Շենին Սոսամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շաննին Սոսամոնից)
Շենին Սոսամոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 3, 1978(1978-10-03) (45 տարեկան)
Ծննդավայր՝Հոնոլուլու, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, երաժիշտ, պարուհի, սցենարիստ և ռեժիսոր
IMDb։ID 0815370

Շենին Մարի Քահուլանի Սոսամոն (անգլ.՝ Shannyn Marie Kahoolani Sossamon[1], հոկտեմբերի 3, 1978(1978-10-03), Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նրան ճանաչում են բերել «Մի ասպետի պատմություն» և «40 օր և 40 գիշեր» ֆիլմերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսամոնը ծնվել է Հոնոլուլուում՝ Հավայի նահանգում՝ Շերի Սոսամոնի և Թոդա Լինդբերգի ընտանիքում, իսկ մեծացել է Ռինոյում՝ Նևադա նահանգում։ Նա ունի ֆրանսիական, հավայական, հոլանդական, անգլիական, իռլանդական, ֆիլիպինյան և գերմանական արմատներ։ Դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պատրաստվում էր սկսել պարուհու կարիերան[2]։ Նա նկարահանվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակներում, ինչպես նաև վաստակել է որպես դիջեյ տեղի ակումբներում։ 1999 թվականին, քասթինգի տնօրեն՝ Ֆրանսին Մեյսլերը իր եղբոր՝ Գվինեթ Փելթրոուի ծննդյան երեկույթի ժամանակ, որտեղ Շենինը օգնում էր դիջեյին, նկատե է Սոսամոնին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսամոնը և Հորվարդի ռեժիսոր՝ Գորան Դուչիկը, 2006 թվական

Նրա առաջին դերը կինոյում դարձել է «Մի ասպետի պատմություն» արկածային ֆիլմում գլխավոր կանացի դերը։ Ջոսելինի դերը ստանալու համար նա անցել է հինգ լսում։ 2002 թվականին «40 օր և 40 գիշեր» ռոմանտիկ կատակերգությունում Շենինը խաղացել է սիրահարված հերոսի՝ Ջոշ Հարթնեթի դերը։ Դրանից հետո նա նկարահանվել է «Ներգրավման կանոնները» ֆիլմում՝ նկարահանված Ռոջեր Էվերին Բրեթա Իսթոն Էլիսի վեպի հիման վրա։ Նկարահանվել է նաև Հիթ Լեդջերի հետ «Կարգը» պատկերում, Սոսամոնը հղիության հետ կապված ժամանակավորապես դադարել է նկարահանվել։ 2002 թվականին ստացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակը։ 2005 թվականին Սոսամոնը վերադարձել է կինո, չնայած նրա դերերը դարձել էին քիչ նկատելի։

Դերասանուհին «Լուսնի լույս» սերիալում, որը 2007-2008 թվականներին թողարկվել է CBS ալիքով, խաղացել է Քորալին Դյուվալ վամպիրի դերը։

«Ինքնասպանները․ սիրո պատմություն» (2006) և «Մեկ բաց թողնված զանգ» (2008) ֆիլմերում Շենին Սոսամոնը խաղացել է գլխավոր դերերը։ Ինչպես նաև խաղացել է ոչ մեծ դեր 2006 թվականի դեկտեմբերին թողարկված «Արձակուրդ փոխանակումով» ռոմանտիկ կատակերգությունում։ 2007 թվականին Սոսամոնը հայտնվել է «Կատակոմբաներ» սարսափ ֆիլմում, որտեղ խաղում էր նաև Փինքը։

«Սոճիներ» (2015) սերիալում խաղացել է Թերեզա Բյորքին՝ Իթան Բյորքի կնոջը։ Շենին Սոսամոնը «Քնկոտ Հովիտ» (2015-2016) սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Պանդորայի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենինն գրող և նկարիչ Դալաս Քլեյթոնից[3] ունի երկու որդի՝ Աուդիո Սայնսը[4] և Մորթեմիրը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ս Պարոն Շոուն Բոբի և Դեյվիդի հետ Mr. Show with Bob and David Մոդել/ աղջիկ
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Tale Ջոսելին
2002 ֆ 40 օր և 40 գիշեր 40 Days and 40 Nights Էրիկա Սաթոն
2002 ֆ Ներգրավման կանոնները The Rules of Attraction Լորեն Հինդե
2003 կֆ Վոլի Մովսես Wholey Moses Մաքս
2003 ֆ Կարգը The Order Մարա Սինքլեր
2004 ս Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Միրա Դենինգ
2005 կֆ Ես ատում եմ քեզ I Hate You Ջո
2005 ֆ Հոգիներ ուտողը Devour Մերիսոլ
2005 կֆ Երկու անգամ The Double Մելանի
2005 ֆ Չբացահայտված Undiscovered Ջոզի
2005 ֆ Ուրվականների որս Chasing Ghosts Թելոր Սպենսեր
2006 ֆ Ինքնասպանները. Սիրո պատմություն Wristcutters: A Love Story Մաքալ
2006 ֆ Արձակուրդ փոխանակումով The Holiday Մեգի
2007 ս Դեղին մամուլ Dirt Քարա Քլեյ
2007 ֆ Կատակոմբաներ Catacombs Վիկտորիա
2008 ֆ Մի բաց թողնված զանգ One Missed Call Բեթ Ռեյմոն
2007-2008 ս Լուսնի լույս Moonlight Քորալայն/ Մոգրան
2009 ֆ Ուրախ կյանք Կրեկտաունում Life Is Hot in Cracktown Քոնչեթա
2009 կֆ Ջերի Jerry բուժքույր
2010 ֆ Ընտանեկան հարսանիք Our Family Wedding Էշլի Մաքլի
2010 ս Ինչպես Ամերիկայում հասնել հաջողությունների How to Make It in America Ջինջի Վու
2010 ֆ Կյանք եղբոր համար The Heavy Քլեր
2010 ֆ Ճանապարհ դեպի ոչ մի տեղ Road to Nowhere Լորեն Գրեմ/ Վերմա Դյուրան
2011 կֆ Պայքար իրավունքի համար Fight for Your Right Revisited սրճարանի տիրուհի
2011 ֆ Դատի օր The Day Շենոն
2012 կֆ Հեծանվորդ The Cyclist աղջիկ
2012 ֆ Սիրո ավարտ The End of Love Լիդիյա
2013 կֆ Ցանկություն Desire
2013 ս Սիրուհիները Mistresses Ալեքս
2014 մս Ցանկապատից այն կողմ Over the Garden Wall Լորնա
2015 ս Սոճիներ Wayward Pines Թերեզա Բյորք
2015 ֆ Սինիսթեր 2 Sinister 2 Քորթնի Քոլինզ
2015-2016 ս Քնկոտ Հովիտ Sleepy Hollow Պանդորա
2015 ֆ Մարդ առանց գլխի Man Without a Head Հեյզել
2015 ֆ Ճիզվիտ The Jesuit

Գովազդային տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական հոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Black Heart Procession — «Not Just Words» (2006)
  • Միք Ջագեր և Լենի Կրավից — «God Gave Me Everything» (2001)
  • Korn — «Make Me Bad» (2000)
  • DJ Quik
  • Շեր — «Strong Enough» (1999)
  • Goo Goo Dolls — «Dizzy» (1999)
  • Դեբորա Կոքս — «It’s Over Now» (1998)
  • Daft Punk — «Revolution 909» (1998)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shannyn Sossamon // movies.nytimes.com
  2. IMDb.com
  3. Nancy Mills. (2008 թ․ փետրվարի 2). «Hollywood's dark horse: Shannyn Sossamon» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Doug Speirs. (06/29/2013). «Speiriscope... trending that has caught Doug's eye: Celebrity baby names» (անգլերեն). Winnipeg Free Press. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  5. Jenny Schafer. (2012 թ․ մարտի 13). «Shannyn Sossamon Welcomes Second Child: Mortimer» (անգլերեն). www.celebritybabyscoop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Martini (2008) — Behind the scenes Արխիվացված 2009-06-04 Wayback Machine // shannyn-sossamon.com
  7. Clooney and Shannyn Sossamon in Martini — Beautiful Race Արխիվացված 2009-05-06 Wayback Machine // brentter.com, August 10, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենին Սոսամոն» հոդվածին։