Լինքոլն (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինքոլն (այլ կիրառումներ)
Քաղաք
Լինկոլն
Lincoln
ոչ մի
Դրոշ Զինանշան
Flag of Lincoln.svg Lincoln.svg

Lincoln-BrayfordPool.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Անգլիայի շրջաններԻսթ-Միդլենդս
Անգլիայի կոմսությունԼինքոլնշիփ
Մակերես36 կմ²
ԲԾՄ31 մետր
Բնակչություն93 541 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01522
Փոստային ինդեքսներLN1 LN2 LN3 LN4
Պաշտոնական կայքlincoln.gov.uk
##Լինքոլն (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Լինքոլն (անգլ.՝ Lincoln), քաղաք Անգլիայի արևելքում, Արևելյան Միդլենդ շրջանի Լինքոլնշիփ կոմսության վարչական կենտրոնը։ Գտնվում է Ուիտեմ գետի բարձրադիր ափերին։ Բնակչությունը՝ 93.5 հազար մարդ[1](2011

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում քաղաքի ներկայիս տարածքում գտնվում էր հռոմեական 9-րդ լեգեոնի ամրությունը։ 71 թվականին ամուր պատերի պաշտպանության տակ ձևավորվել է Լինդում (անգլ.՝ Lindum) գաղութը՝ Flavia Caesariensis Archived 2013-12-07 at the Wayback Machine. մարզկենտրոնը, որը բնակեցնում էին զորացրված զինվորները։ Մինչև օրս Լինքոլն տանող ճանապարհը անցնում է հռոմեացիների կողմից կառուցված կամարով (անգլ.՝ Newport Arch)։ Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են բազմաթիվ նշաններ, որոնք վկայում են քաղաքի հնության մասին՝ գերեզմանատուն, վերնապարանքներ, վառարաններ և նույնիսկ շատրվան։

Վաղ միջնադարում Լինքոլնը դարձավ Դանելագի հինգ քաղաքներից մեկը։ Քաղաքի հաջող դիրքը ապահովում էր անընդհատ եկամուտ քաղաքին։ Մի ժամանակ այստեղ դրամ էր հատվում։ Անգլիայի գրավումից հետո Ուիլիամ Աշխարհակալը ուշադրություն դարձրեց Լինքոլնի բարձր դիրքին և հրամայեց այստեղ կառուցել Լինքոլնյան ամրոց։ Միջնադարում այս ամրոցի համար դաժան կռիվներ են ընթացել։

Մայր տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոսը 1071 թվականին թուլացած Դորչեստերից տեղափոխվեց Լինքոլն, քանի որ Լինքոլնը վերածվել նորմաննյան կալվածքի։ Շատ կարճ ժամանակահատվածում(մինչև 1092 թվականը) այստեղ կառուցվեց տաճար։ Այս կառույցը մի անգամ չէ, որ տուժել է հրդեհներից, իսկ 1185 թվականին ամբողջովին ավերվել է երկրաշարժից։ 13-րդ դարում նրա տեղը կառուցվեց նոր տաճար՝ անգլիական գոթական ճարտարապետության չափանմուշ։

Դա առաջին կառույցն էր, որը գերազանցեց Քեոփսի բուրգի բարձրությունը։ Համարվում է, որ 250 տարվա ընթացքում 160 մետրանոց Լինքոլնյան տաճարը համարվել է Երկրի ամենաբարձր շինությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլնի մասին պատմող տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 618 CC BY-SA icon 80x15.png