Jump to content

Սենոն Ֆրանկո Օկամպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենոն Ֆրանկո Օկամպոս
իսպ.՝ Zenón Franco Ocampos
Պետություն(ներ) Պարագվայ
Ծննդյան ամսաթիվմայիսի 12, 1956(1956-05-12)[1]
ԾննդավայրԱսունսյոն, Պարագվայ
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 1, 2024(2024-10-01)[2] (68 տարեկան)
Մահվան վայրՎիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա[3]
Կոչումգրոսմայստեր[4], միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ և ՖԻԴԵ-ի վարպետ[5]
ՖԻԴԵ համար2209381
365chessZenon_Franco_Ocampos
Chesstempo համար65501
ICCF համար65501
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1976[6], Շախմատային օլիմպիադա 1978[6], Շախմատային օլիմպիադա 1982[6], Շախմատային օլիմպիադա 1984[6], Շախմատային օլիմպիադա 1988[6], Շախմատային օլիմպիադա 1990[6], Շախմատային օլիմպիադա 1998[6], Շախմատային օլիմպիադա 2002[6], Շախմատային օլիմպիադա 2006[6], Շախմատային օլիմպիադա 2008[6], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
 Category:Zenon Franco Ocampos Վիքիպահեստում

Սենոն Ֆրանկո Օկամպոս (իսպ.՝ Zenón Franco Ocampos, մայիսի 12, 1956(1956-05-12)[1], Ասունսյոն, Պարագվայ - հոկտեմբերի 1, 2024(2024-10-01)[2], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա[3]), պարագվայցի շախմատիստ, լրագրող և շախմատային մարզիչ, այդ երկրի պատմության առաջին գրոսմայստերը (տիտղոսը ստացել է 1990 թվականին), Իսպանիայի ներկայացուցիչ՝ 1995-2001 թվականներին։

Շախմատային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների կեսերից Օկամպոսը Պարագվայի առաջատար շախմատիստներից էր։ 1976 թվականին նա նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը[7] և իր նորամուտը ազգային հավաքականում նշել է Հայֆայում կայացած շախմատային օլիմպիադայում։ Մինչև 2008 թվականը նա ընդհանուր առմամբ մասնակցել է 10 օլիմպիադայի (1998 թվականին՝ Իսպանիայի դրոշի ներքո), երկու անգամ (Լյուցեռն, 1982, Նովի Սադ, 1990) նվաճել է ոսկե մեդալ՝ առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքի համար[8]։ 1999 թվականին Պալենսիայում նա նվաճել է Իսպանիայի անհատական փոխչեմպիոնի կոչումը[9]։

Բազմիցս մասնակցել է միջազգային մրցաշարերի՝ հասնելով մի շարք հաջողությունների, այդ թվում.

  • 1977 - Պիրիապոլիս (2-րդ տեղ՝ Ֆրանցիսկո Տրուայից հետո)
  • 1981 - Բուենոս Այրես (1-ին տեղ), Սան Պեդրո դե Ժյուժույ (Համամերիկյան առաջնություն, 1-ին տեղ)
  • 1983 - Վռնյաչկա Բանյա (1-ին տեղ՝ Նիկ դե Ֆիրմիանի, Սլաբոլյուբ Մարյանովիչի և Բոշկո Աբրամովիչի հետ), Ասունսյոն (2-րդ տեղ Ժիլբերտո Միլոշից հետո՝ Ֆրանցիսկո Տրուայի հետ)
  • 1988 - Բուենոս Այրես (Կոնեքս մրցաշար, 1-ին տեղ՝ Ժիլբերտո Միլոշի հետ)[10]
  • 1991 - Էլգոյբար (1-ին տեղ), Լաս Պալմաս (1-ին տեղ՝ Վիկտոր Կորչնոյի և Վեսելին Տոպալովի հետ)
  • 1992 - Խավեա (1-ին տեղ՝ Յաան Էսլոնի հետ)
  • 1994 - Սան Սեբաստիան (1-ին տեղ՝ Ուլֆ Անդերսոնի և Ֆելիքս Իսետա Չաբարիի հետ), Կանետե (1-ին տեղ՝ Կառլոս Գարսիա Պալերմոյի հետ)
  • 1995 - Սանտա Կրուս դե Լա Պալմա (1-ին տեղ՝ Դիեգո Ադլայի և Միոդրագ Տոդորչևիչի հետ), Մոնդարիս (1-ին տեղ՝ Ռաֆայել Ռոդրիգես Լոպեսի հետ)
  • 1997 - Տոսկոլանո (1-ին տեղ՝ Ջուլիո Բորգոյի և Նենադ Շուլավայի հետ), Սիենֆուեգոս (Խոսե Ռաուլ Կապաբլանկայի պրեմիեր-հուշամրցաշար, 2-րդ տեղ՝ Թոմաս Լյութերից հետո, Կառլոս Մատամորոս Ֆրանկոյի հետ)
  • 1998 - Դոս Էրմանաս (2-րդ տեղ՝ Հիչեմ Համդուչիից հետո, Վլադիմիր Ջեպիսինի հետ)
  • 2000 - Պամպլոնա (1-ին տեղ՝ Ռուսլան Պոգորելովի, Ստյուարտ Կոնկուեստի և Էլմիրա Սկրիպչենկոյի հետ), Պալմա դե Մալյորկա (2-րդ տեղ՝ Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի հետ)
  • 2001 - Մալագա (1-ին տեղ՝ Ռեյնալդո Վերայի, Միհայ Տուբայի, Ռոբերտո Սիֆուենտես Պարադայի և Կառլոս Մատամորոս Ֆրանկոյի հետ), Հավանա (Խոսե Ռաուլ Կապաբլանկայի պրեմիեր-հուշամրցաշար, 2-րդ տեղ՝ Ռենիեր Վասկես Իգարսայից հետո)
  • 2002 - Ասունսիոն (1-ին տեղ՝ Էդուարդո Պերալտայի և Խորխե Գոմես Բայլոյի հետ), Մոնդարիս (2-րդ տեղ՝ Իվան Չեպարինովի հետ, Բորիս Չատալբաշևի հետ)
  • 2003 - Մոնդարիս (2-րդ տեղ՝ Բու Քսյանջիից հետո)
  • 2005 – Օրենսե (1-ին տեղ)[11]
  • 2014 - Լորկա (1-ին տեղ՝ Խոսե Կառլոս Իբարա Խերեսի հետ)[12]

Սենոն Ֆրանկո Օկամպոսի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 2004 թվականի հուլիսի 1-ին՝ 2542 միավոր․ այն ժամանակ նա առաջինն էր պարագվայցի շախմատիստների մեջ[13]։

Օկամպոսը շախմատի մասին մի քանի գրքերի հեղինակ է, ինչպես նաև www.abc.com.py կայքում վարել է շախմատային սյունակ, որտեղ վերլուծել է գրոսմայստերների խաղերը և քննարկել շախմատի աշխարհի ընթացիկ իրադարձությունները։

Վախճանվել է Իսպանիայում 2024 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 68 տարեկանում։ Դրանից 12 օր առաջ նա ունեցել է սրտի կանգ, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ վախճանվել է[14]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Falleció el ajedrecista Zenón FrancoABC Color.
  3. 3,0 3,1 3,2 «Falleció el ajedrecista Zenón Franco - Nacionales - ABC Color»
  4. http://www.olimpbase.org/Elo/player/Franco%20Ocampos,%20Zenon.html
  5. Felice G. D. Chess International Titleholders, 1950–2016McFarland & Company, 2017. — 369 p. — ISBN 978-1-4766-7132-1
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 OlimpBase
  7. «Campeobes Nacionales Paraguayos». Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին. Վերցված է 2024-10-01-ին.
  8. OlimpBase
  9. Campionat d’Espanya
  10. La Fundación Konex y el Deporte: Ajedrez
  11. Open Cidades Das Burgas 2005
  12. Grandmasters Ibarra Jerez and Franco Ocampos share first place in Lorca
  13. Rating Progress Chart: Franco Ocampos, Zenon
  14. «Falleció el ajedrecista Zenón Franco - Nacionales - ABC Color». www.abc.com.py (իսպաներեն). Վերցված է 2024-10-01-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zenon Franco-Ocampos շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենոն Ֆրանկո Օկամպոս» հոդվածին։