Սիենֆուեգոս
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Սիենֆուեգոս | |||
| |||
| 22°8′44″N 80°26′11″W / 22.14556°N 80.43639°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Cienfuegos Province? | ||
| Հիմնադրված է | ապրիլի 22, 1819 թ. | ||
| Մակերես | 333 կմ² | ||
| ԲԾՄ | 25 մետր | ||
| Բնակչություն | ▼164 924 մարդ (2012) | ||
| Ժամային գոտի | UTC-5 | ||
| Հեռախոսային կոդ | 43 | ||
| Փոստային դասիչ | 55100–55500 | ||
| Ավտոմոբիլային կոդ | CF | ||
|
| |||
Սիենֆուեգոս (իսպ.՝ Cienfuegos, [sjemˈfweɣos]), քաղաք Կուբայում, նույնանուն նահանգի կենտրոնը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կարիբյան ծովի ափին՝ Սիենֆուեգոս ծովախորշի արևելյան ափին[1], Հավանայից 250 կմ հարավ-արևելք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը 1819 թվականին հիմնադրել են ֆրանսիացի ներգաղթյալները[1], կոչվել է Ֆերնարդինա դե Խագուան (Fernardina de Jagua)։ Քաղաքը ժամանակաից անվանումը ստացել է 1829 թվականին։ Հաճախ սխալմամբ համարվում է, որ վերանվանվել է ի պատիվ Կամիլո Սիենֆուգոսի, սակայն իրականում կոչվել է Կուբայի իսպանացի գեներալ-կապիտան (նահանգապետ) Խոսե Սիենֆուեգոս Հովելյանոսի պատվին։
1887-1889 թվականներին այստեղ կառուցվել է «Թերի» թատրոնը (ճարտարապետ՝ Լ․Սենչես Մարմոլ)[1]։
Իսպանա-ամերիկյան պատերազմ>ից հետո 1898 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ զորքերը մարտով գրավել են Սիենֆուեգոսը։ 1924 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 73 480 մարդ[3]։
1925 թվականին Սիենֆուեգոսի Ազգային աշխատանքային կոնգրեսում ստեղծվել է Կուբայի աշխատավորների ազգային կոնֆեդերացիան[4]։
1956 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքում սկսվել է ռազմածովային կայազորի ապստամբությունը Ֆ.Բատիստայի դիկտատուրայի դեմ, սակայն այն ճնշվել է։ 1958 թվականի սեպտեմբերին Սիենֆուեգոսում նոր ապստամբություն է սկսվել[4]։
1959 թվականին Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո այստեղ սկսվել է զարգանալ արդյունաբերությունը։ 1964 թվականի հոկտեմբերին իր աշխատանքն է սկսել «José Gregorio Martínez» դիզելային շարժիչների արտադրության գործարանը[5][6]։ Կառուցվել է նաև «Պունտա Գորդա» հանգստի գոտին[1]։
1970 թվականին բնակչության թիվը կազմում էր 85,2 հազար բնակիչ, քաղաքը քիմիական, սննդի (այդ թվում՝ պտղահումքային), ծխախոտի, կաշվի-կոշիկի և տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի արտադրության և նավաշինության կենտրոն էր։ Այստեղ գործում էին ՋԷԿ և խեցգետին որսալու ֆլոտիլիա[1][2]։
1980-ականների սկզբին քաղաքն իրենից ներկայացնում էր վարչական, կրթական և առևտրաարդյունաբերական կենտրոն՝ 100 հազար բնակչությամբ։ Բացի սննդարդյունաբերական ձեռնարկություններից, այստեղ կառուցվել են ազոտական պարարտանյութերի արտադրության գործարան[7], կերային խմորիչների արտադրության գործարան, գլյուկոզայի արտադրության գործարան, ձկնաբուծական կոմբինատ, ցեմենտի գործարան, մի քանի մեքենաշինական գործարաններ։ Միևնույն ժամանակ սկսվել է կղզու խոշորագույն նավթավերամշակման գործարանի և առաջին ԱԷԿ-ի շինարարության նախապատրաստումը[5]։
2005 թվականին քաղաքի պատմական կենտրոնը մտցվել է Համաշխարհային ժառանգության ցանկ։
Ժամանակակից դրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Սիենֆուեգոսը խոշոր ծովային նավահանգիստ է, շաքարի, ծխախոտի և սուրճի վաճառքի կենտրոն։ Քաղաքում կա նավթարդյունաբերական գործարան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուդել Մորենո՝ կուբացի նիզակ նետող, միջազգային մրցաշարերի մրցանակակիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Сьенфуэгос // Латинская Америка. Энциклопедический справочник / редколл., гл. ред. В. В. Вольский. том 2. М., издательство «Советская энциклопедия», 1982.
- 1 2 3 Сьенфуэгос // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 25. М., «Советская энциклопедия», 1976.
- 1 2 Կաղապար:ВТ-ЭСГ
- 1 2 Куба // Советская историческая энциклопедия / редколл., гл. ред. Е. М. Жуков. том 8. М., государственное научное издательство «Советская энциклопедия», 1965.
- 1 2 3 Республика Куба // Экономическая география зарубежных социалистических стран (Европа, Куба). Изд. 3-е. под ред. Н. В. Алисова, Э. Б. Валева. М.: изд-во Московского университета, 1984. стр.326-359
- ↑ Una empresa de nuevo tipo // журнал "Bohemia" от 16 мая 2018
- ↑ Куба (Республика Куба) // Страны мира: краткий политико-экономический справочник. — М.: Политиздат, 1974. — С. 326-330.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обзор достопримечательностей Сьенфуэгоса
- Сьенфуэгос Արխիվացված 2019-09-14 Wayback Machine
- Сьенфуэгос на CubaWorld Արխիվացված 2021-12-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիենֆուեգոս» հոդվածին։ |
| ||||||||||
