլոձիմիրսկու գործողությունները՝ Ռազմական կոլեգիան եզրակացնում է. Անվտանգության մարմիններում և պետական ներքին գործերում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ չնայած նրանք Բերիայի, Կոբուլովի, Մերկուլովի հանձնարարություններն են կատարել, բայց իրենք էլ պարբերաբար չարաշահել են իրենց դիրքը, ինչը դրսևորվել է անմեղ մարդկանց ձերբակալություններով, քրեական գործեր կեղծելով, խոշտանգումներով, այսինքն այն է՝ առանձնապես ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում կատարել են գործողություններ՝ բազմաթիվ քաղաքացիների ապօրինի ազատությունից և կյանքից զրկելով։ Հետևաբար, Դեկանոզովի, Մեշիկի, Վլոձիմիրսկու արարքում դատարանը հանցագործության տարրեր է տեսնում ՌԽՖՍՀ ՔՕ 193 հոդվածի 17"բ" կետով (1926 թվականի խմբագրությամբ)։

Մերժելով իրավունքի վերականգնումը՝ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան միևնույն ժամանակ մասնակիորեն փոխեց 1953 թվականի դեկտեմբերի 23-ի Հատուկ դատական ​​ներկայության վճիռը՝ վերագնահատելով դատապարտյալների գործողութունները, բացառելով պետական դավաճանության մեղադրանքը և նրանց համար պատիժ սահմանեց պաշտոնեական հանցագործություններ կատարելու՝ իշխանությունը չարաշահելու համար՝ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքների առկայությամբ՝ 25 տարի ազատազրկմամբ՝ փոփխելով գույքի բռնագրավման կ

վերադասակարգել դատապարտյալների գործողությունները, բացառել պետական ​​դավաճանության մեղադրանքը և պատժել նրանց պաշտոնեական հանցագործությունների համար՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու տեսքով՝ առանձնապես ծանրացնող հանգամանքների առկայությամբ՝ 25 տարվա ազատազրկմամբ, համապատասխանաբար վերացնելով գույքի բռնագրավման պահանջը։

Չնայած պատվի վերականգնման մերժմանը՝ Վլադիմիր Դեկանոզովի կերպարը 2020 թվականին ներկայացվել է ՌԴ ներքին հետախուզության պաշտոնական կայքի խորհրդային հետախուզության հերոսական դեմքերի ցանկում, ընդ որում՝ այս կայքում նրա կենսագրության մեջ որևէ կերպ չի հիշատակվում ստալինյան շրջանում մասսայակն բռնաճնշումներին Դեկանոզովի մասնակցության մասին, ինչն ապացուցվել էր դատարանի կողմից[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի վճռով զրկվել է բոլոր պարգևներից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Նորա Տիգրանովնա, երեխաները՝ Ռեջինալդ և Նինա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who led the NKVD (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #12349317X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 «Армяне в «деле Лаврентия Берия»». noev-kovcheg.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. По данным личного дела. См. Деканозов, Владимир Георгиевич Արխիվացված 2011-10-31 Wayback Machine // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД. 1934—1941.
  6. 6,0 6,1 «Сайт СВР РФ. Деканозов Владимир Георгиевич». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  7. Дипломатия России: от посольского приказа до наших дней Արխիվացված 2014-02-20 Wayback Machine
  8. 8,0 8,1 «Российская газета, 20 июня 2008. Письмо Сталину. О чем писал Адольф Гитлер советскому вождю накануне вторжения». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  9. Сергеев Р. А. Так начинался отсчёт истории МГИМО. // Дипломатический вестник, 1998, № 11.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Деканозов В. Г. // Петров, Никита Васильевич Кто руководил НКВД, 1934—1941 : справочник / Под ред. Охотин, Никита Глебович. — М.: Звенья, 1999. — 502 с. — 3000 экз. — ISBN 5-7870-0032-3
  • Торчинов, Валерий Александрович|Торчинов В. А., Леонтюк, Алексей Михайлович, Вокруг Сталина. Историко-биографический справочник. — СПб.: Филологический факультет Санкт-Петербургского государственного университета|Филологический факультет СПбГУ, 2000. — ISBN 5-8465-0005-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]