Լոմ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոմ
Kriva-bara-bridge-over-Lom-river.jpg
Կամուրջ Լոմ գետով:
Struma Balkan topo de.jpg
Բնութագիր
Երկարություն415
Ավազանի մակերես1140 կմ²
Ջրի ծախս4,7
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՉուպրենե (համայնք)
ԳետաբերանԴանուբ
 · Գետաբերանի տեղակայումԼոմ քաղաք
 · Բարձրություն0 մ
 · Կոորդինատներ
Գետի թեքություն18,3 % մ/կմ
Տեղակայում
ԵրկրամասՄոնտանայի մարզ
Ջրահավաք1140 կմ²

Լոմ, գետ Բուլղարիայի հյուսիսարևմտյան հատվածում, Դանուբի աջ վտակը: Ակունքը գտնվում է Միջուր լեռան լանջերին (Արևելասերբական լեռներ, Ստարա Պլանինա լեռնաշղթա)՝ Չուպրենե արգելոցի սահմանի մոտ: Ստարա Պլանինա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը:

Լոմի վտակներն են Լյավա Րեկան, Բյալատա Վոդան և Կրաստվիչկան[1]:

Գետի երկարությունը կազմում է 93 կմ, ջրահավաք ավազանը՝ 1140 կմ², միջին թեքությունը՝ 18,3 %, տարեկան ջրհոսքը՝ 202 106 մ³: Դրենովեց գյուղի մոտ ջրի միջին տարեկան ծախսը կազմում 4,7 մ³/վ, գետաբերանում՝ 6,4 մ³/վ, ամենաշատը՝ 11 մ³/վ, իսկ ամենաքիչը՝ 2,19 մ³/վ: Լոմ Բուլղարիայի այն քիչ գետերից է, որը խուսափել է արդյունաբերական ախտոտվածությունից[2]:

Գետը հիմնականում հոսում է հյուսիսարևելյան ուղղությամբ, բայց հարթավայրային մասում՝ ստորին հոսանքում, հյուսիսային ուղղությամբ: Գետի վրա գտնվում են մի շարք գյուղեր, որոնցից են Գորնի Լոմը, Դոլնի Լոմը, Սրեդոգրիվը, Ռուժինցին, Դրաժինցին, Բելո Պոլեն, Ռոգլեցը, Դրենովեցը, Տոպոլովեցը, Դինկովոն, Կրիվա Բարան, Դոնդուկովոն, Վասիլովցին, Ստալիսկա Մահալան, Տրայկովոն, Մոմին Բրոդը (Լոմ քաղաքի թաղամաս), Զամֆիր և Գոլինցին (Լոմ քաղաքի թաղամաս): Գետաբերանի մոտ տեղակայված է Լոմ քաղաքը, որտեղ գետին նաև անվանում են «Լիման»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биосферный резерват «Чупрене»»։ www.bgmab.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-17-ին։ Վերցված է 2013-09-17  (բուլղ.)
  2. Statistical Yearbook 2017, National Statistical Institute (Bulgaria), p. 17