Ուլյանա Սեմյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլյանա Սեմյոնովա
Stefania Passaro taglia fuori Uljana Semjonova.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`Ուլյանա Լարիոնովնա Սեմյոնովա (Իուլիյակա)
Բնօրինակ անուն`Uļjana Semjonova
Ազգություն`լատվիացի
Մասնագիտացում`բասկետբոլիստուհի
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Latvia.svg Լատվիա
Ծննդյան ամսաթիվ`մարտի 9, 1952 (67 տարեկան)
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարասայ, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ`210 սմ
Քաշ`128 կգ

Ուլյանա Լարիոնովնա Սեմյոնովա (լատիշ․՝ Uļjana Semjonova, ի ծնե ազգանունը՝ Իուլիյակա[2], 9 մարտի, 1952, Զարասայ, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային բասկետբոլիստուհի[3][4], օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի տասնակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1971)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանա Իուլիյական ծնվել է 1952 թվականի մարտի 9-ին Լատվիայի Զարասայ քաղաքում։ Նրա առաջին մարզիչը եղել է Իգոր Անտոնովիչ Սպոգիսը (ծնվել է 1934 թվականին, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է Լատվիայի Դաուգավպիլսի շրջանի Մեդումի գյուղում)։ Սովորել է Լատվիայի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում, որն ավարտել է 1973 թվականին։

Ուլյանա Սեմյոնովան կենտրոնական խաղացող է։ Նրա հասակը կազմում է 210 սմ[5] (այլ տվյալներով՝ 213 սմ[6])։ Նա եղել է ամենաբարձրահասակ կանանցից մեկը նախկին ԽՍՀՄ-ում, ում սովորականից բարձր հասակի պատճառը պաթոլոգիկ գիգանտիզմը չէ[7]: Իր գրեթե ողջ մարզական կարիերան նա անցկացրել է Ռիգայի TTT ակումբում, որ ընդգրկված էր Դաուգավայի Կամավոր մարզական ընկերության կազմում։ Միաժամանակ նա հանդես է եկել ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականում։

Ուլյանա Սեմյոնովան Օլիմպիական չեմպիոն է դարձել է 1976 և 1980 թվականներին։ Նա երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1971, 1975, 1983), տասը անգամ՝ Եվրոպայի չեմպիոն (1968, 1970, 1972, 1974, 1976, 1978, 1980, 1981, 1983, 1985)։ 1968-1973, 1975-1977 և 1979-1984 թվականներին նրա թիմը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1974 և 1978 թվականներին արժանացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալների։ Ուլյանա Սեմյոնովան հաղթել է ԽՍՀՄ ժողովուրդների V (1971), VI (1975), VII (1979) ու VIII (1983) Սպարտակիադաներում, ինչպես նաև 1969 թվականի ԽՍՀՄ գավաթի առաջնությունում։ 1973 թվականին նա դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն։ 1968-1975, 1977, 1981-1982 թվականներին նա հաղթել է Եվրոպայի չեմպիոնների առաջանությունում, իսկ 1987 թվականին դարձել է Լիլիան Ռոնկետիի գավաթի գավաթակիր։

Ուլյանա Սեմյոնովան պարգևատրվել է Լենինի շքանանշանով (1985), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Երեք աստղերի շքանշանով (Լատվիայի բարձրագույն պարգևը), Բարեկամության շքանշանով (Ռուսաստան, 2006)։

1993 թվականին նա ընդգրկվել է Սֆրինգֆիլդի փառքի սրահում, 1999 թվականին՝ Կանանց բասկետբոլի սրահում, որ ստեղծվել էր Թենեսի նահանգում, իսկ 2007 թվականին՝ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում (Իսպանիա)։

Ուլյանա Սեմյոնովան ճանաչվել է XX դարի լավագույն բասկետբոլիստուհին Լատվիայում։

1988-1992 թվականներին Ուլյանա Սեմյոնովան եղել է Լատվիայի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ 1991 թվականից եղել է Լատվիայի Օլիմպիական սոցիալական հիմնադրամի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ульяна Семенова / Ulyana Semenova: Женщина-легенда советского баскетбола
  2. Козина А. Латвия собирает деньги на реабилитацию легендарной баскетболистки — «Российская газета», 5 октября 2007
  3. Semjonova Uļjana, Kresa, Inita (1996)։ Kad es biju laimīga։ Rīga: Latvijas Olimpiskā komiteja։ էջ 8։ ISBN 9984-10-001-4 
  4. Uļjana Semjonova. sports-reference.com
  5. Безъязычный А. [1] — «Спорт-Экспресс», 28 ноября 2006
  6. Semionova sempre gigante "Dico solo grazie allo sport"
  7. Самый большой человек — biggest.su

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Генкин, Зиновий Аронович. Баскетбол: Справочник / Авт.-сост. З. А. Генкин, Е. Р. Яхонтов. — М.: Физкультура и спорт, 1983. — 224с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]