Լոուրենս Սամերս
Լոուրենս Սամերս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1954[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեյվեն[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1975), Հարվարդի համալսարան (1982) և Harriton High School? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, գիտնական, քաղաքական գործիչ և բանկիր |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարություն |
Ամուսին | Էլիզա Նյու |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Սամմերս, մայր՝ Անիտա Սամերս |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ֆինանսների նախարար, President of Harvard University?, United States Deputy Secretary of the Treasury?, Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ և Director of the National Economic Council? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Երեսունի խումբ[17] և Տնտեսաչափական ընկերություն[13] |
Ստորագրություն | |
Lawrence Summers Վիքիպահեստում |
Լոուրենս Հենրի «Լարրի» Սամերս (անգլ.՝ Lawrence Henry Summers, նոյեմբերի 30, 1954[1][2][3], Նյու Հեյվեն[4][5]), ամերիկացի տնտեսագետ, Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն (2009 թվականի հունվարի 20-ից 2010 թվականի դեկտեմբեր)։ Բիլդերբերգի ակումբի, Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ, ֆինանսների նախարար Քլինթոնի իշխանության օրոք, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի նախկին նախագահ, Brookings Institute (Բրուքինգս ինստիտուտի) տնօրենների խորհրդի անդամ, լինելով Միջազգային արժույթի հիմնադրամի աշխատող՝ գլոբալիզացիայի կողմնակից է, Դեյվիդ Ռոքֆելլերի հովանավորյալն է, Ռոբերտ Ռուբինի աշակերտը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոուրենս Սամերսը ծնվել է տնտեսագետներ Անիտա (օրիորդական ազգանունը՝ Էրոու) և Ռոբերտ Սամերսների ընտանիքում։ Ազգական է Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրների․ նրա հորեղբայրն է Պոլ Սամուելսոնը, քեռին՝ Քեննեթ Էրրոուը։ Սամմերսը ծնվել է Լեհաստանից և Ռումինիայից ներգաղթածների ժառանգների հրեական ընտանիքում։ Նրա հայրը Սամուելսոն ազգանունը փոխել է Սամերս ազգանունով։ Լոուրենս Սամերսը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի (1975), Հարվարդի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (1982):
Ակադեմիական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Սամերսը դարձել է Հարվարդի համալսարանի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը (28 տարեկանում), իսկ 2001-2006 թվականներին եղել է նրա նախագահը[18]։
Պետական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամերսը եղել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (1991-93), ԱՄՆ ֆինանսների քարտուղար (1999-2001)։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Լոուրենս Սամերսի թեկնածությունն Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարի պաշտոնում[19]։ 2009 թվականին հունվարի 20-ին Լոուրենս Սամերսն սկսել է աշխատել որպես խորհրդի նախագահ[20]։ Սկզբում նա պայմանավորվել է, որ կաշխատի այդ պաշտոնում մեկ տարի, բայց դրանից հետո նա համաձայնել է մնալ, որպեսզի մասնակցի ֆինանսական կարգավորման բարեփոխումների անցկացմանը[18]։ Երբ Սամերսը հայտարարեց, որ 2010 թվականի վերջին թողնելու է պաշտոնը, Բարաք Օբաման ասել է, որ նա «օգնել է երկիրը 1930-ական թվականների վատագույն ռեցեսիայի խորքերից տանել դեպի տնտեսական աճ» և ավելացրել է, որ ինքը հետագայում կդիմի Սամերսի խորհրդատվությունը «ոչ պաշտոնական հիմունքներով»[18]։
2013 թվականին նրա թեկնածությունը դիտարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից որպես դաշնային պահուստների համակարի նախագահի պաշտոնում Բեն Բերնանկեին փոխարինող[21], որի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվելու էր 2014 թվականի հունվարին։ Սամերսը համարվում էր Օբամայի թիմի կողմից սատարվող առաջատար թեկնածուն[22], մասնավորապես նրա թեկնածությունը պաշտպանում էր ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Թիմոթի Գայթները[23]։ Սակայն, 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Սամերսը չեղարկել է իր թեկնածությունը։ Ընդունելով այդ դիմումը՝ Օբաման նրան անվանել է իր թիմի առանցքային անդամ, որն օգնել է Միացյալ Նահանգներին հաղթահարել ամենալուրջ ճգնաժամև (Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը) Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր և նշում է, որ ինքը միշտ երախտապարտ կլինի Սամերսին[24]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երեսունի խմբի» անդամ է։
Բազմիցս դարձել է տարբեր սկանդալների մասնակից[25]։ Նրա անունը կապվում է Ուոլ սթրիթի հետ[24]։
Մեծ գումարի դիմաց որպես խոսնակ-ֆրիլանսեր հանդես է եկել ֆինանսական տարբեր կոնգլոմերատների օգտին, որոնցից են՝ JPMorgan Chase, Գոլդման Սաքս, Lehman Brothers և Merrill Lynch[26]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալան Ուոթերմանի մրցանակ (1987),
- Ջոն Բեյթս Քլարկի մեդալ (1993)։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գործազրկության ընկալումը» (Understanding Unemployment, 1990),
- «Բարեփոխում Արևելյան Եվրոպայում» (Reform in Eastern Europe (1991, Օլիվյե Բլանշարի, Փոլ Կրուգման և Ռ․ Լեյյարդ)։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/larry-summers/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.newyorker.com/reporting/2009/10/12/091012fa_fact_lizza
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #132387972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.aeaweb.org/about-aea/honors-awards/bates-clark
- ↑ https://www.nsf.gov/od/waterman/waterman_recipients.jsp
- ↑ https://www.achievement.org/our-history/golden-plate-awards/#public-service
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows
- ↑ 13,0 13,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ https://www.amacad.org/person/lawrence-h-summers
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Honoris Causa // Harv. Mag. — [Cambridge, Mass]: 2007. — ISSN 0095-2427
- ↑ https://group30.org/members/bio_current/summers
- ↑ 18,0 18,1 18,2 «ЛЕНТА: Сигнал к позитивным переменам - LENTA.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Обама Б. Не бывает процветающего Уолл-стрита без процветания Мэйн-стрита // Документы Полит.ру, 27 ноября 2008 г Արխիվացված 2008-12-01 Wayback Machine. — 27.11.2008.
- ↑ Официальная страница Совета (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). (անգլ.) — 22.01.2009.
- ↑ «Ларри Саммерс может стать следующим главой ФРС | Новости валютного рынка на 27.08.2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Обама выбирает нового главу ФРС - "Главное" - Финмаркет
- ↑ Греции снова нужна помощь - "Главное" - Финмаркет
- ↑ 24,0 24,1 Саммерс решил не бороться за пост главы ФРС - Интерфакс
- ↑ «Ротация в Белом доме: > США > Еженедельник 2000». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Гленн Гринвалд. Larry Summers, Tim Geithner and Wall Street’s ownership of government (անգլ.) на сайте salon.com, 4 апреля 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Սամերս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ
- Ամերիկացի գիտնականներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ