Ռաֆայել Համբարձումյան (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումյան
Ռաֆիկ Համբարձումյան.tif
Ծնվել էմարտի 29, 1932(1932-03-29) (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրԵրեկոյան Երևան և ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն

Ռաֆայել Միհրանի Համբարձումյան (մարտի 29, 1932(1932-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Համբարձումյանը ծնվել է 1932 թվականին Երևանում: Լուսանկարչությամբ տարվել է մանուկ հասակից: 12 տարեկան հասակում սովորել է լուանկարիչ Թորգոմ Բոյաջյանի մոտ[1]: 1951 թվականին աշխատել է կինոստուդիայում, եղել Արտաշես Ջալալյանի օգնականը: 1952 թվականին ծառայել է բանակում, եղել դիվիզիայի լուսանկարիչ: 1955 թվականին աշխատել է Վոլոդյա Ամալյանի հետ միասին: 1957 թվականին հաղթելով լուսանկարչի տեղի համար հայտարարված մրցույթում` «Երեկոյան Երևան» օրաթերթի հիմնադրման առաջին օրվանից դարձել է նրա ֆոտոթղթակիցը: 1972 թվականին եղել է Կենտկոմի հրատարակչության լուսանկարիչը, 1977 թվականին` ՀԽՍՀ մշակույթի նախարարության լուսանկարիչը: 1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է լուսանկարչական գործունեությունը[1]: 2002 թվականին դարձել է Կառլիֆոռնիայի պրոֆեսիոնալ լուսանկարիչների միության անդամ, 2003 թվականին` ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ Լուսանկարիչների միության անդամ:

Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարներում թեմատիկ, կոմպոզիցիոն աշխատանքներից բացի կան դիմանկարներ (Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Պարույր Սևակ, Գոհար Գասպարյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Երվանդ Քոչար, Մարտիրոս Սարյան, Վիլյամ Սարոյան, Հովհաննես Շիրազ), քաղաքային պատկերներ[2]: Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարներով ձևավորվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին թողարկված սկավառակները (2004, Լոս Անջելես): Համբարձումյանի լուսանկարների ընտրանին հրատարակվել է «Հավերժի ճամփորդները» ֆոտոալբոմում («Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2005):

Aquote1.png Մարդիկ հավերժացել են իրենց արվեստով, գործով, բայց ես նրանց հավերժացրել եմ իբրև արվեստ:
- Ռաֆայել Համբարձումյան
Aquote2.png


Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Երիտասարդական փառատոնի դափնեկիր, 1957
  • «Վիրահատությունից հետո» աշխատանքը արժանացել է բազմաթիվ մրցանակների` 2003 թվականին ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցույթում դարձել է առաջին մրցանակակիր, 1967 թվականին Գերմանիայում կայացած միջազգային լուսանկարչական ցուցահանդեսում` արծաթե մեդալի
  • 2003 թվականին Լաս Վեգասում կայացած ամենամյա ցուցահանդեսում արժանացել է 1-ին մրցանակի

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է միջազգային և համամիութենական բազմաթիվ ցուցահանդեսների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. ««ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ»»։ Վերցված է 2017-04-09 
  3. «ՀԳՄ-ում բացվեց ամերիկաբնակ լուսանկարիչ Ռ. Համբարձումյանի ցուցահանդեսը»։ Արմենպրես (հայերեն)։ Վերցված է 2017-04-09