Jump to content

Ռայնա Կաբաիվանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայնա Կաբաիվանսկա
Բնօրինակ անունРайна Кабаиванска
Ի ծնե անունՌայնա Յակիմովա
Ծնվել էդեկտեմբերի 15, 1934(1934-12-15)[1] (89 տարեկան)
Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն[2][3]
Երկիր Բուլղարիա և  Իտալիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և spinto soprano?
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1957-1985
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
«Ստարա պլանինա» շքանշան և «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա
 Raina Kabaivanska Վիքիպահեստում

Ռայնա Կաբաիվանսկա (բուլղար․՝ Райна Кабаиванска, ի ծնե ազգանունը՝ Յակիմովա[4], դեկտեմբերի 15, 1934(1934-12-15)[1], Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն[2][3]), բուլղարացի օպերային երգչուհի (սոպրանո) և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնա Կաբաիվանսկան ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 15-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, բժիշկ-անասնաբույժի ու ֆիզիկայի ուսուցչուհու ընտանիքում։ Մանկության տարիներից սովորել է երգեցողություն ու դաշնամուր նվագել։ 1957 թվականին ավարտել է Սոֆիայի Երաժշտական պետական ակադեմիան, որտեղ սովորել էր Լյուդմիլա Պրոկոպովայի ու Իլյա Յոսիֆովի մոտ։ Նույն թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Սոֆիայի Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում՝ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում կատարելով Տատյանայի դերերգը։ Հետագայում նա իր վարպետությունը կատարելագործել է Իտալիայում՝ Զիտա Ֆումագալի-Ռիվայի ու Ջուլյա Տեսի մոտ։

1959 թվականին Ռայնա Կաբաիվանսկան առաջին անգամ ելույթ է ունենում Իտալիայում և այդ ժամանակից հիմնականում բնակվում է այդ երկրում՝ Մոդենա քաղաքում։

1961 թվականին Ռայնա Կաբաիվանսկան առաջին անգամ ելույթ է ունեցել Լա Սկալա թատրոնի բեմում, ինչից հետո նա հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային թատրոնների բեմերում, որոնց թվում են Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի պետական օպերան, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը, Մետրոպոլիտեն օպերան։ Նրա կատարած դերերգերից առավել հայտնիներն են Ելենայի դերը Ջուզեպպե Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայում, որ 1973 թվականին բեմադրվել է Թուրինում (դա եղել է միակ ներկայացումը, որում Մարիա Կալասը հանդես է եկել որպես բեմադրող ռեժիսոր)։ Աշխարհի ամենահայտնի բեմերում ելույթներին զուգահեռ Ռայնա Կաբաիվանսկան շարունակել է ելույթ ունենալ նաև Բուլղարիայում։

1985 թվականին Ռայնա Կաբաիվանսկան սկսել է զբաղվել հիմնականում մանկավարժական գործունեությամբ, սակայն շարունակել է ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենալ։ 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին նա առաջին անգամ կատարել է կոմսուհու դերերգը Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում, որ բեմադվել էր Թուլուզում։ Ռայնա Կաբաիվանսկան Կիջի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է և վարում է Ջակոմո Պուչինիի օպերաներին նվիրված վարպետության դասեր։

Ռայնա Կաբաիվանսկան արժանացել է իտալական բազմաթիվ մրցանակների երաժշտության ու մշակույթի բնագավառում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1971 - Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի
  • 2000 - «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնա Կաբաիվանսկա» հոդվածին։