Մոնրոյի դոկտրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Քուինսի Ադամս

Մոնրոյի դոկտրին կամ Մոնրոյի հայեցակարգ (անգլ.՝ Monroe Doctrine), ԱՄՆ արտաքին քաղաքականության դաշնային կառավարության ծրագիր, որը հռչակվել է 1823 թվականին, ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոյի կոնգրեսին հղած ուղերձի մեջ։ «Մոնրոյի դոկտրինի» մշակմանը մասնակից է եղել է պետքարտուղար Ջոն Քուինսի Ադամսը։ «Մոնրոյի դոկտրին»-ը փորձում էր հակադրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների նկատմամբ եվրոպական գաղութարարությանը, միաժամանակ փորձում էր ԱՄՆ-ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ։ XIX դարի և XX դարի սկզբին ԱՄՆ-ն լայնորեն օգտագործել է «Մոնրոյի դոկտրինը»` հիմնավորելու համար իր օկուպացիաները Լատինական Ամերիկայի երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը զգուշանում էր Վիեննայի վեհաժողովի (1814-1815 թվականներ) արդյունքում ձևավորված Եվրոպական տերությունների նվաճողական քաղաքականությունից։ Ֆրանսիան Կուբան հանձնելու դիմաց արդեն համաձայնվել էր Իսպանական Միապետության վերականգմանը[1]։ Նապոլեոնյան պատերազմների (1803-1815 թվականներ) ավարտից հետո Պրուսիան, Ավստրիան և Ռուսաստանը ստեղծել էին Սրբազան դաշինքը։ Դաշինքը լիազորված էր ռազմական ինտերվենցիաներ կազմակերպել Բուրբոնների իշխանությունը Իսպանիայում և նրա գաղութներում վերականգնելու համար[2]։ Մեծ Բրիտանիան համաձայն էր Մոնրոյի դոկտրինի հիմնական նպատակաների հետ և անգամ ցանկանում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Եվրոպական պետություններին Նոր աշխարհից հեռու պահելու համար։ Արտաքին գործերի նախարար Ջորջ Կաննինգը ցանկանում էր Եվրոպական տերություններին հեռու պահել Նոր աշխարհից՝ զգուշանալով, որ այն կարող է վնասել իր առևտրային ծրագրերին։ Պետք է նշել, որ երկար տարիներ դոկտրինը պահպանվում էր բրիտանական արքայական նավատորմի շնորհիվ, քանի որ իսպանական գաղութների վերականգնումը կվտանգեր բրիտանական շահութաբեր առևտուրը։ Դա թույլ չտալու համար Կաննինգը առաջարկեց ամերիկյան ղեկավարներին երկուստեք հռչակել և պահպանել Նոր աշխարհի սեպարատիզմը Հին աշխարհից։ ԱՄՆ-ը հրաժարվեց համատեղ հայտարարությամբ հանդես գալուց, քանի որ դեռ թարմ էր 1812 թվականի Մեծ Բրիտանիայի դեմ մղված պատերազմի հիշողությունը։

Մոնրոյի դոկտրինի արմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ԱՄՆ-ը միջազգային հարաբերությունների թատերաբեմ մտավ մեկուսացման քաղաքականությամբ, Մոնրոյի դոկտրինի արմատները գցվել էին դեռևս Ջորջ Վաշինգտոնի նախագահության օորոք։ Համաձայն Ս․ Ե․ Մորիսոնի․ «Դեռևս 1873 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգները որդեգրեց մեկուսացման քաղաքականություն և հայտարարեց Եվրոպայից հեռու մնալու իր մտադրության մասին»[3]։ Եթե նախագահ Ալեքսանդր Համիլթոնը ցամաքում էր տարածել մեկուսացման քաղաքականությունը միայն Հյուսիսային Ամերիկայի վրա, ապա Մոնրոն այդ քաղաքականության մեջ ներառեց նաև Լատինական Ամերիկան[4]։ Համիլթոնը ծրագրում էր ԱՄՆ-ը վերածել համաշխարհային տերության՝ հուսալով, որ ունակ կլինի կասեցնելու Եվրոպական տերությունների նվաճողական ձգտումները Ամերիկա աշխարհամասում, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ աշխարհամասում Եվրոպական տերություններն ունեին ավելի մեծ իշխանություն, քան ԱՄՆ-ը[3]։ Համիլթոնը ձգտում էր ԱՄՆ-ը դարձնել միջնորդ Եվրոպական տերություների և պետությանը մերձ նորանկախ երկրների միջև։

Մոնրոյի դոկտրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրոյի դոկտրինի ամբողջական փաստաթուղթը, որը գլխավորապես կազմել էր ապագա նախագահ Ջոն Քվինսի Ադամսը, դիվանագիտական լեզվով քողարկված երկար տեքստ է, որի առանցքային գաղափարները ներդրված են երկու պարբերություններում։ Առաջինը նախաբանն է, որում փաստարկվում է, որ Նոր աշխարհը այլևս ենթակա չէ գաղութացման[5]։ Երկրորդ գլխավոր պարբերությունը, որը պարունակում է դոկտրինի հիմնական ուղերձը, հասցեագրված է Եվրոպական դաշնակից տերություններին (Սրբազան դաշինքին)․ այն պարզաբանում է, որ ԱՄՆ-ը կպահպանի չեզոքություն Եվրոպական տերությունների ամերիկյան գաղութների նկատմամբ, բայց անկախ հռչակված պետությունների նկատմամբ գաղութացման նկրտումները կդիտարկի որպես անբարեհաճ քայլ ԱՄՆ-ի նկատմամբ․

Aquote1.png Մենք պարտավոր ենք հայտարարել, որ տերությունների կողմից իրենց համակարգը որոշակի չափով ընդլայնելուն միտված ցանկացած փորձ դիտարկվելու է որպես վտանգ ԱՄՆ-ի համար։ Գոյություն ունեցող Եվրոպական գաղութներում մենք միջամտություններ չենք կատարել և չենք կատարի։ Բայց այն Կառավարությունները, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին, պահպանում են այն, և որոնք ճանաչվել են ԱՄՆ-ի կողմից, չպետք է ենթարկվեն միջամտությունների, կամ իրենց գործունեության վերահսկողության Եվրոպական տերությունների կողմից։ Դա կդիտարկվի անբարեհաճ վերաբերմունք ԱՄՆ-ի նկատմամբ։ Aquote2.png


Դոկտրինի միջազգային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ԱՄՆ-ը այդ ժամանակ չուներ հուսալի նավատորմ և մեծ բանակ, դոկտրինը թերահավատորեն ընդունվեց Եվրոպական տերությունների կողմից։ Ավստրիայի կանցլեր Մետերնիխը, հայտարարությունից նյարդայնացած գրել է, որ դոկտրինը եղել է «անհնազանդության նոր դրսևորում» ԱՄՆ-ի կողմից, որը կարող էր «նոր ուժ հաղորդել դավադիրներին քաջալերելու և վերակենդանացնելու համար»։ Դոկտրինը, այնուամենայնիվ, խրախուսվեց Մեծ Բրիտանիայի կողմից։ Արագ աճող անգլիական տնտեսությանը շուկա էր հարկավոր արհեստագործական ապրանքների իրացման համար, և եթե Լատինական Ամերիկան կրկին դառնար իսպանական գաղութ, բրիտանացիների մուտքը այդ շուկաներ կփակվեր իսպանական մերկանտիլիզմի քաղաքականության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boyer Paul S., ed. (2006)։ The Oxford Companion to United States History։ Oxford: Oxford University Press։ էջ 514։ ISBN 978-0-19-508209-8 
  2. Herring George C. (2008)։ From Colony to Superpower: U.S. Foreign Relations Since 1776։ New York: Oxford University Press։ ISBN 9780195078220 
  3. 3,0 3,1 Morison S.E. (February 1924)։ «The Origins of the Monroe Doctrine»։ Economica։ doi:10.2307/2547870։ Վերցված է March 27, 2016 
  4. «Monroe Doctrine, 1823»։ Office of the Historian։ United States Department of State։ April 6, 2016։ Վերցված է March 26, 2016 
  5. Monroe James։ «The Monroe Doctrine»։ U.S. Department of State։ Վերցված է November 2, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մոնրոյի դոկտրին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 19 CC-BY-SA-icon-80x15.png