Jump to content

Ջեֆրի Մոնմութացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆրի Մոնմութացի
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1090 և ոչ ուշ քան 1110
ԾննդավայրՄոնմութ, Kingdom of Gwent
Մահացել էմոտ 1155[1]
Մահվան վայրLlandaff Cathedral, Kingdom of Morgannwg
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և Kingdom of Glywysing
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2][3]
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
ԵրկերThe History of the Kings of Britain?, Prophetiae Merlini? և Vita Merlini?
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, գրող, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններAnglican Bishop of St Asaph? և թեմի հովվապետ
 Geoffrey of Monmouth Վիքիպահեստում

Ջեֆրի Մոնմութացի (լատին․՝ Galfridus Monemutensis, անգլ.՝ Geoffrey of Monmouth, ոչ վաղ քան 1090 և ոչ ուշ քան 1110, Մոնմութ, Kingdom of Gwent - մոտ 1155[1], Llandaff Cathedral, Kingdom of Morgannwg), Բրիտանայի պատմահայր, հոգևորական և բրիտանական պատմագրության զարգացման գլխավոր գործիչներից մեկը, գրել է «Բրիտանական թագավորների պատմությունը» (Historia Regum Britanniae) 12 հատորանոց տարեգրությունը, որը մեծ տարածում է ստացել և թարգմանվել աշխարհի գրեթե բոլոր լեզուներով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Մոնմութացու ծննդավայրն անհայտ է, բայց հնարավոր է, որ դա Մոնմութ քաղաքն է եղել Ուելսի հարավ-արևելքում՝ անգլիական սահմանի մոտ։ Ջեֆրիի ծննդյան տարեթիվը ըստ տարբեր աղբյուրների եղել է մոտավորապես 1090-ից մինչև 1100 թվականները[5][6][7][8] Պատմիչի հայրը Արթուրն էր՝ Ֆլանդրիայի կոմսության վարդապետը։ Ստեղծագործել է Ֆլանդրիայի կոմս Ուիլյամ Իպրացու պատվերով։

Անգլիացի պատմաբան, Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր, Թագավորական պատմական ընկերության նախագահ Սըր Ֆրենկ Սթենթոնի և այլ պատմաբանների ենթադրությամբ՝ Ջեֆրի Մոնմութացու ծնողները կարող էին բրետոնացիներ, քանի որ բազմաթիվ բրետոնացիներ մասնակցել են Վիլյամ Նվաճողի արշավանքներին և հաստատվել Ուելսի հարավ-արևելքում։

Սովորել է Օքսֆորդում։ 1152 թվականի փետրվարի 21-ին Քենթերբերիի արքեպիսկոպոս Թեոբալդը Ջեֆրիին ձեռնադրել է Սենտ-Ասաֆի՝ Ուելսի մայր տաճարի եպիսկոպոս։ Ըստ ուելսյան տարեգրությունների՝ նա մահացել է 1154 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1155 թվականի դեկտեմբերի 24-ը, երբ նրա իրավահաջորդը ստանձնել է պաշտոնը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Մոնմութացին ստեղծել է մի քանի նշանավոր գրական գործեր։ Դրանցից ամենավաղը Մերլինի մարգարեություններն են (Prophetiae Merlini), որը գրվել է մինչև 1135 թվականը և հրատարակվել Լինքոլնի եպիսկոպոս Ալեքսանդրի խնդրանքով[9]։ Մերլինին վերագրվող մարգարեությունները Ջեֆրի Մոնմութացու առաջին աշխատությունն է, որը հայտնի դարձավ Ուելսից դուրս։

Ջեֆրի Մոնմութացու ամենածավալուն ստեղծագործությունը Historia Regum Britanniae (Բրիտանիայի թագավորների պատմություն) 12 հատորանոց աշխատությունն է։ Պատմությունը սկսվում է Տրոյայի հերոս Էնեասի ժառանգ Բրուտոսի՝ Բրիտանիա ներգաղթելուց և այդտեղ հաստատվելուց մինչև Կադվալադր թագավորի մահը 7-րդ դարում։ Պատմության մեջ տեղ են գտել Հուլիոս Կեսարի Բրիտանիա արշավանքի, Լեյրի, Կիմբելինի պատումները, որոնք վերապատված են Ուիլյամ Շեքսպիրի «Լիր Արքա» և «Ցիմբելին» ստեղծագործություններում, ինչպես նաև Արթուր Արքայի մասին պատումը, որի մոտիվներով վիպաշար է գրել Թոմաս Մելորին 15-րդ դարում։ Հեղինակն ընդգծել է Ուելսի Կաերլեոն քաղաքի նշանակությունը բրիտանական պատմության մեջ։ Ջեֆրին պնդում է, որ իր աշխատանքի աղբյուրը եղել է «մի որոշակի շատ հին գիրք բրիտների լեզվով» (Britannici sermonis librum vetustissimum), որն, իբր, իրեն է հանձնել Օքսֆորդի արքսարկավագ Ուոլթեր Օքսֆորդացին, սակայն գիտնականների մեծամասնությունը կասկածում է այս գրքի գոյությանը։ Ջեֆրին հղումներով օգտագործել է նաև Նենիուսի «Բրիտանացիների պատմություն» (IX դար), Գիլդասի (Gildas) «Բրիտանիայի կործանման մասին» (VI դար), «Անգլիական ժողովրդի եկեղեցական պատմություն» Բեդա Պատվելի (VIII դ.), Լատինական տարեգրություններ, Ուելսի ծագումնաբանությունները և այլ աղբյուրներ։

Ի վերջո, 1149-ից 1151 թվականներին Ջեֆրին գրել է Մերլինի կյանքը (Vita Merlini): Այս էպիկական պատմությունը, որը գրված է հեքսամետրով, Մերլինի մասին ուելսյան ավանդազրույցի վերապատում է։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Մոնմութացին իր բոլոր գործերը ստեղծել է լատիներեն, և դրանք հայտնի էին ամբողջ միջնադարյան Եվրոպայում։ Բողոքականության տարածման զուգընթաց նրա ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական ազգային լեզուներով։ Նրա ստեղծագործությունների մոտիվներով գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնիները Շեքսիրի «Լիր Արքա» ողբերգությունն է և Թոմաս Մելորիի Արթուր Արքայի մասին վեպերը։ 20-րդ դարի վերջին Արթուր Արքայի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

15-րդ դարի կեսերին Բենեդիկտյան միաբանության վանական և հումանիստ գիտնական, Սբ․ Ալբանսի աբբայության վանահայր Ջոն Ուիթհեմստեդը (John Whethamstede) իր «Հռչակավոր այրերի շտեմարան» (Granarium de viris illustribus) աշխատության մեջ առաջին անգամ հիմնավոր քննադատության է ենթարկել Ջեֆրի Մոնմութացու պատմա-առասպելական հայեցակարգը[10]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեֆրի Մոնմութացի։ Բրիտանիայի թագավորների պատմությունը։ Խմբագրել և թարգմանել է Մայքլ Ֆալետրան։ Փիթերբորո, Օնտարիո, 2008։ ISBN 1-55111-639-1
  • Ջեֆրի Մոնմութացի։ Բրիտանիայի թագավորների պատմությունը։ Թարգմանել է Լյուիս Թորփը, ներածությամբ և ցուցիչով։ Լոնդոն, 1966։ ISBN 0-14-044170-0
  • Էչարդ Սիան։ Արթուրյան պատմությունը լատինական ավանդույթում։ Քեմբրիջ։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն 1998։ ISBN 978-0521021524.
  • Էչարդ, Սիան։ Միջնադարյան լատինական գրականության Արթուրը. արթուրյան լեգենդի զարգացումը և տարածումը միջնադարյան լատիներենում։ Քարդիֆ։ Ուելսի համալսարանի հրատարակչություն 2011։ ISBN 978-0708322017.
  • Ֆոսթեր, Իդրիս Լևելին։ «Geoffrey of Monmouth (1090?–1155), or Galfridus (Gaufridus) Artur, or Galfridus (Gaufridus) Monemutensis, Ս. Ասաֆի եպիսկոպոս և մատենագիր»։ Ուելսի կենսագրության բառարանը մինչև 1940 թ. Լոնդոն. Սիմմրոդորիոնի պատվավոր ընկերություն. 1959։
  • Higham NJ: Արքա Արթուր. Առասպելների ստեղծում և պատմություն . Լոնդոն և Նյու Յորք. Routledge։ 2002։ ISBN 0-415-21305-3.
  • Մորիս, Ջոն։ Արթուրի դարաշրջանը. Բրիտանական կղզիների պատմություն 350-ից 650 թվականներին։ Նյու Յորք։ Barnes & Noble. 1973։ ISBN 1-84212-477-3.
  • Roberts, Brynley F.: «Ջեֆրի Մոնմութացի, Historia Regum Britanniae և Brut y Brenhinedd »: Ուելսցի Արթուրը. Արթուրյան լեգենդը միջնադարյան ուելսյան գրականության մեջ. Քարդիֆ։ Ուելսի համալսարանի հրատարակչություն. 1991։ ISBN 0-7083-1307-8.
  • Ռասել, Մայլս։ Արթուրը և Բրիտանիայի թագավորները. պատմական ճշմարտությունը առասպելների հետևում . Ստրաուդ՝ Ամբերլի։ 2017։ ISBN 978-1445662749.
  • Tatlock, JSP։ Բրիտանիայի լեգենդար պատմությունը. Ջեֆրի Մոնմութացիի Historia Regum Britanniae-ն և դրա վաղ ժողովրդական տարբերակները։ Բերքլի։ Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն. 1950։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  4. Geoffrey of Monmouth. The history of the kings of Britain: an edition and translation of De gestis Britonum (Historia regum Britanniae). Arthurian studies. Vol. 69. Michael D. Reeve (ed.), Neil Wright (trans.). Woodbridge, Suffolk: Boydell Press. 2007. էջ lix. ISBN 978-1-84383-206-5.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. Crick 2004: "it seems likely that he was born within ten years of 1100".
  6. Foster 1959: "Geoffrey was b. between 1090 and 1100".
  7. Arthurian Figures of history and legend: A biographical dictionary: "Geoffrey of Monmouth (floruit 1112–1139/ lifespan circa 1095–1155)".
  8. A Concise History of Wales: "The key historical text was Historia Regum Brittanae (c.1139) by Geoffrey of Monmouth (c.1090–1155)".
  9. Михайлов, А. Д. Книга Гальфрида Монмутского и её судьба / Гальфрид Монмутский. История бриттов. Жизнь Мерлина. М.: Наука, 1984. стр. 199
  10. Калмыкова Е. В. Образы войны в исторических представлениях англичан позднего Средневековья. — М.: Квадрига, 2010. — С. 477.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Մոնմութացի» հոդվածին։