Պետար Լուբարդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետար Լուբարդա
սերբ.՝ Петар Лубарда
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1907(1907-07-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբոտին, Principality of Montenegro[4]
Մահացել էփետրվարի 13, 1974(1974-02-13)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Principality of Montenegro,  Հարավսլավիայի Թագավորություն և  ՀՍՖՀ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Petar Lubarda Վիքիպահեստում

Պետար Լուբարդա (սերբ.՝ Petar Lubarda, հուլիսի 27, 1907(1907-07-27)[1][2][3][…], Լյուբոտին, Principality of Montenegro[4] - փետրվարի 13, 1974(1974-02-13)[1][2][3][…], Բելգրադ, ՀՍՖՀ), 20-րդ դարի խոշորագույն հարավսլավական և սերբ նկարիչներից։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետար Լուբարդան ծնվել է Չեռնոգորիայի իշխանության Ցետինեի մոտակայքում գտնվող Լյուբոտին քաղաքում։ Լուբարդայի հայրը եղել է հարավսլավական թագավորական բանակի սպա, որը սպանվել է հարավսլավական պարտիզանների կողմից, ինչն իր կնիքն է դրել Լուբարդայի կարիերայի և դաստիարակության վրա[5]։ Պատերազմի տարիների մի մասն անցկացրել է գերմանական ռազմագերիների ճամբարում[6]։ Նա իրեն սերբ է համարել[7][8] և նամակ է ուղարկել՝ պահանջելով այդ տեղեկատվությունը ներառել իր կենսագրության մեջ ապագա գեղարվեստական կատալոգներում[8], ինչպես նաև հանդես է եկել պահանջով, որ իր աշխատանքները ներկայացվեն որպես Սերբիայի տաղավարի մի մաս[8]։

Սովորել է նկարել Բելգրադի արվեստի դպրոցում (1925 թվական) և Փարիզի գեղարվեստի դպրոցում (1926 թվական)։

1932 թվականից մինչև իր մահը ապրել է Բելգրադում՝ բացառությամբ 1946-1950 թվականների, երբ պրոֆեսոր էր Հերցեգ Նովի արվեստի դպրոցում[9]։ 1945 թվականից աշխատել է Բելգրադի Գեղարվեստի ակադեմիայում՝ որպես պրոֆեսոր։

Թաղված Է Բելգրադի Նոր գերեզմանատանը՝ Վաստակավորների ծառուղում։

Պետար Լուբարդայի տունը վերածվել է պատկերասրահի, որտեղ ներկայացված են նկարչի հայտնի աշխատանքները և նրա անձնական իրերը[10][11]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի նամականիշ` նվիրված Պ. Լուբարտին: 2007 թվական
Հարավսլավիայի նամականիշ` նվիրված Պ. Լուբարտին: 2007 թվական

1930-1940-ական թվականներին նկարել է էքսպրեսիոնիզմին մոտ բնանկարներ (Չեռնոգորիայի տեսարաններ, փարիզյան մոտիվներ) և նատյուրմորտներ, 1940-1950-ական թվականների վերջին՝ դինամիկայով և վառ գունագեղ արտահայտություններով կոմպոզիցիաներ էպոսի և ազգային պատմության թեմաներով («Ճակատամարտ Կոսովոյի դաշտում», որմնանկար, (1953), Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության գործադիր վեչե, Բելգրադ), 1950-ականների կեսերից անցել է աբստրակտ էքսպրեսիոնիզմին «Արևոտ օձ», 1962, Սերբիայի ազգային թանգարան

Հարավսլավիայի դրամատիկ, արտահայտիչ, ազատ ոճի բնապատկերների հեղինակ է («Դուբրովնիկի Սբ. Բլահի եկեղեցի» (1937), «Ցետինեի շրջակայքում» (1949), երկուսն էլ Արվեստի պատկերասրահում, Ցետինեում), ժողովրդի կերպարների («Նարինջ վաճառողը» (1936), «Տավղահարը» (1952), երկուսն էլ Սերբիայի ազգային թանգարան)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։

  • 1937. Գրան պրի (Փարիզ)
  • 1939. 1-ին մրցանակ միջազգային ցուցահանդեսում (Հաագա)
  • 1948. ՀՖՍՀ-ի 1-ին պետական մրցանակ (Բելգրադ)
  • 1948. Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության հանրապետական 1-ին մրցանակ (Ցետինե)
  • 1949. Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության հանրապետական 1-ին մրցանակ (Ցետինե)
  • 1953. միջազգային մրցանակ Սան Պաուլուի բիենալեում (Բրազիլիա)
  • 1955. մրցանակ Տոկիոյի բիենալեում
  • 1955. Բելգրադ քաղաքի Հոկտեմբերյան մրցանակ
  • 1956. Գուգենհայմի Ազգային մրցանակ, Նյու Յորք (ԱՄՆ)
  • 1964. Հուլիսի 7-ի մրցանակ (Բելգրադ)
  • 1965. Եղբայրության և միասնության շքանշան
  • 1965. «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» շքանշան ոսկե աստղով
  • 1966. Հարավսլավիայի ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական վեչեի մրցանակ (Բելգրադ)
  • 1967. «Նոյեմբերի 13» պատկերասրահի 1-ին մրցանակ (Ցետինե)
  • 1969. Բելգրադ քաղաքի հուշամեդալ
  • 1970. Ռաբինդրանաթ Թագորի անվան գեղարվեստական վարպետության (Կալկաթա) (Հնդկաստան)
  • 1973. Հերդերի միջազգային մրցանակ (Վիեննա) (Ավստրիա)
  • Սլովեն Գրադեց և Կրագուևաց քաղաքների պատվավոր քաղաքացի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mikuž J. Lubarda, Petar // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T052227
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Лубарда Петар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. IN4S (2019 թ․ հուլիսի 27). «Govorio je Lubarda: Moja savjest umjetnika mi ne dozvoljava da...». IN4S (սերբերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. http://www.srpskilegat.rs/logorske-vizije-petra-lubarde/?pismo=lat
  7. «Говорио је Лубарда: Моја савјест умјетника ми не дозвољава да кршим вољу великог Његоша». ИСКРА. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Petar Lubarda - Srbin iz Ljubotinja». www.njegos.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  9. «Arte - Petar Lubarda - Biografija». www.arte.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  10. «Legat Petra Lubarde: Dokaz da u kulturi može i mora bolje». Kuca Stil (սերբերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  11. «Kuća Legata». www.kucalegata.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Լուբարդա» հոդվածին։