Ուիլյամ Մաք Դուգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Մաք Դուգալ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1871(1871-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրԼանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 28, 1938(1938-11-28)[1][4][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրԴարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Ազդվել էԺան Բատիստ Լամարկ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Դյուքի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 William McDougall (psychologist) Վիքիպահեստում

Ուիլյամ Մաք Դուգալ (անգլ.՝ William McDougall, հունիսի 22, 1871(1871-06-22)[1][2][3][…], Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 28, 1938(1938-11-28)[1][4][2][…], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]), անգլո-ամերիկացի հոգեբան, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների հիմնադիրներից մեկը, գործառության մեջ է մտցրել «Սոցիալական հոգեբանություն» հասկացությունը (1908)[5]։ Հորմոնալ հոգեբանության հայեցակարգի հեղինակ[6][7]։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1912)[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մանչեստերի Դոուսոն քոլեջում և Քեմբրիջի Սենթ Ջոն քոլեջում։ Գրել է բազմաթիվ ազդեցիկ գիտական աշխատություններ, մեծ ներդրում է ունեցել բնազդների տեսության և սոցիալական հոգեբանության զարգացման գործում։ Մաք Դուգալը բիհեյվիորիզմի հակառակորդ էր և մի փոքր համամիտ չէր 20-րդ դարի առաջին կեսի անգլո-ամերիկյան հոգեբանական մտքի հիմնական հոսանքին։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքները հայտնի էին և ընդունված որոշ շրջանակներում։

Մաք Դուգալը փորձել է գիտական հիմք տալ սոցիալական խմբերի գործընթացներին. նա սոցիալական կարիքը բացատրել է որպես ամբոխային բնազդ, իսկ խմբային հաղորդակցությունը՝ որպես տվյալ խմբի բոլոր անդամների («խմբի հոգի») փոխազդող էներգիաների կազմակերպություն, զարգացրել է գերանձնավորված ազգային հոգու գաղափարը[9]։ Ստեղծել է բնազդների իր դասակարգումը և համարել, որ սոցիալական գիտությունների տեսական հիմքը պետք է լինի հենց «բնազդների հոգեբանությունը»[10], (դիտարկվում էր որպես կենսաբանորեն նշանակալի նպատակի ձգտում), այս ուղղությունը Մաք Դուգալը անվանել է հորմոնալ հոգեբանություն։ Զգացմունքները մեկնաբանվում են որպես բնազդային գործընթացի աֆեկտիվ կողմ[5][11][12]։

Ինչպես իր նախորդ Վիլյամ Ջեյմսը, Մաք Դուգալը նույնպես ուներ ընդգծված գիտական հետաքրքրություն օկուլտային ֆենոմենների նկատմամբ։ 1927 թվականին Ջոզեֆ Ռեյնիի մասնակցությամբ, Մաք Դուգալը Դյուկի համալսարանում կազմակերպում է առաջին պարապսիխոլոգիական լաբորատորիան։ Նա հավատում էր, որ հոգեկան էներգիան նույնքան արդյունավետ է, որքան ֆիզիկականը[13]։ Այս հիմքի վրա Մաք Դուգալը փորձել է մոտենալ անհատականության խնդրին և բացատրել կլինիկական նյութը, անդրադարնում է «բազմակի անհատականության» երևույթին, այնուհետև հանգում է անձի՝ որպես մտածող և նպատակասլաց մոնադների համակարգի ըմբռնմանը։ Այս ոլորտում Դուգալի աշխատանքները խթան են տվել անհատականության ուսումնասիրություններին, առաջին հերթին՝ մոտիվացիոն բնութագրերին (Գորդոն Օլպորտ, Մյուրեյ Հենրի, Ռայմոնդ Քեթթել, Ֆիլիպ Լերշ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мак-Дуголл В. Основные проблемы социальной психологии / У. Мак-Дауголл; Пер. с 4-го англ. изд. М.Н. Смирновой, под ред. Н.Д. Виноградова. - Москва : Космос, 1916. - XIV, 282 с. [7]
  • Психология эмоций. Тексты / Под ред. В. К. Вилюнаса, Ю. Б. Гиппенрейтер  —— М.: Изд-во Моск. ун-та, 1984. — 288 с. [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NCpedia
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мак-Дугалл Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Социология: Энциклопедия / Сост. А.А. Грицанов, В.Л. Абушенко, Г.М. Евелькин, Г.Н. Соколова, О.В. Терещенко. — Мн.: Книжный Дом, 2003.— 1312 с. [1]
  6. История психологии в лицах : персоналии / ред.-сост. Л. А. Карпенко. - М. : Per Se, 2005 (Екатеринбург : ГИПП Урал. рабочий). - 783 с. [2] Արխիվացված 2018-10-29 Wayback Machine
  7. Психология. Иллюстрированный словарь / И.М. Кондаков. - СПб.; М. : Прайм-ЕВРОЗНАК, 2007. - 783 с. [3]
  8. McDougall; William (1871 - 1938)(չաշխատող հղում) (անգլ.)
  9. (անգլ.)«The group mind», Cambridge, 1920
  10. Сто великих психологов / (авт.-сост.: Яровицкий В.). - Москва : Вече, 2009. - 427 с. [4] Արխիվացված 2019-11-26 Wayback Machine
  11. Большой психологический словарь / сост. и общ. ред. Б.Мещеряков, В. Зинченко. - СПб.: Прайм - ЕВРОЗНАК, 2004. - 672 с. [5] Արխիվացված 2020-11-24 Wayback Machine
  12. Р. Корсини, А. Ауэрбах. Психологическая энциклопедия. СПб.: Питер, 2006. - 1096 с. [6] Արխիվացված 2020-11-24 Wayback Machine
  13. (անգլ.)«The Frotiers of Psychology», 1934
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մաք Դուգալ» հոդվածին։