Պաու Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պաու Լոպես
Pau López
Pau Lopez 2019.jpg
Լոպեսը Բետիսի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pau López Sabata
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1994(1994-12-13)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Խիրոնա, Gironès
Հասակ 189 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 13
Պատանեկան կարիերա
2002-2007 Իսպանիա Ժիրոնա
2007-2013 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Իսպանիա Էսպանյոլ B 35 (0)
2014-2018 Իսպանիա Էսպանյոլ 67 (0)
2016-2017   Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 0 (0)
2018-2019 Իսպանիա Ռեալ Բետիս 33 (0)
2019-ներկա Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Իսպանիա Իսպանիա Մ21 5 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)
2015-ներկա Կատալոնիա Կատալոնիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2019

Պաու Լոպես (իսպ.՝ Pau López, դեկտեմբերի 13, 1994(1994-12-13)[1], Խիրոնա, Gironès), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Լոպեսը սկսել է Ժիրոնայում։ 2007 թվականին նա միացավ Էսպանյոլի ակադեմիային[3]։ 2014 թվականի հունիսի 12-ին Լոպեսը 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Էսպանյոլի առաջին թիմ[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի գավաթի Ալավեսի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Կիկո Կասիլյայի կարմիր քարտից հետո փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[8][9]։ 2014-15 մրցաշրջանում Լոպեսը թիմի երկրորդ դարպասապահն էր և հանդես էր գալիս միայն Իսպանիայի գավաթում[10]։ Նրա հետ Էսպանյոլը 9 տարվա մեջ առաջին անգամ հասավ գավաթի կիսաեզրափակիչ[11][12], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Ատլետիկ Բիլբաոյին[13][14]։

Կիկո Կասիլյայի՝ Ռեալ Մադրիդ տեղափոխությունից[15][16] հետո Լոպեսը դարձավ Էսպանյոլի հիմնական դարպասապահը[17]։ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[18] նա կանգնեց Լիոնել Մեսսիի ոտքին, ինչը սակայն վրիպեց մրցավարի աչքից[19][20][21]։ Օգոստոսի 31-ին Լոպեսը 1 տարվա վարձավճարով միացավ Տոտենհեմին[22][23][24][25]՝ դառնալով երրորդ դարպասապահը Հուգո Լյորիսից ու Միշել Վորմից հետո և չանցկացնելով ոչ մի հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում[26][27]։ 2017-18 մրցաշրջանում իսպանացին վերադարձավ Էսպանյոլ[28]՝ կրկին դառնալով թիմի հիմնական դարպասապահը[29][30]։ Էսպանյոլի կազմում Լոպեսը անցկացրեց 78 հանդիպում՝ բաց թողելով 110 գնդակ և 19 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ին Լոպեսը անվճար տրանսֆերով միացավ Ռեալ Բետիսին՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[31][32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Լևանտեի դեմ խաղում[35]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[36]։ Ռեալ Բետիսի կազմում Լոպեսը անցկացրեց 35 հանդիպում՝ 10 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 9-ին Լոպեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 23.5 միլիոն եվրո[40][41][42]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեսը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին նա Կատալոնիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բասկերի Երկրի դեմ խաղում[43][44][45]։ 2017 թվականին Լոպեսը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[46]՝ խաղադաշտ դուրս գալով միայն խմբային փուլի Սերբիայի դեմ խաղում[47][48]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[49][50]։

Իսպանիայի ազգային հավաքական Լոպեսը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսի 17-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար[51][52][53][54], սակայն այս հանդիպմանը խաղադաշտ դուրս չեկավ[55][56]։ Հաջորդ անգամ նա ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Անգլիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[57][58][59][60], սակայն կրկին մնաց պահեստայինների նստարանին[61][62]։ Իր դեբյուտը Իսպանիայի հավաքականի կազմում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Կեպա Արիսաբալագային Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[63][64]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էսպանյոլ B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 35 0 35 0
Էսպանյոլ 2014–15 Լա Լիգա 2 0 8 0 10 0
2015–16 36 0 2 0 38 0
2017–18 29 0 1 0 30 0
Ընդհանուր 67 0 11 0 0 0 0 0 78 0
Տոտենհեմ (վարձավճար) 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ռեալ Բետիս 2018–19 Լա Լիգա 33 0 0 0 2 0 35 0
Ռոմա 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 135 0 11 0 2 0 0 0 148 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[65]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Pau López - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-01 
  3. «Promising Pau Lopez: A Look at Roma’s Third Summer Signing»։ Chiesa Di Totti։ 2019-07-08։ Վերցված է 2019-07-30 
  4. «Pau López renova per quatre temporades»։ www.rcdespanyol.com։ Վերցված է 2019-01-01 
  5. Sport (2014-06-12)։ «Pau López, cuatro años más y al primer equipo | espanyol | sport.es»։ sport (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-01 
  6. «Deportivo Alavés - RCD Espanyol Barcelona, Dec 2, 2014 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31 
  7. [https://www.marca.com/eventos/marcador/futbol/2014_15/copa/dieciseisavos/vuelta/esp_ala «Espanyol vs Alav�s: resumen, goles y resultado»]։ MARCA.com։ 2014-12-16։ Վերցված է 2019-01-01 
  8. «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Feb 1, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31 
  9. «Iago Aspas' late winner gives Sevilla vengeful win against Espanyol»։ FOX Sports (en-US)։ Վերցված է 2019-01-01 
  10. BARCELONA JUAN TERRATS / (2015-01-28)։ «Pau, el guardián de la Copa»։ elperiodico (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-01 
  11. «Sevilla vs Espanyol: resumen, goles y resultado»։ MARCA.com։ 2015-01-28։ Վերցված է 2019-01-01 
  12. «Athletic vs Espanyol: resumen, goles y resultado»։ MARCA.com։ 2015-10-02։ Վերցված է 2019-01-01 
  13. «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Feb 11, 2015 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31 
  14. «RCD Espanyol Barcelona - Athletic Bilbao, Mar 4, 2015 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31 
  15. «Kiko Casilla: Real Madrid sign goalkeeper from Espanyol»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-17։ Վերցված է 2019-01-02 
  16. «David De Gea transfer latest: Real Madrid sign Kiko Casilla hinting»։ The Independent (անգլերեն)։ 2015-07-17։ Վերցված է 2019-01-02 
  17. AS Diario (2015-09-12)։ «Pau López: otro portero hijo de N’Kono como Kiko Casilla»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-01 
  18. «FC Barcelona - RCD Espanyol Barcelona, Jan 6, 2016 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31 
  19. «Messi incident played down by keeper Pau»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-01-08։ Վերցված է 2019-01-01 
  20. «Pau Lopez should have seen red after stamping on Lionel Messi»։ Mail Online։ 2016-01-06։ Վերցված է 2019-01-01 
  21. Mazariegos Luis (2016-05-09)։ «Pau Lopez Got What Was Coming»։ Barca Blaugranes։ Վերցված է 2019-01-01 
  22. «Lopez loan agreed»։ Tottenham Hotspur (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  23. «Pau López, on loan to Tottenham»։ www.rcdespanyol.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  24. «Tottenham Hotspur seal loan for goalkeeper Pau Lopez from Espanyol»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  25. «Spurs sign keeper Pau Lopez on loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-08-31։ Վերցված է 2019-01-02 
  26. «Spurs in talks with Espanyol over Pau Lopez return, player confirms»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-06-08։ Վերցված է 2019-01-01 
  27. Dawes Olly (2018-04-09)։ «Spurs may have already missed out on ideal signing as Pau Lopez allegedly snubs Pochettino reunion»։ Here Is The City (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  28. «Pau Lopez confirms he will not return to Tottenham»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-07-27։ Վերցված է 2019-01-01 
  29. «Pau se consolida y desafía la jerarquía de Diego López»։ Mundo Deportivo։ 2017-10-15։ Վերցված է 2019-01-01 
  30. AS Diario (2017-12-30)։ «LaLiga | Pau y Diego: un 2018 con intercambio de papeles»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-01 
  31. «Pau López, nuevo jugador del Real Betis para las cinco próximas temporadas»։ realbetisbalompie (es-ES)։ Վերցված է 2019-01-01 
  32. Sport (2018-07-04)։ «Real Betis confirm signing of Espanyol's Pau Lopez»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  33. «Real Betis sign Pau Lopez until 2023»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  34. «Pau Lopez makes his signing official for Real Betis Balompié club»։ Goal Management (es-ES)։ Վերցված է 2019-01-02 
  35. «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  36. «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  37. «Pau Lopez completes Roma move»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-30 
  38. «Official: Roma purchase Pau Lopez | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-07-30 
  39. Brunt Gordon։ «Roma complete €23.5M signing of Pau Lopez from Real Betis»։ theScore.com։ Վերցված է 2019-07-30 
  40. «Serie A transfer news: Roma confirm signing of goalkeeper Pau Lopez from Real Betis in €23.5m deal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-30 
  41. «Official | Roma sign goalkeeper Pau Lopez from Real Betis | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-07-30 
  42. «BRIEF-AS Roma Signs Pau Lopez Sabata For EUR 23.5 Mln»։ Reuters (անգլերեն)։ 2019-07-11։ Վերցված է 2019-07-30 
  43. «Catalonia vs. Basque Country - 26 December 2015 - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-02 
  44. «Basque Country beat Catalonia in friendly»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-12-26։ Վերցված է 2019-01-02 
  45. «Aduriz da la victoria a Euskadi sobre Catalunya»։ Mundo Deportivo։ 2015-12-26։ Վերցված է 2019-01-01 
  46. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  47. «Serbia U21 - Spain U21, Jun 23, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  48. uefa.com։ «Under-21 2017 - History - Serbia-Spain»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  49. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  50. uefa.com։ «Under-21 2017 - History - Germany-Spain»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  51. «Costa, Mata and Torres not in Spain squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-05-17։ Վերցված է 2019-01-02 
  52. «Costa omitted from Spain Euro 2016 squad»։ Sport (անգլերեն)։ 2016-05-17։ Վերցված է 2019-01-02 
  53. «Diego Costa Omitted From Spain Squad Due to Hamstring Injury»։ News18։ Վերցված է 2019-01-02 
  54. «Pau López y Marco Asensio, convocados por Del Bosque»։ www.rcdespanyol.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-01 
  55. «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  56. Beck Tom։ «Spain vs. Bosnia and Herzegovina: 2016 International Friendly Score and Reaction»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-01-02 
  57. «Alonso, Morata in Spain squad, Alba axed»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-08-31։ Վերցված է 2019-01-02 
  58. «Spain boss Enrique names youthful squad for Croatia, England games»։ Reuters (անգլերեն)։ 2018-08-31։ Վերցված է 2019-01-02 
  59. «Luis Enrique names first Spain squad with Alvaro Morata back after World Cup snub»։ The Sun (en-GB)։ 2018-08-31։ Վերցված է 2019-01-02 
  60. www.realnet.co.uk (2018-08-31)։ «Spain's Luis Enrique names first 23-man squad to face England and Croatia in UEFA Nations League»։ Kick Off (en-gb)։ Վերցված է 2019-01-02 
  61. «England - Spain, Sep 8, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  62. «Spain - Croatia, Sep 11, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  63. «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  64. «Spain edge Bosnia to end 2018»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-01 
  65. 65,0 65,1 «Pau López»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]