Jump to content

Շերիլ Սենդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիլ Սենդբերգ
անգլ.՝ Sheryl Kara Sandberg
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀարվարդի քոլեջ (1991), Հարվարդի բիզնես դպրոց (1995) և North Miami Beach High School?
ԵրկերLean In?
Մասնագիտությունտնտեսագետ, գործարար, համակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱշխատատուՖեյսբուք
ԱմուսինDave Goldberg?
Զբաղեցրած պաշտոններԳլխավոր օպերացիոն տնօրեն, խորհրդի անդամ, research assistant?, բիզնես խորհրդատու, շտաբի ղեկավար, փոխնախագահ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և խորհրդի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգային պատվո ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Sheryl Sandberg Վիքիպահեստում

Շերիլ Կարա Սենդբերգ (անգլ.՝ Sheryl Kara Sandberg[5], օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, որ 2008 թվականից աշխատում է որպես СOО Ֆեյսբուքում, իսկ 2012 թվականի հունիսին դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ․ նա ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամն է Ֆեյսբուքի պատմության մեջ[6]։ Մինչ այդ Կարան Google-ում եղել է միջազգային վեբ վաճառքի և գործառնությունների գծով փոխնախագահ, մասնակցել է Google-ի բարեգործական ուղղության թողարկմանը Google.org-ում։ Ավելի վաղ Կարան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում աշխատել է տնօրեն աշխատակազմի գծով։ 2012 թվականին ընդգրկվել է «Time 100» ամենամյա ցուցակում, որ աշխարհի ամեաազդեցիկ մարդկանց ցանկն է ըստ Time ամսագրի[7]։

Շերիլ Կարա Սենդբերգի եկամուտը կազմել է 30.491.613 ԱՄՆ դոլար (2011 թվականին)[8]։

Շերիլ Կարա Սենդբերգը ծնվել է 1969 թվականին Վաշինգտոնում․ հրեական ընտանիքի երեք երեխաներից ավագն է[9]։ Ծնողները՝ անգլերենի ուսուցչուհի Ադել Այնհորնը և ակնաբույժ Ջոել Սանդբերգը, 1970-ական թվականներին եղել են խորհրդային հրեաների իրավունքների համար պայքարող ակտիվիստներ, 1975 թվականին ձերբակալվել են Քիշնևում և արտաքսվել Խորհրդային Միությունից[5][10]։ Ընտանիքը տեղափոխվել է Նորթ Մայամի Բիչ, երբ Շերիլը երկու տարեկան էր[9]։ Դպրոցում Շերիլը «միշտ լավագույնն էր դասարանում»[9], 1980-ականներին ավագ դպրոցում նա զբաղվում էր աերոբիկայով[11]։

1987 թվականին Սենդբերգն ընդունվել է Հարվարդի համալսարան և 1991 թվականին ավարտել այն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան և John H. Williams Prize մրցանակ որպես տնտեսագիտության ամենալավ սովորող ուսանող[12]։

Հարվարդում սովորելիս Սենդբերգը ծանոթացել է պրոֆեսոր Լոուրենս Սամերսի հետ, որ դարձել է նրա ուսուցիչը[13]։ Նա Շերիլին վերցրել է որպես իր օգնական Համաշխարհային բանկում իր ուսումնասիրության ընթացքում[9], որտեղ Սենդբերգը երկու տարի աշխատել է Հնդկաստանի առողջապահությանը նվիրված նախագծերի վրա, որ կապված էին բորոտության, ՁԻԱՀ-ի և կուրության հետ[14]։

1993-1995 թվականներին Սենդբերգը սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[12]։ Բիզնես դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է McKinsey և Company-ում։ Հետո նա կորպորատիվ կարիերայի փոխարեն անցել է պետական ծառայության և 1996-2001 թվականներին ղեկավարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Լարի Սամերսի կադրային ծառայությունը։

2002 թվականին ընդունել է Էրիկ Շմիդտի առաջարկը և դարձել Google-ի փոխնախագահ գլոբալ վեբ վաճառքի և գործառնությունների գծով։ Շերիլ Սենդբերգն ակտիվորեն մասնակցել է Google-ի, AdWords և Ad-Sense-ի օնլայն գովազդի ծրագրերի ստեղծմանը և զարգացմանը։

Google-ում վեց տարի աշխատելուց հետո՝ 2008 թվականին, Սենդբերգն ընդունել է Մարկ Ցուկերբերգի առաջարկը և դարձել Ֆեյսբուքի օպերացիոն տնօրեն[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Շերիլ Կարա Սենդբերգն ամուսնացել Դեյվիդ Գոլդբերգի հետ (1967-2015)[5], որը հետագայում դարձել SurveyMonkey-ի գլխավոր գործադիր տնօրեն[9]։ Նրանք ունեն երկու երեխա[16]։

2009 թվականին Սենդբերգը դարձել է Walt Disney Company ղեկավարության անդամ[17]։ Դրանից բացի նա միացել է Starbucks-ի տնօրենների խորհրդին՝ տարեկան 280 հազար դոլար եկամուտով[18]։ Նա նաև Brookings Institution, Women for Women International, V-Day и Ad Council ղեկավարությունների անդամ է[12]։ 2008 թվականին նա գրել է The Huffington Post հոդվածն ի պաշտպանություն իր ուսուցիչ Լարի Սամերսի, որն այդ ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել կանանց վերաբերյալ իր մեկնաբանությունների համար[19]։ 2011 թվականի մայիսին Սենդբերգի ելույթով բացվել է Բարնարդի քոլեջի դիպլոմների հանձնման արարողությունը[20]։

Շերիլ Սենդբերգը «բիզնեսում 50 ամեաազդեցիկ կանանցից» մեկն է ըստ Fortune ամսագրով առնվազն 2008 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը և եղել է ամենաերիտասարդը ցուցակում[21]։ 2008 թվականին նա զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը[22], 2009 թվականին՝ 22-րդ[23], իսկ 2010 թվականին՝ 16-րդ[24]։

2007 թվականին նա զբաղեցրել է 19-րդ (50 անձանց շարքում) հորիզոնականը Wall Street Journal ամսագրի «Women to Watch» ցանկում[25]։ 2008 թվականին նա այս ցուցակում 21-րդն էր[26]։

2011 թվականին նա զբաղեցրել է 5-րդ, իսկ 2017 թվականին՝ 4-րդ տեղը[27] «Forbes»-ի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում[28]։

Սենդբերգը ճանաչվել է «Ինտերնետում 25 առավել ազդեցիկ մարդկանցից» մեկն ըստ Business Week-ի[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Gregersen E. Encyclopædia Britannica
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1033331341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 3 «Sheryl Sandberg, David Goldberg». Weddings/Celebrations. The New York Times. 2004 թ․ ապրիլի 18. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  6. Sheryl Sandberg, Facebook’s Long-Time COO, Becomes First Woman On Its Board Of Directors | TechCrunch
  7. Kent, Muhtar (2012 թ․ ապրիլի 18). «Sheryl Sandberg - The 100 Most Influential People». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  8. Post a Job (2012 թ․ հունվարի 2). «REGISTRATION STATEMENT ON FORM S-1». UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  9. 1 2 3 4 5 Auletta, Ken (2011 թ․ հուլիսի 11). «A Woman's Place». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Leaning Into Sheryl Sandberg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Sheryl Sandberg on Facebook's Future». BusinessWeek. 2009 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  12. 1 2 3 «Executive Bios». Facebook. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  13. Hempel, Jessi (2008 թ․ ապրիլի 11). «Sheryl Sandberg: Facebook's new number two to Zuckerberg - Apr. 11, 2008». Money.CNN.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Sheryl Sandberg, An Inside View of Facebook». Newsweek. 2008 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  15. Хоффман, Касноча, 2012, էջ 63
  16. «Sheryl Sandberg (COO of Facebook/Former Chief of Staff US Department of the Treasury) | Amazing Women Rock». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «UPDATE 2-Disney nominates Facebook's Sandberg to board». Reuters. 2009 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  18. Arrington, Michael (2009 թ․ մարտի 27). «Facebook COO Sandberg Joins Starbucks Board Of Directors». Techcrunch.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  19. «Sheryl Sandberg: Larry Summers' True Record on Women». Huffington Post. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  20. «News Headlines | Barnard College». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. Benner, Katie. «The Power 50 - Sheryl Sandberg (29) - FORTUNE». Money.CNN.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  22. «50 Most Powerful Women - Sheryl Sandberg (34)». Money.CNN.com. 2008 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  23. «50 Most Powerful Women - 22. Sheryl Sandberg». Money.CNN.com. 2009 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  24. «50 Most Powerful Women - 16. Sheryl Sandberg (16) - FORTUNE». Money.CNN.com. 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. «The Other Women to Watch». The Wall Street Journal. 2007 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  26. «50 Women to Watch in 2008». The Wall Street Journal. 2008 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  27. «Forbes Welcome». www.forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  28. «The world's 100 most powerful women». Forbes. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  29. «The 25 Most Influential People on the Web: The Adult: Sheryl Sandberg». BusinessWeek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Սենդբերգ» հոդվածին։