Ջոն Սինգլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ջոն Սինգլթոն
անգլ.՝ John Singleton
John Singleton 2000.jpg
Ծնվել էհունվարի 6, 1968(1968-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Մահացել էապրիլի 28, 2019(2019-04-28)[4] (51 տարեկան) կամ ապրիլի 29, 2019(2019-04-29)[5] (51 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա[6]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Պասադենայի քաղաքի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Blair High School?, Eisenhower High School? և Bassett High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոսցենարիստ և դերասան
Ամուսին(ներ)Ակոշուա Բուսիա
Երեխա(ներ)Justice Singleton? և Maasai Singleton?
Պարգևներ և մրցանակներ
johnsingletonfilms.com

Ջոն Դենիել Սինգլթոն (անգլ.՝ John Singleton հունվարի 6, 1968(1968-01-06)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա - ապրիլի 28, 2019(2019-04-28)[4] կամ ապրիլի 29, 2019(2019-04-29)[5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Համարվում է ամենաերիտասարդ աֆրոամերիկացի դերասանը, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակին։ 1992 թվականին նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Սինգլթոնը բնիկ Հարավային Լոս Անջելեսից է, և նրա՝ «Արյուն՝ արյան համար», «Կրկնակի ֆորսաժ» և «Բարձրագույն կրթություն» ֆիլմերը պատմում են քաղաքի ծայրամասային բնակչության և բռնության հետևանքների մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլթոնը ծնվել է 1986 թվականին հունվարի 6-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Շեյլի Ջոնսոնի և հիպոթեքային գործակալ Դեննի Սինգլթոնի որդին է [7]։ Ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և ավարտել է 1990 թվականին։ Սինգլթոնը մտածում էր իր կարիերան շարունակել ինֆորմատիկայի ուղղությամբ։ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմը նա նշել է որպես իր վրա առավելագույն ազդեցություն թողած ֆիլմ, իսկ Սթիվեն Սփիլբերգի կատարած աշխատանքը՝ որպես ոգեշնչման աղբյուր[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Սինգլթոնը նկարահանվել է իր դեբյուտային՝ «Երեխաները հարևանությամբ» ֆիլմում։ Այն դրամա է, և պատմում է քաղաքային աղքատ բնակչության մասին։ Ֆիլմում Սինգլթոնի խաղընկերներն էին՝ Քյուբա Գուդինգ Կրտսերը, Անջելա Բասեթը, Այս Քյուբը, Լոուրենս Ֆիշբորնը և այլք։ Ֆիլմն ունեցել է կոմերցիոն հաջողություններ և արժանացել քննադատների գովասանքին։ Իր աշխատասիրության և ջանքերի շնորհիվ 1992 թվականին, քսանչորս տարեկան հասակում՝ նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ լավագույն ռեժիսոր և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։ 2002 թվականին, ԱՄՆ-ի ազգային գրադարանը, Կոնգրեսի գրադարանը ֆիլմը համարեցին «մշակութային նշանակություն» և այն ընտրեցին Ֆիլմերի ազգային ռեգիստրում[9]։ Նրա ռեժիսորական ունակությունները հանգեցրին Մայքլ Ջեքսոնի «Հիշիր ժամանակը» տեսահոլովակի նկարահանմանը, որին մասնկցում էին Էդի Մերֆին, Իմանը և Մեջիք Ջոնսոնը[10]։ Նրա հաջորդ ֆիլը «Բարձրագույն կրթություն» (1995թ.) ֆիլմն էր, որը ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ և կարծիքներ։ «Ռոզվուդ» ֆիլմում Սինգլթոնը համահեղինակ և պրոդյուսեր էր։ Ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 47-րդ կինոփառատոնի ցուցադրությունում[11]։ 2013 թվականին հայտնի է դարձել, որ Սինգլթոնը նշանակվել է հայտի ռեփեր Թուփաք Շակուրի մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմի ռեժիսոր։ Իսկ 2015 թվականի ապրիլի 3-ին Ջոնը հայտարարել է, որ համագործակցությունը դարարեցվել է[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 17-ին Սինգլթնը ստացել է կաթված և Լոս Անջելեսի «Սեդարս Սինա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ստացել ինտենսիվ խնամք[13]։ Կոստա Ռիկա կատարած ուղևորությունից ԱՄՆ վերադառնալուց հետո, նա ասել է, որ զգում է որոշակի թուլություն՝ ոտքերի շրջանում։ Ապրիլի 25-ին Սինգլթոնը հայտնվել է կոմայի մեջ[14]։ Ապրիլի 29-ի առավոտյան, «WDAF-TV» հեռուստաալիքը հայտնել է Սինգլթոնի մահվան ողբերգական լուրի մասին[15]։ Մահացել է հիսունմեկ տարեկան հասակում[16][17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլթոնը հինգ երեխա ուներ։ Նախկին կնոջից ուներ դուստր՝ Ջասթիս Մայա Սինգլթոնը (ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 17-ին) և որդի՝ Մոհանդաս Սինգլթոնը (ծնվել է 1994 թվականի ապրիլի 3-ին)։ 1996 թվականի հոկտեմբերի 2-ին Սինգլթոնը ամուսնացել է Գանայի վարչապետի դստեր՝ Ակոշա Բուսիայի հետ։ Զույգը ունեցել է մեկ դուստր՝ Հադար Սինգլթոնը (ծնվել է 1997 թվականի ապրիլի 3-ին)։ Նրանք բաժանվել են 1997 թվականի հունիսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 John Singleton's Death Certificate Reveals Actual Date of Death by Stroke — 2019.
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 https://deadline.com/2019/04/john-singleton-dead-boyz-n-the-hood-hustle-and-flow-poetic-justice-1202599684/
  7. «John Singleton Biography (1968–)»։ Filmreference.com։ Վերցված է հոկտեմբերի 8, 2010 
  8. «John Singleton». The Hollywood Masters. Season 2. Episode 3. մարտի 15, 2018. Event occurs at 3:00. Netflix. 
  9. «Films Selected to The National Film Registry, Library of Congress 1989–2008»։ Loc։ Վերցված է հուլիսի 17, 2009 
  10. Parales Jon (փետրվարի 4, 1992)։ «Review/Video; Michael Jackson's Costly New Promotional Clip»։ NYTimes.com։ The New York Times Company։ Վերցված է փետրվարի 11, 2010 
  11. «Berlinale: 1997 Programme»։ berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-11-ին։ Վերցված է 2012-01-12 
  12. Grow, Kory (ապրիլի 3, 2015)։ «New Tupac Biopic 'On Hold,' Says Director John Singleton»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին։ Վերցված է ապրիլի 4, 2015 
  13. Moniuszko Sara (ապրիլի 20, 2019)։ «Director John Singleton suffers stroke, Snoop Dogg and more stars send their support»։ USA Today։ Վերցված է ապրիլի 20, 2019 
  14. Gonzales Sandra (ապրիլի 25, 2019)։ «Director John Singleton in coma following major stroke»։ CNN։ Վերցված է ապրիլի 25, 2019 
  15. Loughrey Clarisse (ապրիլի 29, 2019)։ «John Singleton: Publicist says director ‘still on life support’, after reports he died aged 51»։ The Independent։ Վերցված է ապրիլի 29, 2019 
  16. John Singleton Dies: Trailblazing ‘Boyz N The Hood’ Filmmaker Was 51
  17. Littleton Cynthia (ապրիլի 29, 2019)։ «‘Boyz n the Hood’ Director John Singleton Dies at 51»։ Variety։ Վերցված է ապրիլի 29, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]