Կտտկենի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտտկենի սև
Կտտկենի սև
Կտտկենի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Viburnaceae
Ցեղ Կտտկենի (Sambucus)
Տեսակ Կտտկենի սև (S. nigra)
Միջազգային անվանում
Sambucus nigra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կտտկենի սև (լատին․՝ Sambucus nigra), ցախեկեռասազգիներ ընտանիքի, կտտկենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2—6 մ բարձրությամբ (հաճախ ծառանման տեսք է ունենում, հասնելով մինչև 10 մ-ի)։ Ճյուղերը մոխրավուն են, ծածկված բազմաթիվ ոսպնյակներով։ Երիտասարդ ընձյուղները կանաչ են, մերկ կամ ծածկված նոսր մազմզուկներով։ Միջուկը լայն է, սպիտակ։ Տերևները բարդ են, մինչև 32 սմ երկարությամբ, կազմված 5-7 (երբեմն՝ 3-9) տերևիկներից, որոնք ձվաձև-էլիպսաձև են կամ երկարավուն-ձվաձև, 4-12 սմ երկարությամբ և 1,5-6 սմ լայնությամբ, գագաթում կտրուկ սեղմված, սրածայր, կլորավուն կամ սեպաձև հիմքով, սղոցաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ջղերի ուղղությամբ կարճ մազմզուկներով, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ կամ նոսր մազմզուկապատ՝ ջղերի ուղղությամբ, տրորելիս տհաճ հոտ է արձակում։

Ծաղկաբույլերը գագաթնային, խիտ բազմածաղիկ, տափակ հովանոցանման հուրաններ են 10-20 սմ տրամագծով։ Պսակը համարյա սպիտակ է, 0,5—0,8 սմ տրամագծով։ Փոշանոթները դեղին են։ Սերմնարանը 3 բնանի է, գնդաձև։ Պտուղը փայլուն-սև է, 0,5-0,8 սմ տրամագծով։ Ձմռանը մնում է թփի վրա, որպես կեր ծառայում թռչունների համար։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Բնափայտը սպիտակադեղնավուն է, ամուր ու թեթև։ Բավականին ստվերատար է և խոնավասեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ղրիմում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային շրջաններում և Զանգեզուրում, անտառային գոտիներում և հատկապես թավուտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճոռաշիվերից պատրաստում են չիբուխ, շվի և այլ մանր իրեր։ Բույսի բոլոր օրգանները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ, միզամուղ, լուծողական և փսխեցնող դեղամիջոցներ պատրաստելու համար։ Պտուղներից ստանում են զանազան ներկանյութեր, դրանք պարունակում է վիտամին E, կարոտին։ Ծաղիկները պարունակում են 0,3 տոկոս եթերայուղեր, խոլին, աստին, վալերիանաթթու, քացախաթթու։ Բազմանում է սերմերով, անդալիսով և կիտրոններով։ Օգտագործվում է խմբերում, ենթանտաոռում։ Առանձնապես մեծ կիրառում ունի կտրտված տերևավոր այլատեսակը (լատ.՝ f. laciniata (Լ.) Zabel), որը լայնորեն, տարածված է Հայաստանում, հիմնականում ստորին և միջին լեռնային գոտիներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 267։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի սև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի սև» հոդվածին։