Վեցաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեցաչափ, հեկզամետր, հեքսամետր ( հունունարեն ££a|ietpoc; - վեցաչափ, վեց և |i£tpov -չափ), տաղաչափության չափական համակարգի միավոր, տողաչափ։ Կազմված է վեց դաքտիլական ոտքերից։ Կայուն է հինգերորդ ոտքը։ Մյուսներում երկու կարճ վանկերը կարող են փոխարինվել մեկ երկար վանկով։ Բանատողը ընդմիջվում է հատածով, որը տողը բաժանում է կիսատողերի։ Վեցաչափի տողերը երբեմն հանգավորվում են։ Վեցաչափը տարածված է եղել անտիկ շրջանի հունահռոմեական և միջնադարի լատին, պոեզիայում։ Վեցաչափի դասական օրինակները տվել են Հոմերոսը, Հեսիոդոսը, Վերգիլիոսը, Օվիդիոսը, Հորացիոսը, Թեոկրիտեսը, Յուվենալիսը։ Կիրառվել է բանաստեղծության տարբեր տեսակներում (դյուցազներգություն, հովվերգություն, հիմն, ուղերձ են)։ 18-19-րդ դարերում եվրոպական պոեզիայում օգտագործվել է իբրե ոճավորման միջոց։ Կլասիցիզմի պոեզիայի ներկայացուցիչները փորձել են նմանակել նախնիների կիրառած չափը։ Ինքնուրույն և հատկապես թարգմանական պոեզիայում վեցաչափ ստեղծելու փորձեր են արել Վենետիկի Մխիթարյան միաբանության բանաստեղծները։ Ա․ Բագրատունին Վերգիլիոսի «էնեական»-ը («Մշակականք», 1847) թարգմանելիս հանգել է հայկ. չափին։ Իր «Մոնումենտ» բանաստեղծությունը Եղիշե Չարենցը բնութագրել է իբրե «հեկզամետր»։ Այն հիմնականում կազմված է ամֆիբրաքոսյան, յամբական և անապեստյան ոտքերից, 15-17 վանկանի տողերը կիսվում են 7-9 վանկանի կիսատողերի։ Փաստորեն, բացի ոտքերի տեսակից, Եղիշե Չարենցը պահպանել է վեցաչափի մյուս հիմնական առանձնահատկությունները (բանատողում վեց ոտք, կիսատողեր)։ Այս առումով վեցաչափ կարող է համարվել նաե Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, թե և պոեմը, և համանուն բանաստեղծությունը ենթարկված են վանկաշեշտային տաղաչափական համակարգի օրինաչափություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 421 CC-BY-SA-icon-80x15.png