Ցանկապատից այն կողմ
Ցանկապատից այն կողմ | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ և մինիսերիալ |
Ժանր | Ֆենտեզի, Արկածային ֆիլմ, Միստիկա, Դրամա |
Հիմք | Tome of the Unknown? |
Ստեղծող | Պատրիկ Մակհեյլ |
Ձայնագրում | Էլայջա Վուդ, Collin Dean?, Մելանի Լինսկի, Քրիստոֆեր Լլոյդ, Jack Jones?, Samuel Ramey? և Ջոն Քլիզ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Հեռուստաալիք | Cartoon Network |
Եթերաշրջաններ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Պրոդյուսեր | Պերնել Հեյս |
Ռեժիսոր | Nate Cash?[1] |
Սցենարիստ | Պատրիկ ՄաքՀեյլ[1] և Amalia Levari? |
Ընկերություն | Cartoon Network Studios |
Էկրաններին է | դեկտեմբերի 1, 2019-ը |
Սերիայի տևողություն | 11 րոպե |
Պարգևներ | |
cartoonnetwork.com/show/over-the-garden-wall(անգլ.) |
«Ցանկապատից այն կողմ» (անգլ.՝ Over the Garden Wall հայտնի է նաև «Պարտեզի ցանկապատի հետևում» վերնագրով), ամերիկյան անիմացիոն մինի - սերիալ, ստեղծել է Պատրիկ Մակհեյլը Cartoon Network ալիքի համար։ Մուլտսերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի նոյեմբերի 3-ին։ Անիմացիոն կարճամետրաժ սերիալը նկարահանվել է Մակհեյլի «Անհայտության գրքի» հիման վրա, որը ստեղծվել է Cartoon Network Studios-ի կողմից։ Մուլտսերիալի պրեմիերան կայացել է Ռուսաստանում 2015 թվականի ապրիլին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսները՝ Վիրտը և Գրիգորին ( հյունչունավորողներ են՝ Էլայջա Վուդ և Դին Կոլինի) ովքեր փնտրում են իրենց ճանապարհը դեպի տուն՝ հանելուկային «Անհայտ» անտառից և նրանց դրանում օգնում է հին անտառապահը (հնչյունավորող Քրիստոֆեր Լլոյդ) և երգող, որի անունը Բեատրիս էր (հնչյունավորող Մելանի Լինսկի)[2]։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ եղբայր։ Սովորում է ավագ դպրոցում, բայց հստակ տարիքը հայտնի չէ։ Բարձրահասակ է։ Հագին կար կարմիր գլխարկ և կապույտ թիկնոց։ Վատատես է, միշտ պատրաստ է դերասանություն անել։ Զբաղվում է երաժշտությամբ, նվագում է կլառնետ և ստեղծագործում է բանաստեղսություններ։ Ամաչկոտ է և միշտ թաքցնում է իր ունակությունները։ Լռակյաց է և նեղացկոտ, բայց մի քանի սերիաներում պատմում է իր կյանքի մասին։
Գրեգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրտի կրտսեր և խորթ եղբայրն է։ Չարաճճի և անմիջական երեխա։ Նա անտառում ոչ մի վախենալու բան չի տեսնում և այդ ամենին լրջորեն չի մոտենում և ամեն ինչը վեր է ածում արկածների։ Ցածրահասակ է և գիրավուն։ Գլխի վրա կա թեյնիկ, որի մեջ գորտ կա։ Լավատես է։ Հաճախ է եղբայրների անհաջողությունների պատճառ դառնում։
Բեատրիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիսը կարմրահեր, կապույտ զգեստով աղջնակ է։ Նա քար է նետել երգող թռչնակի վրա և որպես պատիժ դարձել է թռչուն։ Կտրելով թևերը հնարավոր է նրան ապակախարդել, միայն կախարդական մկրատի օգնությամբ։ Սկզբում նա փորձում է եղբայրներին գցել թակարդի մեջ, բայց հետո զղջում է իր կատարած արարքի համար և օգնում է նրանց։
Անտառահատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերուկ, ով միշտ խաբում է կենդանիներին։ Նա միշտ կտրում է ծառերը, որպեսզի պահպանի կրակը իր լամպի մեջ և այդ ամենը իր աղջկա սրտով էր։ Նա չէր իմանում, որ ծառերը մարդիկ են։ Եվ մի քանի անգամ օգնել է եղբայրներին։
Գորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնպես հայտնի է, ինչպես Կիսան, Վիրտը, Գրեգը և ուրիշներ։ Գրեգի գորտն է։ Գրեգը նրան գտել է անտառում։ «Օրոցային գորտերի աշխարհում» (անգլ.՝ Lullaby in Frogland) վերնագրով, այս սերիայում գորտը երգում էր, գրադրվագ հանդիսանալով առաջին մինի - սերիալի սերիա։
Ադելաիդա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարի կին արոտավայրից», ինչպես անվանում է նրան Բեատրիսը, խաբելով եղբայրներին։ Իրականում նա չար կախարդ է, ով առաջարկել է թռչուն-աղջնակին գործարք՝ մկրատի փոխարեն վերցնելով ծառա - երեխայի։
Ֆրեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդ - խոսող ձի։ Հայտնվում է «Երգեր մութ լապտերի մասին» (անգլ.՝ «Songs of the Dark Lanten») սերիայում։ Սկզբում Բեատրիսը համարում էր, թե ձին իր հետ չի խոսում, բայց հետագայում շփվելով նրա հետ սկսում է խոսել և՛ եղբայրների հետ, և՛ նրա հետ։
Գազան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի գլխավոր չարիքը։ Հանդես է գալիս մարդու սև ուրվագծով, երկար ճյուղավորված կոտոշներով։ Նա իր վրա է գրավում թափառող ճանապարհորդներին և դարձնում նրանց ծառ։ Որոշներին նա օգտագործում է, որպես լապտերի պահակներ, խաբելով նրանց, որ եթե հանգչի լապտերի լույսը բոլորը կմահանան։
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանում | Ամսաթիվ | |
---|---|---|---|
1 | "The Old Grist Mill" | 2014 թվականի նոյեմբերի 3-ին | |
2 | "Hard Times at the Huskin' Bee" | 2014 թվականի նոյեմբերի 3-ին | |
3 | "Schooltown Follies" | 2014 թվականի նոյեմբերի 4-ին | |
4 | "Songs of the Dark Lantern" | 2014 թվականի նոյեմբերի 4-ին | |
5 | "Mad Love" | 2014 թվականի նոյեմբերի 5-ին | |
6 | "Lullaby in Frogland" | 2014 թվականի նոյեմբերի 5-ին | |
7 | "The Ringing of the Bell" | 2014 թվականի նոյեմբերի 6-ին | |
8 | "Babes in the Woods" | 2014 թվականի նոյեմբերի 6-ին | |
9 | "Into the Unknown" | 2014 թվականի նոյեմբերի 7-ին | |
10 | "The Unknown" | 2014 թվականի նոյեմբերի 7-ին |
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անհայտության գիրք»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցանկապատից այն կողմ» մինի - սերիալը ստեղծել է Պատրիկ Մակհեյլ, ով մասնակցել է «Ֆլեդժեկի զարմանալի անհաջողությունները» մուլտֆիլմի նկարահանումներին և «Արկածների ժամանակ է» մուլտֆիլմի կրեատիվ տնօրենն էր[3]։ Սերիալը համարվում է Մակհեյլի անիմացիոն կարճամետրաժ ադապտացիա։ «Անհայտության գիրք» մուլտֆիլմը, որը ստեղծվել է Cartoon Network Studios-ի կողմից, համարվում է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի նախաձեռնությունների մի մասը։ Այս կարճամետրաժ մինի - սերիալը ցուց է տրվել Սանտա Բարբարայում 2014 թվականին կազմակերպված համաշխարհային կինոփառատոնում[4]:, որը Մակհեյլի համար բերեց Բրյուսա Կորիունայի կողմից պարգև[5]։ Նրա անունը պատվավոր նշվեց Օտտավայում 2013 թվականին միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժամանալ[6], և ավելի ուշ ցուցադրվել է Լոս Անջելեսում 2013 թվականին կազմակերպված կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ[7]:.
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մուլտֆիլմը դարձավ ալիքի առաջին մինի-շարքը, որը 10 սերիանոց սեզոն պատվիրեց, որի պրեմիերան պետք է կայանար 2014 թվականին աշնանը[8]։ «Ցանկապատից այն կողմ» պարունակում է բնօրինակ սաունդթրեք, ոգեշնչված ամերիկյան երաժշտությամբ[9]։ Էլայջա Վուդը հնչյունավորել է գլխավոր դերերից մեկը՝ Վիրտի դերը։ 2014 թվականի հոկտեմբերին Մակհեյլին կանչում են հարցազրույցի։ Հարցազրույցի ժամանակ Մակհեյլը նշեց, որ նրանք մինի - սերալը նկարահանելու ժամանակ փորձել են պահպանել էպիզոդների միջև կապը[10]։ Հարցազրույցի ժամանակ Մակհեյլը նշում է նաև, թե ինչ աղբյուրներից է նա օգտվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Andreeva, Nellie (2014 թ․ մարտի 7). «Cartoon Network Orders Over The Garden Wall As First Miniseries». Deadline.com. Hollywood: PMC. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Patrick McHale Bio». Turner Newsroom. Atlanta: Turner Broadcasting System. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «2014 Lineup Announced!». sbiff.org. Santa Barbara International Film Festival. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Santa Barbara International Film Festival Announces Winners». Santa Barbara Independent. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Zahed, Ramin (2013 թ․ սեպտեմբերի 22). «Tito on Ice, Lonely Bones Win Ottawa's Top Honors». Animation. Calabasas, California. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Zahed, Ramin (2013 թ․ օգոստոսի 27). «L.A. Shorts Fest Announces Animation Screening». Animation. Calabasas, California. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Holloway, Daniel (2014 թ․ մարտի 7). «Cartoon Network Orders First Miniseries». Broadcasting & Cable. New York City: NewBay Media. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Slattery, Luke (2014 թ․ մարտի 10). «Cartoon Network Announces its First Ever Miniseries, Over the Garden Wall, From Adventure Time Alum Patrick McHale». Indiewire. New York City. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
- ↑ Day, Patrick Kevin (2014 թ․ հոկտեմբերի 5). «Lost in an animator's imagination». Los Angeles Times. Tribune Publishing. էջ D12.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|