Չուպրենե (արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան դեպի արգելոցը

Չուպրենե (բուլղար․՝ Чупрене), Բուլղարիայի խոշորագույն արգելոցներից մեկը։ Արգելոցը զբաղեցնում է 1439,2 հա տարածք։ Տեղակայված է Արևելասերբական լեռների ամենաբարձր գագաթի՝ Միջուրի լեռան մոտակայքում (Ստարա Պլանինա (Բալկանյան լեռներ) լեռների արևմտյան հատված, Չիպրովսկա Պլանինա և Սվետինիկոլսկա Պլանինա լեռնաշղթաների լանջեր)։ Գտնվում է Վիդինի մարզի Չուպրենե համայնքում՝ Չուպրենե գյուղի և Չուպրենսկա գետի մոտ։ Տարածքի թեքությունը մոտավորապես 1 կմ է, նվազագույն ԲԾՄ-ն կազմում է մոտավորապես 1100 մ հյուսիս-արևմուտքում, իսկ բարձրագույն ԲԾՄ-ն՝ Ռեպլյանկսա Ցերկվա գագաթն է հարավ-արևելքում (2004 մ)[1]։

Վայրը արգելոցի կարգավիճակ է ստացել 1973 թվականին։ Արգելոցը նախ և առաջ ստեղծվել է փշատերև անտառների պահպանման համար։ Այստեղ պահպանվել է հարուստ յուրատեսակ բուսականություն և կենդանական աշխարհ։ Արգելոցը հարուստ է թռչնատեսակներով, քանի որ այն գտնվում է չվուղիների հատման վայրում։ 1977 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ«Մարդ և կենսոլորտ» ծրագրով ընդգրկվել է արգելոցների ցանկում[1]։

Արգելոցի տարածքում գտնվում են մերձակա լեռնային լանջերից ակունք վերցնող մեծ քանակով գետեր, որոնցից գլխավորներն են՝ Լոմ, Չուպրենսկա, Վիրբովսկա, Բուկովսկա և Կրաստվիչկա։ Միջուր լեռան լանջերից սկիզբ են առնում Դանուբի աջ վտակները՝ Լոմը և Տիմոկը (Տիմոկայի վտակներից մեկը Տրգովիշկի Տիմոկ գետն է), որոնցից առաջինին նաև անվանում են Բիրզա Րեկա։ Չուպրենսկա գետը սկիզբ է առնում Օստրա Չուկա լեռան լանջերից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառները զբաղեցնում են արգելոցի ընդհանուր տարածքի մոտ 90 %: Հիմնականում դրանք եղևնիի, եղևինի փշատերև և եղևնիի, հաճարենիի խառը անտառներն են։ Այստեղ աճում են նաև թխկին, կաղամախին, լեռնային լաստենին, լեռնային թխկին և կտտկենի սևը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցում ներկայացված է կենդանական աշխարհի մեծ բազմազանություն[1]՝

Չուպրենեն միակ բուլղարական արգելոցն է, որտեղ միշտ բնակվում են գայլերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]