Հայկական վարկած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքի վարկածների շարքն ընդգրկում է նաև հայկական վարկածը, ըստ որի հայերենը համարվում է հնդեվրոպական մայր լեզուն։ Վարկածն առաջին անգամ առաջ քաշեցին վրաց լեզվաբան Թամազ Գամղրելիձեն և ռուս գիտնական Վյաչեսլավ Իվանովը։ Ըստ այս տեսակետի Հայերենը որպես հնդեվրոպական մայր լեզու առաջացել է մ.թ.ա. 4-5րդ հազարամյակներում [1]

1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից։ Հայեր ժողովրդի ծագման հարցը այս տեսությամբ ստացավ նոր բացատրություն։ Ինքնըստինքյան հերքվեց հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ներկայումս հստակորեն կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են հնդեվրոպական ընդհանրությունից։ Այդ ժամանակաշրջանից էլ սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով։ Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում։ Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. VI - V դարերում ավարտվել է հայ ժողովրդի կազմավորման ընթացքը։

Ամփոփելով ասվածը՝ կարելի է պնդել, որ հայերեն լեզուն ու նրանով խոսողները հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել և ինքնուրույն են դարձել Ք.ա. 4-3-րդ հազարամյակներիսահմանում։ Հենց այդ ժամանակներից էլ մեր ժողովուրդը հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր գործել, գոյատևել ու կերտել է իր պատմությունը։

Բացի այդ գոյություն ունի նաև արիական ժողովուրդների արտագաղթի Հայկական վարկածը, ըստ որի արիական նախահայրենիքը հենց Հայկական լեռնաշխարհն է։[2]

Գամղրելիձեն 2010 թ. նոր հոդված է հրապարակել, որը շտկում է որոշ նախկինում քննադատության արժանացած տեսության դրույթներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gamkrelidze, Tamas (2010). «In Defense of Ejectives for Proto-Indo-European (A Response to the Critique of the «Glottalic Theory»)» (PDF). BULLETIN OF THE GEORGIAN NATIONAL ACADEMY OF SCIENCES.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թ. Գամղրելիձե և Վ. Իվանով - Հնդեվրոպական լեզուների նախապատմությունը Ա. Մովսիսյան - Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]