Jump to content

Սանտա Կրուս դե լա Պալմա

Coordinates: 28°40′57″N 17°45′54″W / 28.68250°N 17.76500°W / 28.68250; -17.76500
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սանտա Կրուս դե լա Պալմա
Santa Cruz de La Palma
Դրոշ Զինանշան

Քաղաքի համայնպատակերը
28°40′57″N 17°45′54″W / 28.68250°N 17.76500°W / 28.68250; -17.76500
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿանարյան կղզիներ
ՀամայնքՍանտա Կրուս դե Տեներիֆե
ՔաղաքապետՍերխիո Կառլոս Մատոս Կաստրո
Մակերես43.38 կմ²
ԲԾՄ4 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն16,330 մարդ (2013)
Կրոնական կազմԿաթոլիկություն
Ժամային գոտիUTC+1[1] և UTC+2[1]
Փոստային դասիչ38700
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կայքsantacruzdelapalma.es(իսպ.)
Սանտա Կրուս դե լա Պալմա (Իսպանիա)##
Սանտա Կրուս դե լա Պալմա (Իսպանիա)
Սանտա Կրուս դե լա Պալմա (Կանարյան կղզիներ)##
Սանտա Կրուս դե լա Պալմա (Կանարյան կղզիներ)

Սանտա Կրուս դե լա Պալմա (իսպ.՝ Santa Cruz de la Palma), քաղաք և վարչատարածքային միավոր Լա Պալմա կղզու արևելյան հատվածում՝ Իսպանիայի Թագավորությանը պատկանող Կանարյան կղզիների Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում[2]։ Գտնվում է արևելյան ափին։ Սանտա Կրուսը Լա Պալմա կղզու երկրորդ խոշորագույն քաղաքն ու մայրաքաղաքն է։

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմում է 16 330 մարդ[3][3]։ Վերջիններս դավանում են հիմնականում կաթոլիկություն և խոսում իսպաներեն։ Քաղաքը զբաղեցնում է 43,38 կմ² տարածք[4] և գտնվում է ծովի մակարդակից ոչ ավելի քան 4 մետր բարձրության մետր բարձրության վրա։

Սանտա Կրուս դե լա Պալմա քաղաքը հիմնադրվել է 1493 թվականի մայիսի 3-ին Ալոնսո Ֆերնանդես դե Լուգոյի կողմից։ Այն գտնվում է երկու գետերի միջև՝ Տեդոտե կոչվող քարանձավի շրջակայքում։ Հին քաղաքը, որն ի սկզբանե կոչել է Վիլլա դե Ապուրոն, ծառայել է որպես առևտրային նավահանգիստ, որը զբաղվել է դեպի Ամերիկա շաքարավազի արտահանմամբ։

Միջնադարյան ժամանակներում քաղաքը բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին։ Սանտա Կրուս դե լա Պալմայի տարածքում կան բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ Դրանց թվում են Սանտա Կատալինայի և Լա Վիրխենի ամրոցները։ Իսպանիայի տնտեսական ճգնաժամը, որը մեծապես ազդել է նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, կրճատել է բնակչության թիվը։ Քաղաքի բազում բնակիչներ լքել են Կանարյան կղզիները և հաստատվել մայրցամաքային Իսպանիայում։ Ճգնաժամի տարիներին Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմել է շուրջ 11 հազար, մինչդեռ ներկայումս այդ թիվը կազմում է գրեթե 18 հազար։

Քաղաքի լեռնային համայնապատկերը
Նավահանգստի համայնապատկերը
Հյուսիսային արվարձանի համայնապատկերը

Կլիմայական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Պալմա (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.0
(80.6)
31.0
(87.8)
32.8
(91)
36.6
(97.9)
32.4
(90.3)
29.4
(84.9)
38.4
(101.1)
38.0
(100.4)
36.8
(98.2)
34.4
(93.9)
31.6
(88.9)
28.0
(82.4)
38.4
(101.1)
Միջին բարձր °C (°F) 20.6
(69.1)
20.7
(69.3)
21.2
(70.2)
21.6
(70.9)
22.6
(72.7)
24.1
(75.4)
25.5
(77.9)
26.3
(79.3)
26.6
(79.9)
25.5
(77.9)
23.5
(74.3)
21.8
(71.2)
23.33
(74.01)
Միջին օրական °C (°F) 18.1
(64.6)
18.0
(64.4)
18.5
(65.3)
18.9
(66)
20.0
(68)
21.7
(71.1)
23.1
(73.6)
23.9
(75)
24.0
(75.2)
22.8
(73)
20.9
(69.6)
19.3
(66.7)
20.77
(69.38)
Միջին ցածր °C (°F) 15.5
(59.9)
15.3
(59.5)
15.7
(60.3)
16.2
(61.2)
17.4
(63.3)
19.2
(66.6)
20.7
(69.3)
21.4
(70.5)
21.3
(70.3)
20.2
(68.4)
18.3
(64.9)
16.7
(62.1)
18.16
(64.69)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.4
(48.9)
10.9
(51.6)
10.2
(50.4)
10.0
(50)
11.0
(51.8)
15.2
(59.4)
14.9
(58.8)
16.7
(62.1)
16.4
(61.5)
15.3
(59.5)
10.0
(50)
10.0
(50)
9.4
(48.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 49
(1.93)
57
(2.24)
33
(1.3)
19
(0.75)
7
(0.28)
2
(0.08)
1
(0.04)
1
(0.04)
12
(0.47)
41
(1.61)
70
(2.76)
80
(3.15)
372
(14.65)
Միջ. անձրևոտ օրեր 5 4 4 3 1 0 0 0 2 5 7 8 40
Միջին ամսական արևային ժամ 141 146 177 174 192 188 222 209 187 175 140 138 2106
աղբյուր: Ազգային օդերերևութաբանական ինստիտուտ[5]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն
19-րդ դար շուրջ 18,000
1900 11,000
1991 17,205
1996 17,265
2001 17,265
2002 18,228
2003 18,201
2004 17,857
2008 17,132
2013 16,330[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.worlddata.info/europe/spain/timezones.php
  2. «Santa Águeda, la olvidada patrona de Santa Cruz de La Palma». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Instituto Canario de Estadística Արխիվացված 2014-04-19 Wayback Machine, population
  4. Instituto Canario de Estadística, area
  5. «Valores climatológicos normales. La Palma Aeropuerto».
  6. Nomenclátor: Población del Padrón Continuo por Unidad Poblacional
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուս դե լա Պալմա» հոդվածին։