Հոգիներ ուտողը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգիներ ուտողը
անգլ.՝ Devour
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ և դրամա
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ուինքլեր
ՊրոդյուսերԴենիել Բայգել
ԴերակատարներՋենսեն Էքլս, Շենին Սոսամոն, Դոմինիկ Սուեյն, Ուիլյամ Սեդլեր, Մարտին Քամինս և Ռոբ Ստյուարտ
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
ԿինոընկերությունOriginal Film
Տևողություն90 րոպե

«Հոգիներ ուտողը» (անգլ.՝ Devour) — ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված 2005 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյք Գրեյը (Ջենսեն Էքլզ)` երիտասարդ տղա է, ով սպանությունների և սեփական անձին վնաս հասցնելու վերաբերյալ տարօրինակ տեսիլքներ է ունենում։ Կոնդրադը (Տիչ Գրանդ) և Դակոտան (Դոմինիկ Սուեյն)` նրա ընկերները, Ջեյքին «Կապող արահետ» (անգլ.՝ The Pathway) կոչվող մի խաղի մեջ են մտցնում։ Նրա երկու ընկերներն էլ մահանում են, սպանելով մնացածին և ինքնասպանություն գործելով։

Մերիսոլի (Շեննին Սոսսամոն)` նրա նոր ընկերուհու շնորհիվ, ով ակնաբուժությամբ է զբաղվում, Ջեյքը հանդիպում է Իվան Ռիսսին (Ուիլյամ Սեդլեր)։ Վերջինս պատմում է, որ իր կինը` Աննա Կիլտոնը, այդ ժամանակ հղի էր իրենց երեխայով, մի աղանդի է միանում, որտեղ սատանային զոհ էին մատուցում։ Այդ ժամանակ Ռիսսան գտել է այդ աղանդը և պարզել է, որ իրականում Աննան սատանային զոհ չէր մատուցվել։ Նա ծննդաբերել է, և նրա երեխան առևանգվել է մահկանացուների կողմից և մեծացել է որպես սովորական մարդ։ Ռիսսան համոզված է, որ «Կապող արահետ»-ը ստեղծվել է այն բանի համար, որ նրանք գտնեն այդ երեխային, իսկ Աննան իրական Սատանան է հանդիսանում։

Ցանկանալով իմանալ թե ինչ է տեղի ունեցել, Ջեյքը իմանում է, որ «Կապող արահետ»-ը կառավարում է Էյդեն Կատեր (Մարտին Կամմինս) անունով մի մարդ իր ծառայողների հետ, որոնց մարմնում դեմոններ կան։ Նրանք օգտագործում են նրան մի կոնկրետ մարդու գտնելու համար։ Վերջի ի վերջո «Կապող արահետ»-ի բոլոր անդամները մահանում են տարբեր ձևերով ինքնասպանություն գործելու պատճառով։

Արդյունքում Ջեյքը հանդիպում է իր կենսաբանական մորը, ով սպանել է նրա խորթ ծնողներին այն նույն տեղում, որտեղ իրենք բաժանվել էին։ Նա իմանում է, որ Մերիսոլը նույն Աննան է, այսինքն Սատանան։ Այն բանից հետո երբ Ջեյքը ցանկանում էր սպանել նրան, Ջեյքին տեսիլք է գալիս այն մասին, թե ինչպես է ինքը ծնվել։ Նա արթնանում է հաջորդ օրը, ամբողջությամբ արյան մեջ թաթախված, նրան ձերբակալում են սեփական ծնողների դաժան սպանության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջենսեն Էքլզ Ջեյք Գրեյ Ջեյք Գրեյ
Շեննին Սոսսամոն Մերիսոլ Մերիսոլ
Դոմինիկ Սուեյն Դակոտա Դևոր Դակոտա Դևոր
Ուիլյամ Սեդլեր Իվան Ռիսսա Իվան Ռիսսա
Տիչ Գրանթ Կոնրադ Դին Կոնրադ Դին
Մարտին Կամմինս Էյդեն Կատեր Էյդեն Կատեր
Ռոբ Ստյուարթ Ռոսս Նորթ Ռոսս Նորթ
Ռ. Նելսոն Բրաուն Ուոլթ Ուոլթ
Վանդա Կեննոն Կետի Գրեյ Կետի Գրեյ
Ջենն Գրիֆֆին Էնն Կիլտոն Էնն Կիլտոն
Ալան Էքլզ Պոլ Կիլտոն Պոլ Կիլտոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]