Ռոբերտ Հարիս
Արտաքին տեսք
Ռոբերտ Հարիս անգլ.՝ Robert Harris | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 7, 1957[1][2][3][…] (68 տարեկան) |
| Ծննդավայր | Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սելվին Քոլեջ և King Edward VII School, Melton Mowbray? |
| Ժանրեր | թրիլեր և փոփ[4] |
| Ուշագրավ աշխատանքներ | «Ֆաթերլանդ» |
| Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
| Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ջիլ Հորնբի |
| Կայք | robert-harris.com |
Ռոբերտ Հարիս (անգլ.՝ Robert Harris, մարտի 7, 1957[1][2][3][…], Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Հարիսը ծնվել է անգլիական Նոթինգհեմ քաղաքում։ Ավարտել է Քեմբրիջի Սելվին քոլեջը։ BBC-ում աշխատել է որպես լրագրող, իսկ The Observer, The Sunday Times և The Daily Telegraph թերթերում որպես՝ քաղաքական խմբագիր։
Սկզբում գրել է գիտահրապարակախոսական գրքեր։ Իր առաջին զվարճալի վեպը «Ֆաթերլանդն» էր՝ այլընտրանքային պատմություն, որում Գերմանիան հաղթեց Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Նա դարձավ բեստսելեր։ Այդ ժամանակվանից Հարիսը շարունակում է գրքեր գրել, որոնցից շատերը արդեն էկրանավորվել են։
Այժմ նա ապրում է Բերքշիրում իր կնոջ՝ Ջիլ Հորնբիի, ով նույնպես գրող է և չորս երեխաների հետ։
Հարիսի վեպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայերեն թարգմանություն | Իսկական անվանումը | Ընդհանուր տեսություն |
|---|---|---|---|
| 1992 | Ֆաթերլանդ | Fatherland | 1964 թվական։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հաղթեց Գերմանիան։ Քննիչ Մարշը հետաքննում է Գեստապո օպերացիան Վանզե կոնֆերանցիայի մասնակիցներին ոչնչացնելու նպատակով։ |
| 1995 | Էնիգմա | Enigma | Անգլիացի կրիպտոգրաֆները վերծանում են Գերմանական Էնիգմա սուզանավերի գաղտնաբառերը։ Դավաճանը երիտասարդ մաթեմատիկոս Թոմ Ջերիկոն էր։ |
| 1999 | Հրեշտակապետ | Archangel | Անգլիացի գիտնական Կելսոն Ռուսաստանում գտնում է Ստալինի օրագիրը և իր որդուն հանդիպում է հյուսիսային անապատում։ |
| 2003 | Պոմպեի | Pompeii | Ակվարի Մարկ Աթիլին վերանորոգում է ակվեդուկ։ Վեպը նկարագրում է Վեզուվ հրաբխի ժայթքումը։ |
| 2006 | Կայսրություններ | Imperium | Ցիցերոնի վիպագրական կենսագրությունը պատմված ծառա Տիրոնի անունից։ Տրիլոգիայի առաջին գիրքը։ |
| 2007 | Ուրվական | The Ghost | Լրագրողը համաձայնում է հուշագրություններ գրել արդեն թոշակի անցած Մեծ Բրիտանիայի վարչապետի մասին։ Քանի որ նա աշխատանքի ընթացքում պատահաբար մտնում է քաղաքական գաղտնիքների մեջ իր կյանքը վտանգի է ենթարկվում։ |
| 2009 | Զտում | Lustrum | Ցիցերոնի մասին տրիլոգիայի երկրորդ մասը, որը սկսվել էր «Կայսրություններ վեպում» |
| 2011 | Վախի ինդեքսը | The Fear Index | Hoffman Investment Technologies-ի նախագահ Ալեքս Հոֆմանի տանը անհայտի կողմից տեղի է ունենում հարձակում։ Այդ նույն օրը նա ներկայացրեց իր հիմնադրամը։ Սակայն իր հպարտություն VIXAL-4 համակարգը հանկարծակիորեն դուրս է գալիս հսկողությունից։ |
Էկրանարկվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայերեն անվանումը | Իսկական անվանում | Ռեժիսոր | Գլխավոր դերերում |
|---|---|---|---|---|
| 1994 | Ֆաթերլանդ | Fatherland | Քրիստոֆեր Մենոլ | Ռուտգեր Հաուեր |
| 2001 | Էնիգմա | Enigma | Մայքլ Էպտիդ | Քեյթ Ուինսլեթ |
| 2005 | Հրեշտակապետ | Archangel | Ջոն Ջոնս | Դենիել Քրեյգ |
| 2010 | Ուրվական | The Ghost | Ռոման Պոլանսկի | Էվան ՄաքԳրեգոր |
| 2013 | Պոմպեի | Pompeii[8] | Վանդակի տեքստ | հայտարարված է քասթինգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ https://rsliterature.org/fellows/robert-harris/
- ↑ 6,0 6,1 https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
- ↑ https://www.academie-cinema.org/films/jaccuse/
- ↑ Страница фильма на сайте IMDb.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հարիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||