Jump to content

Ուրագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՄ-27 Ուրագան
Ուրագան ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման տարիներ 1975-ից մինչ օրս
Հատի գին ~ 9 մլն $
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Ղազախստան Ղազախստան
Ուկրաինա Ուկրաինա
Մեքենայի Քաշ 20 տ
Մեքենայի Երկարություն 9.63 մ
Մեքենայի Բարձրություն 2.8 մ
Մեքենայի Լայնություն 3.23 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 180 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 500 կմ
Հրթիռների քանակ 16
Հրթիռների տրամագիծ 220 մմ
Կրակի Հեռահարություն 8.5-34կմ
Կրակի Տևողություն 9-20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 15-20 րոպե

Ուրագան (ռուս.՝ Ураган), խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Ուրագան համակարգերի արտադրությունը սկսվել է 1975 թվականին։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգի մեքենան բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 20 տոննա։ Ուրագան համակարգը հավաքված է Զիլ-135ԼՄ բեռնատարի շասսի վրա և ունի 8X8 կոնֆիգուռացիա։ Մեքենայի երկարությունը կազմում է 9.63 մ, լայնությունը 2.8 մ, իսկ բարձրությունը 3.23 մ։ Մեքենան սնուցվում է երկու դիզելային շարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է 182 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Ուրագան համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 500 կմ։

Մարտվարական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ Ուրագան համակարգի հրթիռների քանակը 15-ն է՝ տրամաչափը ստանդարտ 220 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 280 կգ, իսկ մարտագլխիկների քաշը 90-100 կգ։ Համակարգի ռեակտիվ արկերը կարող են համալրվել բեկորաֆուգասային, թերմոբարիկ, կասետային և քիմիական մարտական մասով։ Ուրագան համակարգի կրակի առավելագույն հեռահարությունը հասնում է 34-35 կիլոմետրի։ Ուրագան համակարգերի հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում։

Ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգերը մասնակցել են մի շարք ռազմական հակամարտությունների՝ Աֆղանստանում, Հարավային Օսեթիայում, Ուկրաինայի արևելյան հատվածներում և այլուր։ Ուրագան համակարգերը մասնակցել են նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին։

Համեմատություն Սմերչ, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԶինատեսակՍմերչ[1]Ուրագան[2]ԱՌ1Ա[3]PHL-03[4]ՎՄ-80HIMARS[5]M270[6]Աստրոս II[7]Պինակա[8]
Պատկեր
Արտադրող երկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԲրազիլիա ԲրազիլիաՀնդկաստան Հնդկաստան
Արտադրման տարիներ1987-մինչ օրս1975-մինչ օրս2009-մինչ օրս2005-մինչ օրս1999-մինչ օրս2005-մինչ օրս1983-մինչ օրս1983-մինչ օրս2000-մինչ օրս
Զանգված43.7 տ20 տ42.5 տ43 տ32 տ10.9 տ24.56 տ10 տ45 տ
Երկարություն12.1 մ9.63 մ13 մ12 մ9.5 մ7 մ6.97 մ7 մ12.5 մ
Բարձրություն3.05 մ2.8 մ3 մ3 մ3 մ3.2 մ2.97 մ2.9 մ3 մ
Լայնություն3.05 մ3.23 մ3 մ3 մ3.5 մ2.4 մ2.622.6 մ2.5
Տրամաչափ300 մմ200 մմ300 մմ300 մմ273 մմ227 մմ227 մմ127, 180, 300 մմ214 մմ
Ուղղորդիչների քանակ12 հատ16 հատ10 հատ8 հատ12 հատ6 հատ12 հատ32, 16, 4 հատ16
Կրակի նվազ. հեռավորություն2 կմ8.5 կմ20 կմ20 կմ34 կմ2 կմ2 կմ7 կմ5 կմ
Կրակի առավել. հեռավորություն90 կմ34 կմ130 կմ150 կմ80 կմ300 կմ300 կմ90 կմ40 կմ
Վերալիցքավորում30 րոպե12-20 րոպե20 րոպե30 րոպե15-20 րոպե5-10 րոպե5 րոպե15-20 րոպե15 րոպե
Վառելիքի պաշար850 կմ500 կմ650 կմ650 կմ550 կմ480 կմ485 կմ480 կմ800 կմ
Արժեք12.5 մլն. $9 մլն. $9 մլն. $9 մլն. $7 մլն. $18 մլն. $20 մլն. $13,5 մլն. $2 մլն. $

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  2. ↑ «Ուրագան». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  3. ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  4. ↑ PHL-03
  5. ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  6. ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  7. ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  8. ↑ Պինակա