Ջեյմս Պատերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Պատերսոն
James Patterson
Ծննդյան անունանգլ.՝ James Brendan Patterson
Ծնվել էմարտի 22, 1947(1947-03-22)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՆյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, բարեգործ, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, advertising person, վիպասան, դերասան, գրող և կինոսցենարիստ
Լեզուանգլերեն
ԱզգությունԱմերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան և Manhattan College?
Ուշագրավ աշխատանքներAlex Cross? և գեղարվեստական գրականություն
Պարգևներ
Համատեղ ապրողՍյուզան Պատերսոն
ԶավակներՋեք Պատերսոն
Կայքjamespatterson.com
 James Patterson Վիքիպահեստում

Ջեյմս Բրենդան Պատերսոն (մարտի 22, 1947(1947-03-22)[1][2][3][…], Նյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և բարեգործ։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ալեքս Քրոսը», «Մայքլ Բեննետը», «Կանանց սպանությունների ակումբը», «Դանիել X», «ՆՅՊԴ կարմիրը», «Կախարդը և Կախարդուհին» և «Գաղտնի սերիաները»։ Պատերսոնը գրել է նաև բազմաթիվ անհատական թրիլերներ, ոչ գեղարվեստական և ռոմանտիկ վեպեր։ Նրա գրքերից վաճառվել են ավելի քան 300 միլիոն օրինակ[5] և նա առաջին մարդն էր, որը վաճառեց 1 միլիոն էլեկտրոնային գիրք[6]։ 2016 թվականին Պատերսոնը գլխավորել է Ֆորբսի ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակը, ընդ որում երրորդ տարին՝ 95 միլիոն դոլար[7] եկամուտով։ Նրա ընդհանուր եկամուտը գնահատվում է 700 միլիոն դոլար[8]։

2015 թվականի նոյեմբերին Պատերսոնը արժանացել է «Լավագույն գրականագետ» մրցանակին։ Բուհերի, ուսուցիչների, քոլեջների, անկախ գրախանութների, դպրոցական գրադարանների և քոլեջի ուսանողների առատաձեռն աջակից՝ Պատերսոնը նվիրաբերել է միլիոնավոր դոլարներ և կրթաթոշակներ՝ նպատակ ունենալով խրախուսել բոլոր տարիքի ամերիկացիներին ավելի շատ գրքեր կարդալ[9]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Պատերսոնը ծնվել է 1947 թվականի մարտի 22-ին Նյուբուրգում՝ Նյու Յորքում։ Նրա ծնողներն էին՝ Իզաբել և Չարլզ Պատերսոնները[10][11]։ Ավարտելով Մանհեթենի քոլեջը՝ Պատերսոնը ուսումը շարունակում է Վանդելբիլթի համալսարանում[12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Պատերսոնը Ջ. Վալտեր Թոմփսոնի գովազդի գործադիր տնօրենն էր։ 1996 թվականին պաշտոնը թողնելուց հետո նա նվիրեց իր ժամանակը գրքեր գրելուն[13]։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ իր համար մեծագույն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել՝ Իվան Ս. Քորելի 1959 թվականի գրված վիպակ՝ «Տիկին Բրիջ»-ը։ Նա իր առաջին վեպը հրատարակեց 1976 թվականին, որը կոչվեց՝ «Թոմաս Բերրմանի համարը»։ 1976 թվականից ի վեր Պատերսոնը գրել է 147 վեպ[14]։ Ըստ Նյու-Յորք Թայմսի նրա կողմից գրված ստեղծագործություններից 114-ը համարվել են լավագույնը և դասվել են ամենաշատ վաճառվողների շարքին[15]։ Պատերսոնը լույս ընծայելով 67 գեղարվեստական ստեղծագործություն, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Վերջին տարիներին նրա վեպերը ավելի շատ են վաճառել, քան Սթիվեն Քինգինը, Ջոն Գրիշամինը և Դեն Բրաունիինը։ Նրա գրքերից վաճառվել են մոտ 305 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[16]։ 2008 թվականին նա փոխարինեց Ջաքլին Վիլսոնին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2013 թվականը[17]։

Պատերսոնն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են՝ «Էդգար» մրցանակը, «Տարվա միջազգային թրիլլեր» մրցանակը, «Տարվա հեղինակ» մանկական գրքի մրցանակը և այլն։ Երկար ժամանակ եղել է Նյու Յորք Թայմսի մեծահասակների և մանկական բեսթսելերների ցուցակներում առաջինը։ Նա նկարահանվել է Fox TV- ով ցուցադվող «Սիմփսոնները» ամերիկյան սիթքոմում («Yokel Chords» դրվագում) և «Դղյակ»-ի տարբեր դրվագներում։

Պատերսոնն աշխատում է մի շարք համահեղինակների[18] հետ՝ ինչպիսիք են Քենդիս Ֆոքսը, Մաքսին Պաետրոն, Էնդրյու Գրոսսը, Մարկ Սալվիվան, Էշվին Սենգին, Մայքլ Լեդվիջը և Պիտեր Դե Յոնգը[19]։ 2017 թվականի մայիսին հայտարարվեց, որ Պատերսոնը կմիավորի նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի[20] հետ հանցագործությունների գրքով։ Պատերսոնը հաճախ ասում է, որ ուրիշների հետ համագործակցելը նոր ու հետաքրքիր գաղափարներ է բերում իր պատմություններին։

2009 թվականի սեպտեմբերին Պատերսոնը ստորագրել է մի գործարք, ըստ որի նա պետք է գրեր 11 գիրք՝ մեծահասակների և 6 գիրք՝ երիտասարդների համար։ Ըստ Ֆորբսի գործարքն արժեր 150 միլիոն դոլար, սակայն ըստ Պատերսոնի այդ գնահատումը սխալ էր[21]։

Պատերսոնը հիմնադրել է Ջեյմս Պատերսոնի «PageTurner» պարգևը 2005 թվականին նվիրաբերելով ավելի քան 100,000 դոլար, այն մարդկանց, ընկերություններին, դպրոցներին և այլ հաստատություններին, որոնց համար կարևորվում է ընթերցանությունը[22]։ 2008 թվականին անցկացված «PageTurner» մրցանակաբաշխությունը նվիրված էր Պատերսոնի մեկ այլ նոր նախագծին, որը իրականացվեց ReadKiddoRead.com -ի նախաձեռնությամբ։ Այն օգնում էր ծնողներին, ուսուցիչներին և գրադարանավարներին գտնել իրենց երեխաների համար լավագույն գրքերը։ Պատերսոնը նշում է, որ իր որդին՝ Ջեքը ընթերցանության մեծ սիրահար չէր։ Այսպիսով, այդ թերությունը շտկելու նպատակով Պատերսոնը իր որդուն հանձնարարել է օրական 1 ժամ տրամադրել ընթերցանությանը։ Պատերսոնը ցանկանում էր այդ հնարավորությունը տալ յուրաքանչյուր երեխայի, այնպես որ նա ստեղծեց ReadKiddoRead կայքը՝ ծնողների համար, ովքեր պարզապես չեն կարողանում գտնել իրենց երեխաների համար լավ գրքեր գտնել։ Պատերսոնը ստեղծել է նաև Ջեյմս Պատերսոնի ուսուցիչների կրթաթոշակ։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերսոնին մեղադրել են մի շարք գրքերին համահեղինակելու[23] մեջ և ասել են, որ նա ավելի շատ ուշադրություն է դարձնում փողին, քան իր արվեստին[24]։

ԱՄՆ-ի շաբաթաթերթին տված հարցազրույցում Սթիվեն Քինգը Պատերսոնին անվանել է «սարսափելի գրող, բայց միևնույն ժամանակ բավականին հաջողակ[25]», իսկ Պատերսոնը մեկ այլ ամսագրի հարցազրույցի ժամանակ Սթիվեն Քինգի մասին ասել է. «Նա տարիներ շարունակ քննադատել է ինձ, սակայն ես միայն գովաբանելու եմ նրան[26]»:

2013 թվականին Պատերսոնը դուրս եկավ հայտարարություններով՝ «Ով կփրկի մեր գրքերը, մեր գրախանութները, մեր գրադարանները»։ «Նյու Յորք Թայմս» շաբաթաթերթում նա նշել է. «Եթե չլինեն գրախանութներ, գրադարաններ, լուրջ հրատարակիչներ՝ ինչ կլինի մեր գրականության հետ։ Ով նոր գրողներ կստեղծի։ Ով կհրապարակի մեր կարևոր գրքերը։ Ինչ կպատահի, եթե նման գրքեր չլինեն[27]»:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Պատերսոնը կաթոլիկ է[28]։ Նա և իր կինը՝ Սյուզանը, ներկայումս ապրում են Ֆլորիդայում։ Նրանք ունեն մի որդի՝ Ջեքը, ծնված 1998 թվականին[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. https://edgarawards.com/category-list-best-first-novel/
  5. «Author James Patterson giving $1M to independent bookstores». USA Today. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  6. First author to sell more than 1 million e-books:
    On 6 July 2010, the Hachette Book Group announced that James Patterson (USA), creator of the Alex Cross and Women's Murder Club series of novels, was the first author to exceed one million sales in e-books, moving 1.14 million units of his books for devices like Kindle and the iPad.
  7. Forbes’s highest-paid authors 2016 (in US dollars), The Guardian, 3 August 2016
  8. «James Patterson – The Richest Author in the World». notjustrich.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «James Patterson honored with 2015 Literarian Award for Outstanding Service to the American Literary Community».
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Isabelle (Morris) Patterson's Obituary on The Lexington Minuteman».
  12. Rivera, Jeff (2010 թ․ նոյեմբերի 24). «So What Do You Do, James Patterson, Bestselling Novelist?». Mediabistro. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. Gaby Wood (2009 թ․ ապրիլի 5). «The Guardian». London: The Guardian. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. «James Patterson – The official web site».
  15. «New York Times». New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  16. Jonathan Mahler, "James Patterson Inc." The New York Times, January 20, 2010
  17. «Library lending figures: which books are most popular?». 2013 թ․ փետրվարի 8.
  18. «James Patterson's Kentucky fried books». London: The Telegraph. 2008 թ․ փետրվարի 8. «Former advertising guru James Patterson, the most loaned author at British libraries last year, employs ghost writers to help pen the thrillers that make him $40m a year.»
  19. McGrath, Charles (2009 թ․ մայիսի 5). «An Author's Collaborator Goes It Alone». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  20. Alter, Alexandra (2017 թ․ մայիսի 8). «James Patterson and Bill Clinton Team Up to Write a Novel». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  21. Donahue, Deirdre; Wilson, Craig; Minzesheimer, Bob (2009 թ․ սեպտեմբերի 16). «Book Buzz: What's new on the list and in publishing». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  22. James Patterson's Pageturner Awards Արխիվացված Մայիս 2, 2006 Wayback Machine
  23. «James Patterson, the Best Seller Who Doesn't Write His Own Books». Express. 2013 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  24. «Patterson keeps cranking out novels, ignoring his critics». Boston Globe. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  25. Flood, Alison (2009 թ․ փետրվարի 5). «Twilight author Stephenie Meyer 'can't write worth a darn', says Stephen King». The Guardian. London.
  26. «James Patterson Explains Why His Books Sell Like Crazy». Wall Street Journal. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  27. «James Patterson Speaks Out About His Aggressive "Book Industry Bailout" Ads». Salon.com. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  28. «James Patterson: A life in writing». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  29. «James Patterson Biography - Facts, Birthday, Life Story». The Biography Channel. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.