Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մանուկյան (այլ կիրառումներ)
Սարգիս Մանուկյան
Ծնվել է1883
Բաշչիֆթլիկ
Մահացել է1938
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և մանկավարժ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1903) և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Սարգիս Նազարի Մանուկյան (1883, Բաշչիֆթլիկ - 1938), հայ մանկավարժ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարինի Արծնյան ազգային վարժարանում։ 1903 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905 թվականին մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան էր «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և շարունակել աշխատանքը։ 1918-1922 թվականներին լեզու և գրականություն է դասավանդել Կ. Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում։

1922 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել Մյասնիկյանի անվան դպրոցում (1923-1929), միաժամանակ Երևանի համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է օտար լեզուների ինստիտուտի վարիչ, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն։

Թարգմանել է Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքը» (տողացի, 1935, չափածոյի է վերածել Վաղարշակ Նորենցն ու Գեղամ Սարյանը)։ 1936 թվականին Եղիշե Չարենցի հետ սկսել է թարգմանել Գյոթեի «Ֆաուստը», սակայն աշխատանքը մնացել է անավարտ։ Ս. Մանուկյանի ջանքերով Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակությունը լույս է տեսել հմուտ ու հարուստ ծանոթագրություններով։

Մահացել է 1938 թվականին[1]։

Ս. Մանուկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
  • Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 363-364