Ռոլֆ Հերման Նևանլինա (անգլ.՝ Rolf Herman Nevanlinna, հոկտեմբերի 22, 1895(1895-10-22)[1][2][3][…], Յոենսուու, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1980(1980-05-28)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[2]), ֆինն մաթեմատիկոս, եղել է Ֆինլանդիայի ակադեմիայի հիմնադիր անդամ (1948 թ.)։ Ավարտել է Հելսինկիիհամալսարանը (1917 թ.)։ Եղել է Հելսինկիի համալսարանի (1926 թվականից) և Ցյուրիխի համալսարանի (1946 թվականից) պրոֆեսոր։ 1941-1945 թվականներին եղել է Հելսինկիի համալսարանի ռեկտորը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անալիտիկ և մերոմորֆֆունկցիաներիտեսությանը, ռիմանյան մակերևույթների տեսությանը, գծային տարածություններին և, այսպես կոչված, բացարձակ անալիզին։ Անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ Նևանլինայի մշակած (որոշ մասը եղբոր՝ Ֆրիտյոֆ Նևանլինայի հետ) նոր մեթոդներն ընկած են մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման տեսության հիմքում, այդ տեսության ամենահիմնական արդյունքներից են Նևանլինայի երկու հիմնական թեորեմները։ Օգտագործելով հարմոնիկ չափի և հիլբերտյան տարածության մեթոդները՝ Նևանլինան մեծարժեք արդյունքներ է ստացել ռիմանյան մակերևույթների, ինչպես նաե պոտենցիալի տեսության մեջ։ Նշանակալից է Նևանլինայի ազդեցությունը կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական գիտական դպրոցի կազմավորման վրա։ Շրջանում և կիսահարթության մեջ մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորիզացիայի, ինչպես նաե մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման վերաբերյալ Նևանլինայի դասական արդյունքները զարգացում են գտել հայ մաթեմատիկոսների աշխատանքներում։ Նևանլինան մասնակցել է 1965 թվականին Երևանում տեղի ունեցած ֆունկցիաների տեսության միջազգային գիտաժողովին։ Նևանլինան շատ երկրների ակադեմիաների անդամ կամ պատվավոր անդամ էր։ 1959-1962 թվականներին եղել է Մաթեմատիկոսների միջազգային միության պրեզիդենտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 240)։