Նյուբուրգ (անգլ.՝ Newburgh), քաղաք Նյու Յորք նահանգում՝ ԱՄՆ։ Նյուբուրգի բնակչությունը կազմում է 28101 մարդ (2009թ հունիսի դրությամբ)։ Քաղաքն ունի սիթի վարչական կարգավիճակ (city):
Քաղաք Նյուբուրգը (City of Newburgh) գտնվում է Նյու-Յորք նահանգի Օրենջ շրջանի տարածքում, Նյու-Յորքից 60 կմ դեպի հյուսիս և Օլբանից 90 կմ դեպի հարավ, Հուդզոն գետի արևմտյան ափին։ Քաղաքի կազմում է գտնվում Պոլեպել կղզին՝ Բաններմանա ամրոցով[1][2]։ Հարևանությամբ գտնվում է համանուն քաղաք Նյուբուրգը, ունենալով թաունի կարգավիճակ (town): Այստեղ՝ գետի վրա, կա մի կամուրջ, որը Նյուբուրգը քաղաքը կապում է Բեկոնի հետ[3]։
Առաջին եվրոպացիները հայտնվել են այս վայրերում 1609 թվականին, երբ այստեղ կանգ առավ Հենրի Հուդզոնի արշավախումբը՝ անցնելով գետը։ Առաջին բնակավայրը ծագել է 1709 թվականին, այն հիմնադրել են գերմանացի վերաբնակիչները՝ լյութերականները։ Գերմանական բնակչությունը գերակշռել է մինչև 1750 թվականը, 1752 թվականին քաղաքը ստացել է ներկայիս անունը՝ Շոտլանդիայի քաղաքներից մեկի անունով[4]։
Ամերիկյան հեղափոխության ընթացքում Նյուբուրգը մեծ դեր խաղաց։ Այստեղ էր գտնվում Ջորջ Վաշինգտոնի Մայրցամաքային բանակի շտաբ-բնակարանը։ Այստեղ նաև բանակի սպաների կողմից պատրաստվել է պետական հեղաշրջում՝ հօգուտ Ջորջ Վաշինգտոնի, ստանալով Նյուբուրգյան հեղաշրջում անվանումը։ XIX դարում Հուդզոն գետի վրա՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ, Նյու-Յորքի և Օլբանիի միջև ընկած ճանապարհին, քաղաքն արագ զարգանում է, վերածվելով տրանսպորտային և արդյունաբերական կենտրոնի։ 1800 թվականին այն ստանում է գյուղի վարչական կարգավիճակ (village), 1865 թվականին՝ քաղաքի կարգավիճակ (city): Այստեղ ստեղծվում են գործվածքների, օճառների, սառնարանային խցերի, հագուստի և այլնի արտադրության ձեռնարկություններ[5]։ 1939 թվականին Նյուբուրգում հայտնվում է հեռուստատեսությունը։