Պորտասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պորտաբլուրից)
Jump to navigation Jump to search
Գյոբեքլի թեփե. Նեոլիթյան շրջանի հնավայր Հայկական լեռնաշխարհում

Գյոբեքլի թեփե (թուրք.` Göbekli Tepe - Պորտաբլուր, Ցմփոր բլուր կամ Պորտասար), նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր Արևմտյան Հայաստանի[1] հարավում, (Ուռհա՝ Եդեսիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք)։

Համարվում է աշխարհում ցարդ հայտնի ամենահին ծիսական կառույցը[2][3], և Նևալը-չորիի վաղ նեոլիթյան բնակավայրի հետ հեղաշրջել է եվրասիական նեոլիթի մասին պատկերացումները[4]:

Ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո[5]:

1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այս հնավայրի պեղումները նման չափի համալիրի կառուցումն անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման առումով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500 մ տեղափոխման համար, ենթադրաբար, անհրաժեշտ է մոտ 500 հոգու համատեղ աշխատանք)[6]:

Մշակութային շերտերի հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս մեզոլիթ։

Ժամանակակից մշակովի ցորենի ԴՆԹ վերլուծության արդյունքների համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել մերձավոր կապը մոտ 32 կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթյան հեղափոխության ժամանակ) առաջին անգամ այստեղ է իրականացվել[7]:

Գիտական կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագետներին բլուրը հայտնի էր դեռ 1963 թվականից , սակայն նրա իրական նշանակությունն ի հայտ եկավ , երբ թուրք-գերմանական հնագիտական խումբը Կլաուս Շմիդտի ղեկավարությամբ սկսեց պեղումները։ 2007 թթ. հնագիտական աշխատանքների ու հայտնագործությունների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում, 2007 թվականի հունվարի 20-ից մինչև 2007 թվականի հունիսի 17-ը։ 500-ից ավելի բարձրարժեք նյութերը ներկայացնում էին Պորտաբլրի 12.000 տարվա մշակույթը[8]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը» [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արևմտյան Հայաստանը 1915-1923թթ․ Հայոց մեծ ցեղասպանությունից, ինպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ 1920 թ․ ռուս-թուրքական համատեղ ագրեսիայից հետո, Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով և Կարսի պայմանագրով փաստացի անցել է Թուրքիային, թեպետ ԱՄՆ Նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Արևմտյան Հայաստանի զգալի մասը իրավաբանորեն փոխանցվելէ Հայաստանին։
  2. "GHF - Gobekli Tepe, Turkey - Overview", globalheritagefund.org: GHF3.
  3. «The World's First Temple»։ Archaeology magazine։ Nov/Dec 2008։ էջ 23 
  4. Mann, June 2011, p. 39
  5. Schmidt 2010, p. 242
  6. Taracha Piotr (2009)։ Religions of second millennium Anatolia։ Eisenbrauns։ էջ 12։ ISBN 978-3-447-05885-8 
  7. Heun et al., Site of Einkorn Wheat Domestication Identified by DNA Fingerprinting, Science, 278 (1997) 1312–14.
  8. Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք. Մայնց (22 հունիսի 2008 թ.)։ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ»։ ( հատված մենագրությունից ) 
  9. [ «Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ. Ա,Մկրտչյան,Գերմանաիա․]