Միջուր
Միջուր | |
---|---|
սերբ.՝ Миџор, բուլղար․՝ Миджур | |
![]() | |
Տեսակ | գագաթ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Չուպրենե |
Լեռնաշղթա | Ստարա Պլանինա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2169 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 1478 մետր |
Միջուր (սերբ.՝ Миџор, բուլղար․՝ Миджур), լեռ Բուլղարիայի և Սերբիայի սահմանին, արևելասերբական լեռների ամենաբարձր գագաթը (Ստարա Պլանինա (Բալկանյան լեռներ) լեռների արևմտյան հատված, Չիպրովսկա Պլանինա լեռնաշղթա)։ Լեռան բարձրությունը կազմում է 2169 մ, նաև Միջուրին համարում են Կենտրոնական Սերբիայի ամենաբարձր լեռը, թեև լեռը տեղակայված է երկու երկրներից սահմանին (Բուլղարիայի Վիդինի մարզի Չուպրենե համայնքում՝ Գորնի Լոմ գյուղից ոչ հեռու, և սերբական Կնյաժևաց համայնքի տարածքում)
Միջուր լեռան լանջերից սկիզբ են առնում Դանուբի աջ վտակները՝ Լոմը և Տիմոկը (Տիմոկայի վտակներից մեկը Տրգովիշկի Տիմոկ գետն է)։
Լեռան արևմտյան հատվածում գտնվում է բուլղարական Չուպրենե արգելոցը։ Վայրը արգելոցի կարգավիճակ է ստացել 1973 թվականին։ Արգելոցը նախ և առաջ ստեղծվել է փշատերև անտառների պահպանման համար։ Այստեղ պահպանվել է հարուստ յուրատեսակ բուսականություն և կենդանական աշխարհ։ Արգելոցը հարուստ է թռչնատեսակներով, քանի որ այն գտնվում է չվուղիների հատման վայրում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գագթթ
-
Արահետ
-
-
Երկինք և ջուր
-
Ամպեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peakware.com Archived 2012-08-06 at the Wayback Machine.
- Summitpost.org
|