Jump to content

Ռոբեր Շուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ռոբեր Շուման
լյուքս.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman
Կուսակցություն՝Popular Republican Movement?, Lorrain Republican Union? և Popular Democratic Party?
Ծննդյան օր՝ հունիսի 29, 1886(1886-06-29)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ[4]
Վախճանի օր՝սեպտեմբերի 4, 1963(1963-09-04)[4][1][5][…] (77 տարեկան)
Վախճանի վայրը՝Scy-Chazelles[4][6][7][…]
Պարգևներ՝
Изображение автографа

Ժան-Բատիստ-Նիկոլա-Ռոբեր Շուման (ֆր.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman, լյուքս.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman, հունիսի 29, 1886(1886-06-29)[1][2][3][…], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ[4] - սեպտեմբերի 4, 1963(1963-09-04)[4][1][5][…], Scy-Chazelles[4][6][7][…]), Ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։ Ֆրանսիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի հիմնադիրներից[11]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի հունիսի 29-ին Լյուքսեմբուրգում, նրա ընտանիքը եկել է Լյուքսեմբուրգի սահմանին մոտ գտնվող Լոթարինգիայի Էվրանժ քաղաքից (1871-1918 թվականներին եղել է Գերմանական կայսրության մաս): Լյուքսեմբուրգերենը եղել է մայրենի լեզուն, դպրոցում սովորել է ֆրանսերեն: Ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Գերմանիայում պետական ծառայության մեջ (առողջական պատճառներով զորակոչի չի ենթարկվել)։ Այն բանից հետո, երբ 1918 թվականին Լոթարինգիան հանձնվել է Ֆրանսիային, ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Շումանի քաղաքական կարիերան սկսվել է 1919 թվականին, երբ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Մոզելի դեպարտամենտի պատգամավոր։

1940 թվականին ձերբակալվել է գերմանական օկուպացիոն վարչակազմի կողմից նացիստական իշխանությունների քաղաքականությանը դիմակայելու համար, բանտարկվել է, փախել 1942 թվականին և մասնակցել Դիմադրության շարժմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է Ժողովրդա-հանրապետական շարժման կազմակերպմանը (պատերազմից առաջ սատարել է նրա նախորդին՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը)։

1946-1947 թվականներին եղել է ֆինանսների նախարար Բիդոյի և Ռամադիեի կառավարություններում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1947 թվականի նոյեմբերից մինչև 1948 թվականի հուլիսը և 1948 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ 1948-1952 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1955-1956 թվականներին՝ արդարադատության նախարար, 1958-1960 թվականներին՝ Եվրոպական խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի նախագահ։ 1950 թվականի մայիսի 9-ին Շումանի ելույթը, որում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման նախագիծը, նշանավորել է Եվրոպական միության ստեղծման գործընթացի սկիզբը: Սահմանադրական կոնվենցիայի որոշմամբ մայիսի 9-ն այսուհետ նշվում է որպես Եվրոպայի օր։ Մահացել է Սի-Շազելում ( Մեցի մոտ) 1963 թվականի սեպտեմբերի 4-ին։

Խոսել է լյուքսեմբուրգերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Շումանի ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական ինտեգրման գործընթացում Ռոբեր Շումանի կարևոր ներդրումն էր այսպես կոչված «Շումանի պլանը»՝ նախագիծը, որը առաջադրել է 1950 թվականին՝ միավորելու Արևմտյան Եվրոպայի մի շարք պետությունների ածուխի, երկաթի հանքաքարի և մետալուրգիական արդյունաբերությունը։ Գաղափարն ի սկզբանե առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և տնտեսագետ Ժան Մոնեն կանցլեր Ադենաուերին: Ծրագրի հիման վրա 1951 թվականի ապրիլի 18-ին Փարիզում Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունները համաձայնագիր են կնքել Ածխի և պողպատի եվրոպական համայնքի (ԵԱԱԽ) ստեղծման մասին։ 1975 թվականին վերահսկել է Արևմտյան Եվրոպայում պողպատի արտադրության մոտ 90%-ը, ածխի արտադրության գրեթե 100%-ը և երկաթի հանքաքարի արտադրության 50%-ը։ Ծրագրի նպատակն եղել է կանխել Գերմանիայի կամ Ֆրանսիայի գաղտնի միակողմանի վերազինումը[12]: 1973 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԽ-ին են միացել Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան։

Կանոնականացման փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Մեց քաղաքի թեմի ծխականները 14 տարի շարունակ փորձել են նրա անվանը պաշտոնապես ավելացնել «օրհնված» նախածանցը, ինչը կլիներ սրբերի կոչման առաջին քայլը։ Նրանք հավաքել են և Վատիկանի սրբադասման հանձնաժողովին են ուղարկել 66 փաստաթուղթ՝ համարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանս-գերմանական խաղաղ հարաբերությունները Շումանի ստեղծած հրաշքն են։ Ծխականները պատասխան են ստացել Հռոմի պապից, որը, բարձր գնահատելով նախարարի՝ որպես կաթոլիկի անձնական հատկանիշները, խնդրել է զերծ մնալ քաղաքական գործիչների գործողությունները «հրաշալի» համատեքստում մեկնաբանելուց[13]:

Ռոբեր Շումանի գերեզմանը
  • Տունը Լյուքսեմբուրգում, որտեղ ծնվել է, օգտագործվում է որպես Ռոբերտ Շումանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն[14]:
  • Կա հուշարձան իր պատվին Լյուքսեմբուրգում։
  • Բրյուսելում Շումանի անունով են կոչվում հրապարակ, մետրոյի կայարան և երկաթուղային կայարան։
  • Ստրասբուրգի III համալսարանը կոչվել է Ռոբեր Շումանի անունով (այժմ Ստրասբուրգի բոլոր երեք համալսարանները միավորվել են Ստրասբուրգի մեկ համալսարանի մեջ):
  • Ներկայացված է 1967 թվականի Բելգիայի փոստային նամականիշի վրա:

Շումանի կառավարությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նախարարություն (1947 թվականի նոյեմբերի - 1948 թվականի հուլիսի 26)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռոբեր Շուման - Նախարարների խորհրդի նախագահ,
  • Ժորժ Բիդո՝ Արտաքին գործերի նախարար,
  • Պիեռ-Անրի Թեգեն՝ Ազգային պաշտպանության նախարար,
  • Ժյուլ Մոք՝ Ներքին գործերի նախարար,
  • Ռենե Մեյեր՝ Ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար,
  • Ռոբեր Լակոստ՝ Առևտրի և արդյունաբերության նախարար,
  • Դանիել Մեյեր՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար,
  • Անդրե Մարի՝ Արդարադատության նախարար,
  • Մարսել Էդմոնդ Նեգելին՝ Ազգային կրթության նախարար,
  • Ֆրանսուա Միտտերան՝ Վետերանների և պատերազմի զոհերի նախարար,
  • Պիեռ Պֆլիմլեն՝ Գյուղատնտեսության նախարար,
  • Պոլ Կոստ-Ֆլորե՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար,
  • Քրիստիան Պինո՝ Հանրային աշխատանքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար,
  • Ժերմեն Պունսո-Շապուիս՝ Առողջապահության և բնակչության նախարար,
  • Ռենե Կոտին՝ Վերակառուցման և քաղաքաշինության նախարար։ Փոփոխություններ 1948 թվականի փետրվարի 12 - Էդուարդ Դեսպրեուն հաջորդում է Նեժելենին Ազգային կրթության նախարարի պաշտոնում։

Երկրորդ Շումանի նախարարություն (1948 թվականի սեպտեմբերի 5 - 11)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռոբեր Շուման՝ Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար
  • Ռենե Մեյեր՝ Ազգային պաշտպանության նախարար,
  • Անդրե Մարի՝ Նախարարների խորհրդի փոխնախագահ,
  • Ժյուլ Մոք՝ Ներքին գործերի նախարար,
  • Քրիստիան Պինո՝ ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար,
  • Ռոբերտ Լակոս՝ Առևտրի և արդյունաբերության նախարար,
  • Դանիել Մեյեր՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար,
  • Ռոբերտ Լեկուր՝ Արդարադատության նախարար,
  • Թոնի Ռևիլոն՝ Ազգային կրթության նախարար,
  • Ժյուլ Կատուիր՝ Վետերանների և պատերազմի զոհերի գործերի նախարար,
  • Պիեռ Պֆլիմլին՝ Գյուղատնտեսության նախարար,
  • Փոլ Կոստե-Ֆլորե՝ Արտասահմանյան Ֆրանսիայի նախարար,
  • Անրի Քեյ՝ Հանրային աշխատանքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար,
  • Պիեռ Շնայտե՝ Առողջապահության և բնակչության նախարար,
  • Ռենե Կոտին՝ վերակառուցման և քաղաքաշինության նախարար։
  • Կարլոս Մեծի անվան միջազգային մրցանակ (Գերմանիա, 1958 թվական)
  • Էրազմուս մրցանակ, 1959 վական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 R. Schuman — 2009.
  3. 3,0 3,1 Robert Schuman (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Шуман Робер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://biography.yourdictionary.com/robert-schuman
  6. 6,0 6,1 6,2 6,3 Geni(բազմ․) — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.vanderkrogt.net/statues/object.php?webpage=ST&record=lu021
  8. Der Karlspreisträger 1958 Robert Schuman (գերմ.)
  9. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  10. https://www.hdg.de/lemo/biografie/robert-schuman.html
  11. «Кому обязан своим рождением Европейский Союз | Европа | Deutsche Welle | 20.03.2007». Արխիվացված օրիգինալից 2008-09-27-ին. Վերցված է 2008-08-10-ին.
  12. «Luxembourg Presidency — Luxembourg at the heart of Europe». Արխիվացված օրիգինալից 2008-11-19-ին. Վերցված է 2008-08-10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  13. «Ватикан отказался признавать ЕС чудом». Lenta.ru. 2004-08-19. Արխիվացված օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2020-05-08-ին.
  14. «Luxembourg Presidency — Luxembourg at the heart of Europe». Արխիվացված օրիգինալից 2008-11-19-ին. Վերցված է 2008-08-10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fimister, Alan Paul, Robert Schuman. Neo-Scholastic Humanism and the Reunification of Europe (Bruxelles etc., Peter Lang, 2008) (Philosophie & Politique - Philosophy & Politics, 15):

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Շուման» հոդվածին։