Արտաշես Ջալալյան
Արտաշես Ջալալյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 15, 1913 կամ հունիսի 15, 1913[1] |
Ծննդավայր՝ | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | մարտի 5, 1985 (71 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոօպերատոր |
IMDb։ | ID 0246102 |
Արտաշես Սիմոնի Ջալալյան (հուլիսի 15, 1913 կամ հունիսի 15, 1913[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը։ 1929 թվականից՝ Հայկինոյի դերասան, 1934 թվականից՝ օպերատոր[2]։
Մասնակցություն Հայրենական պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալալյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-1945 թվականներին ծառայել է 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել է Նալչիկի, Մոզդոկի, Մայկոպի, Ստավրոպոլի համար մղվող մարտերին։ Հյուսիսային Կովկասում հայ կինոօպերատորն ընկել է ռմբակոծության տակ, ծանր վիրավորվել, ստացել կոնտուզիա։ 1943 թվականին Արտաշեսը ռազմաճակատում ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Հայրենիքը բարձր է գնահատել Արտաշեսի ծառայությունները, նրան արժանացրել է Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանի, Արիության համար, Մարտական ծառայության համար, Կովկասի պաշտպանության համար, Հայրենական մեծ պատերազմում ունեցած բարեխիղճ աշխատանքի համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալների[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1967)
- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Արիության համար մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանել է շուրջ 25 գեղարվեստական ֆիլմեր, լավագույններից են՝
- «Առաջին սիրո երգը» (1957)
- «Փառքի օղակներ» (1962)
- «Արտակարգ հանձնարարություն» (1965)
- «Հեղկոմի նախագահը» (1978)
- «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971)
- «Հայաստանն եմ երգում» (1972)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Հունիսի 15 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Արիության մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ կինոօպերատորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ