Jump to content

Պեզազյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեզազյան Վարժարան, հիմնադրվել է 1908 թվականին Կոստանդու Պոլսում, Պ․ Պեզազյանի ջանքերով։ Սկզբում կոչվել է հայկական կրթարան, իսկ 1910 թվականից Պեզազյան Վարժարան՝ ։ Գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով։ Ունեցել է գիշերօթիկ, ցերեկօթիկ բաժիններ և մանկապարտեզ։ Սովորել են մեծ մասամբ որբեր, աղքատ ընտանիքի երկսեռ երեխաներ։ Ավանդվել են հայերեն, ֆրանսական, գերմանական, թուրքական, ընդհանուր և հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ ևն։ Լեզուներից բացի բոլոր առարկաները դասավանդվել են ֆրանսերենով։ 1926 թվականին դասվել է լիցեյների շարքը։ 1942 թվականին բարձր դասարանները փակվել են, պահպանվել են մանկապարտեզը և նախակրթարանը։ 1955 թվականին դպրոցն իր գույքով նվիրվել է հայկական համայնքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 224