Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ
անգլ.՝ Joseph P. Kennedy Sr.
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ կինոպրոդյուսեր, բանկիր, դիվանագետ, ֆինանսիստ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 6, 1888(1888-09-06)[1][2][3][…]
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Վախճանի օր նոյեմբերի 18, 1969(1969-11-18)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ
Թաղված Holyhood Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Joseph Patrick Kennedy
Հայր Պատրիկ Քենեդի
Մայր Mary Augusta Hickey?[3]
Ամուսին Ռոզա Քենեդի[4]
Զավակներ JFK[4], Ռոզմարի Քենեդի[4], Քեթլին Քենեդի Քավենդիշ[4], Յունիս Քենեդի Շրայվեր[3][4], Պատրիսիա Քենեդի Լոուֆորդ[4], RFK[4], Էդվարդ Քենեդի[4], Ժոզեֆ Պատրիկ Քենեդի[3][4] և Ջին Քենեդի Սմիթ[3][4]
 
Ինքնագիր Изображение автографа

Ջոզեֆ Պատրիկ «Ջո» Քենեդի Ավագ (անգլ.՝ Joseph Patrick «Joe» Kennedy, Sr., սեպտեմբերի 6, 1888(1888-09-06)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1969(1969-11-18)[1][2][3][…], Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ[5][6]։

ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի, Միացյալ Նահանգների սենատոր և գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի, սենատոր Էդվարդ Մուր Քենեդիի, ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Ջոզեֆ Քենեդի Կրտսերի, Special Olympics-ի համահիմնադիր Յունիս Քենեդի Շրայվերի, Իռլանդիայում ԱՄՆ դեսպան Ջին Էնն Քենեդի Սմիթի հայրը, ԱՄՆ կոնգրեսականներ Ջոզեֆ Պ. Քենեդի II-ի և Պատրիկ Ջ. Քենեդիի պապը։

Նա ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության և իռլանդացիների համայնքի առաջատար անդամներից մեկն էր։ Եղել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (ԱՄՆ) նախագահը, որտեղ նշանակվել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի, ապա ԱՄՆ ծովային հանձնաժողովի ղեկավարի կողմից։ Քենեդին 1938 թվականից մինչև 1940 թվականի վերջ ծառայել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Պատրիկ Քենեդի ավագը, որը կլանի հիմնադիրն է, ծագումով իռլանդացի է։ Նա գնել և վաճառել է հող ու անշարժ գույք, վերավաճառքներ է կատարել ֆոնդային բորսայում։ Քսանհինգ տարեկան հասակում նա արդեն բանկ է ղեկավարել, իսկ երեսունհինգ տարեկանում դարձել մուլտիմիլիոնատեր։ Ջոզեֆին նշանակել են ԱՄՆ դեսպան Մեծ Բրիտանիայում, սակայն նրան խանգարել են իր իռլանդական ծագումը, կաթոլիկությանը հավատարմությունը և ազատասեր ելույթները։

Ջոզեֆն ամուսնացել է Ռոզա Ֆիցջերալդի հետ, որը Բոստոնի քաղաքապետ է դարձել։

Ջոզեֆ Պատրիկ Քենեդին միլիոնավոր դոլարներ է աշխատել ռիսկային բորսայական վերավաճառքների և անշարժ գույքի հետ համարձակ գործարքների ժամանակ։ Նա փորձել է զբաղվել կինոարտադրությամբ, սակայն 1928 թվականին վաճառել է իր «FBO» ստուդիան (դրա հիման վրա ստեղծվել է «RKO Pictures» ընկերությունը)։ Նրա բազմաթիվ սիրուհիների թվում էր համր կինոյի աստղ Գլորիա Սվենսոնը, իսկ նրա ունեցվածքը գնահատվում էր 500 մլն դոլար։ Նրա որդիները պետք է ապրեին իր կարգախոսին համապատասխան. «Մենք չենք ցանկանում պարտվողներ ունենալ մեր շարքերում։ Մի դարձիր երկրորդ կամ երրորդ, դա չի հաշվվում։ Դուք պետք է հաղթեք»։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է «Bethlehem Steel» պողպատաձուլական ընկերության գլխավոր տնօրենի օգնականը, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ է ունեցել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ, որն այդ ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի օգնականն էր։ Քենեդին հսկայական շահույթ է ստացել հոլիվուդյան մի քանի կինոստուդիաների վերակազմակերպումից և վերաֆինանսավորումից՝ արդյունքում նրանց միավորելով «Radio-Keith-Orpheum» (RKO Pictures) ստուդիային։ 1933 թվականին՝ ոգելից խմիչքներն արգելող օրենքի չեղարկումից հետո, Քենեդին կրկին զգալիորեն մեծացրել է իր կապիտալը, երբ նրա «Somerset Importers» ընկերությունն իրավունք է ստացել Միացյալ Նահանգներում բացառիկ ներկայացուցիչ լինել ալկոհոլի այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են «Gordon's» ջինը և շոտլանդական «John Dewar & Sons» վիսկին։ Նրան է պատկանել երկրի խոշորագույն գրասենյակային շենքը, Չիկագոյի «Merchandise Mart»-ը, որը նրան և նրա ընտանիքին թույլ է տվել զգալի ազդեցություն և կապ ունենալ Իռլանդիայի և ամերիկյան քաղաքական վերնախավի հետ։

ԱՄՆ նախագահի պաշտոնը միշտ էլ եղել է Քենեդի ավագի նվիրական նպատակը։ 1938 թվականին դեմոկրատական կուսակցության հովանավորությամբ նա Մեծ Բրիտանիայում դեսպանի ծանրակշիռ պաշտոն է ստացել։ Բազմիցս հանդես է եկել Հիտլերի հետ «ըմբռնման» օգտին, հավատարիմ է եղել հակասեմական հայացքներին, և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հրաժարվել է Միացյալ Նահանգների վիզա տրամադրել Գերմանիայից Մեծ Բրիտանիա փախած հրեաներին։

1950 թվականի վերջին հանդես է եկել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը և Կորեական պատերազմին Միացյալ Նահանգների միջամտությանը դեմ՝ կոչ անելով վերադարձնել մեկուսացման քաղաքականությունը (Մոնրոյի դոկտրին

1961 թվականի դեկտեմբերի 19-ին կաթված Է տարել։ Կաթվածահար լինելով՝ իր կյանքի վերջին տարիներին գրեթե լռելյայն նստել է սայլակին։ Նրա կինը՝ Ռոզան, մի քանի տասնամյակ ապրել է և մահացել 1995 թվականին՝ 104 տարեկան հասակում։

Քենեդին մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվականի Ռոբերտ Հարիսի «Ֆաթերլենդ» վեպում և 1994 թվականի այլընտրանքային պատմության համանուն ֆիլմում Ջոզեֆ Քենեդին ներկայացված է որպես ԱՄՆ նախագահ, որը 1964 թվականին պատրաստ էր Երրորդ Ռեյխի հետ հաշտության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու գերտերությունների միջև հաշտության հաստատումից և միջուկային պարիտետի ժամանակ աստիճանական լիցքաթափումից հետո։ Ֆիլմում նացիստների կողմից թաքցված միլիոնավոր հրեաների սպանությունը հանգեցրել է հաշտության պայմանագրի ստորագրման չեղարկմանը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզմանը և նոր դիմակայությանը, ինչը Ռեյխի հետագա անկման պատճառ է դարձել։
  • Մարկ Վայնգարտների «Կնքահորի վերադարձը» գրքում Ջոզեֆ Պ. Քենեդին հանդես է եկել Միկի Քորբեթի անվան նեքրո։ Քորբեթի կենսագրությունն արտացոլում է Քենեդիի հիմնական կենսափորձը և սովորույթները, ներառյալ երկու որդիների՝ Ջեյմսի (ըստ գրքի՝ Միացյալ Նահանգների նոր նախագահի) և Դենիելի (գլխավոր դատախազի), համապատասխանաբար, Ջոն և Ռոբերտ Քենեդիների ծնունդը։
  • 2011 թվականի Քենեդի կլան սերիալում Ջոզեֆ Քենեդի Ավագի դերակատարը Թոմ Ուլքինսոնն է։
  • Ստորգետնյա կայսրություն սերիալը հինգերորդ եթերաշրջանում դերակատարը եղել է Մեթ Լեթչերը։
  • 2017 թվականի Չապաքուիդիք ֆիլմում՝ Բրյուս Դերնը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brinkley, Alvin. Voices of Protest. Vintage, 1983.
  • Goodwin, Doris K. The Fitzgeralds and the Kennedys: An American Saga. Simon & Schuster, 1987.
  • Hersh, Seymour. The Dark Side of Camelot. Back Bay Books, 1998.
  • Kessler, Ronald. The Sins of the Father: Joseph P. Kennedy and the Dynasty He Founded. Warner, 1996
  • Leamer, Laurence. The Kennedy Men: 1901–1963. Harper, 2002.
  • Maier, Thomas. The Kennedys: America's Emerald Kings. Basic Books, 2003.
  • Nasaw, David. The Patriarch: The Remarkable Life and Turbulent Times of Joseph P. Kennedy. The Penguin Press, 2012
  • O'Brien, Michael. John F. Kennedy: A Biography. St Martin's Press, 2005.
  • Renehan, Edward. The Kennedys at War: 1937–1945. Doubleday, 2002.
  • Renehan, Edward. "Joseph Kennedy and the Jews". History News Network. George Mason University, April 29, 2002.
  • Schwarz, Ted. Joseph P. Kennedy: The Mogul, the Mob, the Statesman, and the Making of an American Myth. Wiley, 2003.
  • Smith, Amanda (ed.). Hostage to Fortune: The Letters of Joseph P. Kennedy. Viking, 2001, the major collection of letters to and from Kennedy
  • Whalen, Richard J. The Founding Father: The Story of Joseph P. Kennedy. The New American Library of World Literature, Inc., 1964.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Manchester W. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Kindred Britain
  5. Watson, William E.; Jr, Eugene J. Halus (2014 թ․ նոյեմբերի 25). «Irish Americans: The History and Culture of a People: The History and Culture of a People». ABC-CLIO – via Google Books.
  6. «All the Tragedy That Has Led to Belief in a Kennedy Curse». E! Online. 2019 թ․ օգոստոսի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]