Պետրո Դորոշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրո Դորոշկո
Ծնվել էդեկտեմբերի 24, 1910(1910-12-24)
ԾննդավայրՏուպիչև, Q16720520?, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 7, 2001(2001-01-07) (90 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և ճանապարհորդ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1933)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Պետրո Օնուֆրիևիչ Դորոշկո (ուկրաիներեն՝ Дорошко Петро Онуфрійович, դեկտեմբերի 24, 1910(1910-12-24), Տուպիչև, Q16720520?, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 2001(2001-01-07), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ռազմական լրագրող։ «Трактор» (1930-1934) գրական խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրո Դորոշկոն ծնվել է Չեռնիգովի մարզի Տուպիչև գյուղում։ 1933 թվականին ավարտել է Խարկովի ազգային համալսարանի գրական ֆակուլտետը[1]։ Տպագրվել է 1928 թվականից։ Դորոշկոյի հիմնական ժողովածուներն են` «Տափաստանի հաղթողները», «Ամպրոպից առաջ», «Բրոնզա», «Հայրենի երկիր», «Սանդոմիրյան պլացդարմ», «Աշխատանքի երգեր», «Միասնություն»[1]։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, գրել է ռազմական հոդվածներ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ է կատարել լեհերենից, լատվիերենից, ռուսերենից։ Թարգմանել է Յանկա Կուպալային, Յան Ռայնիսին, Նազըմ Հիքմեթին, Կոստա Խեթագուրովին, Ակակի Ծերեթելիին, Յուլիուշ Սլովացկուն, Ալեքսանդր Պուշկինին, Իվան Կռիլովին, Նիկոլայ Նեկրասովին, Վլադիմիր Մայակովսկուն, Նիկոլայ Տիխոնովին։ Դորոշկոյի ստեղծագործությունները թարգմանվել են չեխերեն, ռումիներեն, բելառուսերեն, հայերեն, ադրբեջաներեն[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղի» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  2. «Петро Дорошко - біографія». www.uatvory.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  3. Administrator. «ДОРОШКО - Лексика - українські енциклопедії та словники». leksika.com.ua. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.