Շերիլ Սենդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շերիլ Կարա Սենդբերգից)
Jump to navigation Jump to search
Շերիլ Սենդբերգ
անգլ.՝ Sheryl Kara Sandberg
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն[5]
ԿրթությունՀարվարդի քոլեջ (1991) և Հարվարդի բիզնես դպրոց (1995)
ԵրկերLean In?
Մասնագիտությունտնտեսագետ, գործարար և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՖեյսբուք
ԱմուսինDave Goldberg?
Զբաղեցրած պաշտոններchief operating officer?, խորհրդի անդամ, research assistant?, business consultant?, chief of staff?, փոխնախագահ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Financial Times and McKinsey Business Book of the Year Award? և Թայմ 100
ԱնդամությունԱզգային պատվո ընկերություն
Sheryl Sandberg Վիքիպահեստում

Շերիլ Կարա Սենդբերգ (անգլ.՝ Sheryl Kara Sandberg[6], օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, որ 2008 թվականից աշխատում է որպես СOО Ֆեյսբուքում, իսկ 2012 թվականի հունիսին դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ․ նա ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամն է Ֆեյսբուքի պատմության մեջ[7]: Մինչ այդ Կարան Google-ում եղել է միջազգային վեբ վաճառքի և գործառնությունների գծով փոխնախագահ, մասնակցել է Google-ի բարեգործական ուղղության թողարկմանը Google.org-ում: Ավելի վաղ Կարան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում աշխատել է տնօրեն աշխատակազմի գծով: 2012 թվականին ընդգրկվել է «Time 100» ամենամյա ցուցակում, որ աշխարհի ամեաազդեցիկ մարդկանց ցանկն է ըստ Time ամսագրի[8]:

Շերիլ Կարա Սենդբերգի եկամուտը կազմել է 30.491.613 ԱՄՆ դոլար (2011 թվականին)[9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Կարա Սենդբերգը ծնվել է 1969 թվականին Վաշինգտոնում․ հրեական ընտանիքի երեք երեխաներից ավագն է[10]: Ծնողները՝ անգլերենի ուսուցչուհի Ադել Այնհորնը և ակնաբույժ Ջոել Սանդբերգը, 1970-ական թվականներին եղել են խորհրդային հրեաների իրավունքների համար պայքարող ակտիվիստներ, 1975 թվականին ձերբակալվել են Քիշնևում և արտաքսվել Խորհրդային Միությունից[6][11]: Ընտանիքը տեղափոխվել է Նորթ Մայամի Բիչ, երբ Շերիլը երկու տարեկան էր[10]։ Դպրոցում Շերիլը «միշտ լավագույնն էր դասարանում»[10], 1980-ականներին ավագ դպրոցում նա զբաղվում էր աերոբիկայով[12]:

1987 թվականին Սենդբերգն ընդունվել է Հարվարդի համալսարան և 1991 թվականին ավարտել այն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան և John H. Williams Prize մրցանակ որպես տնտեսագիտության ամենալավ սովորող ուսանող[13]:

Հարվարդում սովորելիս Սենդբերգը ծանոթացել է պրոֆեսոր Լոուրենս Սամերսի հետ, որ դարձել է նրա ուսուցիչը[14]: Նա Շերիլին վերցրել է որպես իր օգնական Համաշխարհային բանկում իր ուսումնասիրության ընթացքում[10], որտեղ Սենդբերգը երկու տարի աշխատել է Հնդկաստանի առողջապահությանը նվիրված նախագծերի վրա, որ կապված էին բորոտության, ՁԻԱՀ-ի և կուրության հետ[15]:

1993-1995 թվականներին Սենդբերգը սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[13]: Բիզնես դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է McKinsey և Company-ում: Հետո նա կորպորատիվ կարիերայի փոխարեն անցել է պետական ծառայության և 1996-2001 թվականներին ղեկավարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Լարի Սամերսի կադրային ծառայությունը:

2002 թվականին ընդունել է Էրիկ Շմիդտի առաջարկը և դարձել Google-ի փոխնախագահ գլոբալ վեբ վաճառքի և գործառնությունների գծով: Շերիլ Սենդբերգն ակտիվորեն մասնակցել է Google-ի, AdWords և Ad-Sense-ի օնլայն գովազդի ծրագրերի ստեղծմանը և զարգացմանը:

Google-ում վեց տարի աշխատելուց հետո՝ 2008 թվականին, Սենդբերգն ընդունել է Մարկ Ցուկերբերգի առաջարկը և դարձել Ֆեյսբուքի օպերացիոն տնօրեն[16]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Շերիլ Կարա Սենդբերգն ամուսնացել Դեյվիդ Գոլդբերգի հետ (1967-2015)[6], որը հետագայում դարձել SurveyMonkey-ի գլխավոր գործադիր տնօրեն[10]: Նրանք ունեն երկու երեխա[17]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Սենդբերգը դարձել է Walt Disney Company ղեկավարության անդամ[18]: Դրանից բացի նա միացել է Starbucks-ի տնօրենների խորհրդին՝ տարեկան 280 հազար դոլար եկամուտով[19]: Նա նաև Brookings Institution, Women for Women International, V-Day и Ad Council ղեկավարությունների անդամ է[13]: 2008 թվականին նա գրել է The Huffington Post հոդվածն ի պաշտպանություն իր ուսուցիչ Լարի Սամերսի, որն այդ ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել կանանց վերաբերյալ իր մեկնաբանությունների համար[20]: 2011 թվականի մայիսին Սենդբերգի ելույթով բացվել է Բարնարդի քոլեջի դիպլոմների հանձնման արարողությունը[21]:

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Սենդբերգը «բիզնեսում 50 ամեաազդեցիկ կանանցից» մեկն է ըստ Fortune ամսագրով առնվազն 2008 թվականից: 2007 թվականին նա զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը և եղել է ամենաերիտասարդը ցուցակում[22]: 2008 թվականին նա զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը[23], 2009 թվականին՝ 22-րդ[24], իսկ 2010 թվականին՝ 16-րդ[25]:

2007 թվականին նա զբաղեցրել է 19-րդ (50 անձանց շարքում) հորիզոնականը Wall Street Journal ամսագրի «Women to Watch» ցանկում[26]: 2008 թվականին նա այս ցուցակում 21-րդն էր[27]:

2011 թվականին նա զբաղեցրել է 5-րդ, իսկ 2017 թվականին՝ 4-րդ տեղը[28] «Forbes»-ի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում[29]:

Սենդբերգը ճանաչվել է «Ինտերնետում 25 առավել ազդեցիկ մարդկանցից» մեկն ըստ Business Week-ի[30]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1033331341 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. https://en.wikipedia.org/wiki/Sheryl_Sandberg
  6. 6,0 6,1 6,2 «Sheryl Sandberg, David Goldberg»։ Weddings/Celebrations (The New York Times)։ 2004-04-18։ Վերցված է 2011-07-16 
  7. Sheryl Sandberg, Facebook’s Long-Time COO, Becomes First Woman On Its Board Of Directors | TechCrunch
  8. Kent Muhtar (ապրիլի 18, 2012)։ «Sheryl Sandberg - The 100 Most Influential People»։ Time։ Վերցված է ապրիլի 20, 2012 
  9. Post a Job (2012-01-02)։ «REGISTRATION STATEMENT ON FORM S-1»։ UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2011-03-10 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Auletta Ken (2011-07-11)։ «A Woman’s Place»։ The New Yorker։ Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2011-07-16 
  11. Leaning Into Sheryl Sandberg
  12. «Sheryl Sandberg on Facebook's Future»։ BusinessWeek։ 2009-04-08։ Արխիվացված օրիգինալից 2009-04-11-ին։ Վերցված է 2010-07-22 
  13. 13,0 13,1 13,2 «Executive Bios»։ Facebook։ Վերցված է 2010-07-22 
  14. Hempel Jessi (2008-04-11)։ «Sheryl Sandberg: Facebook's new number two to Zuckerberg - Apr. 11, 2008»։ Money.CNN.com։ Վերցված է 2010-07-22 
  15. «Sheryl Sandberg, An Inside View of Facebook»։ Newsweek։ 2008-10-04։ Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2010-07-22 
  16. Хоффман, Касноча, 2012, էջ 63
  17. Sheryl Sandberg (COO of Facebook/Former Chief of Staff US Department of the Treasury) | Amazing Women Rock
  18. «UPDATE 2-Disney nominates Facebook's Sandberg to board»։ Reuters։ 2009-12-23։ Վերցված է 2010-07-22 
  19. Arrington Michael (2009-03-27)։ «Facebook COO Sandberg Joins Starbucks Board Of Directors»։ Techcrunch.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2010-07-22 
  20. «Sheryl Sandberg: Larry Summers' True Record on Women»։ Huffington Post։ 2008-12-08։ Վերցված է 2010-07-22 
  21. News Headlines | Barnard College
  22. Benner Katie։ «The Power 50 - Sheryl Sandberg (29) - FORTUNE»։ Money.CNN.com։ Վերցված է 2010-07-22 
  23. «50 Most Powerful Women - Sheryl Sandberg (34)»։ Money.CNN.com։ 2008-10-16։ Վերցված է 2010-07-22 
  24. «50 Most Powerful Women - 22. Sheryl Sandberg»։ Money.CNN.com։ 2009-09-15։ Վերցված է 2010-07-22 
  25. «50 Most Powerful Women - 16. Sheryl Sandberg (16) - FORTUNE»։ Money.CNN.com։ 2010-09-29։ Վերցված է 2010-09-29 
  26. «The Other Women to Watch»։ The Wall Street Journal։ 2007-11-19։ Վերցված է 2010-07-22 
  27. «50 Women to Watch in 2008»։ The Wall Street Journal։ 2008-11-10։ Վերցված է 2010-07-22 
  28. «Forbes Welcome»։ www.forbes.com։ Վերցված է 2017-11-02 
  29. «The world's 100 most powerful women»։ Forbes։ Վերցված է 2011-08-24 
  30. «The 25 Most Influential People on the Web: The Adult: Sheryl Sandberg»։ BusinessWeek։ Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2010-07-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]