Շյուքրյու Կայա
Շյուքրյու Կայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1883 |
Ծննդավայր | Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | հունվարի 10, 1959 (75 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան, Փարիզի արվեստների ֆակուլտետ և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ, agriculture minister և թարգմանիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Քաղաքական կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
Ստորագրություն![]() | |
Şükrü Kaya Վիքիպահեստում |
Մեհմեդ Շյուքրյու Կայա (թուրք.` Mehmet Şükrü Kaya, մարտի 9, 1883, Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - հունվարի 10, 1959, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ: 1927-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է Թուրքիայի մի քանի կառավարություններում գյուղատնտեսության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների պաշտոններ: 1935-1939 թվականներին եղել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարը: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շյուքրյու Կայան ծնվել է հունական Դոդեկանեսի մաս կազմող Կոս կղզում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: Ավարտել է Գալաթասարայի վարժարանը, իսկ 1908 թվականին` իրավաբանական դպրոցը: Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Փարիզում: Որպես տեսուչ աշխատել է Օսմանյան կայսրության գանձապետարանում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զբաղվել է գաղթականների տարաբնակեցման հարցերով և Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացրել է հայերի տարհանումը:
1915 թվականի սեպտեմբերին նրան գործուղել են Հալեպ, որտեղ նա կարգավորում էր տեղահանված հայերին սիրիական անապատներ ուղղորդելու գործընթացը[1]: Նրան հանձնարարված էր Սիրիայում գտնվող տեղահանված հայերով լցված համակենտրոնացման ճամբարների կառավարումը: Այդ շրջանում տեղահանված հայերի հոսքը կարգավորելու նպատակով նա իրականացնում էր այլ բնակիչների նկատմամբ հայերի տոկոսային հարաբերությունը անփոփոխ պահելու քաղաքականություն: Դա նշանակում էր, որ երբ հայերի քանակն սկսում էր մի փոքր բարձրանալ, «ավելորդներին» տարհանում էին ճամբարներից և արդյունքում սպանում[2]:
1915 թվականի դեկտեմբերի 15-ին Շյուքրյու Կայան գերմանացի ինժեներ Բաստենդորֆին հայտնել է հետևյալը[2].
«Վերջնական որոշումն այն է, որ պետք է ոչնչացնել հայ ռասան: Հայերի և մուսուլմանների միջև շարունակվող բախումները հասել են իրենց ավարտական կետին: Առավել թույլ կողմը պետք է ոչնչացվի»:
Հետագայում Շյուքրյու Կայան գործուղվել է Իրաք, սակայն անցնելով թոշակի, տեղափոխվել է Իզմիր (Զմյուռնիա): Աշխատել է միջնակարգ դպրոցում ուսուցիչ: Մուդրոսի զինադադարից հետո մասնակցել է Թուրքիայի ազգային շարժմանը: Անտանտի երկրների կողմից Ստամբուլի օկուպացիայի ժամանակ ձերբակալվել է բրիտանացիների կողմից և աքսորվել Մալթա: Սակայն կարողացել է փախուստի դիմել և ուղևորվել Անատոլիա, որտեղ միացել է Թուրքիայի անկախության պատերազմին:
Նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունում Շյուքրյու Կայան 1924-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի, արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները: 1920-ական թվականներին մասնակցություն է ունեցել ասիմիլյացիայի նպատակով քրդերին դեպի արևմտյան շրջաններ տարհանելու ծրագրին[3]: 1930 թվականին հեղինակել է թյուրքացման վերաբերյալ ակնարկներ: Նպատակը մեկն էր` ոչ թյուրքական լեզուների բացառում և բնակավայրերի ոչ թյուրքական անվանումները փոխարինել թուրքականով[4]:
Մահացել է 1959 թվականի հունվարի 10-ին, Ստամբուլում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dündar, Fuat Crime of numbers the role of statistics in the Armenian question (1878-1918). — New Brunswick, NJ: Transaction, 2010. — С. 113—114. — ISBN 1412843413
- ↑ 2,0 2,1 Polatel Mehmet (2015-03-27)։ «Social engineer: Şükrü Kaya»
- ↑ Эрдоган намерен изменить этническую картину Ближнего Востока - ХВИЛЯ
- ↑ Goner Ozlem (14 June 2017)։ Turkish National Identity and Its Outsiders: Memories of State Violence in Dersim (անգլերեն)։ Taylor & Francis։ էջ 52։ ISBN 978-1-315-46296-7
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Հունաստանում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1959 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրք գրողներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ