Ադելբերտ ֆոն Շամիսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամիսոից)
Ադելբերտ ֆոն Շամիսո
ֆր.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt
գերմ.՝ Adelbert von Chamisso
Ծննդյան անունգերմ.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt
Ծնվել էհունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՇալոն ան Շամպայն[4]
Վախճանվել էօգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանական միություն[1]
ԳերեզմանFriedhof III der Gemeinde Jerusalems- und Neue Kirche
Մասնագիտությունբուսաբան, բանաստեղծ, պտերիդոլոգ, պտերաբան, գրող, բնագետ, կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, ֆոնդապահ, botanical collector և սպա
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[5] և  Պրուսիայի թագավորություն
ԿրթությունHU Berlin և Բեռլինի ֆրանսիական գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներՊետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
ԱշխատավայրԲեռլինի բուսաբանական այգի
ԱմուսինAntonie Piaste?
Изображение автографа
Կայքchamisso-gesellschaft.de
 Adelbert von Chamisso Վիքիպահեստում

Ադելբերտ ֆոն Շամիսո (գերմ.՝ Adelbert von Chamisso, հունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…], Շալոն ան Շամպայն[4] - օգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[1]), գերմանացի գրող և բնագետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1801-1806 թվականներին եղել է պրուսական բանակի սպա։ 1812-1815 թվականներին բուսաբանություն, կենդանաբանություն, բժշկություն է ուսանել Բեռլինի համալսարանում։ 1815-1818 թվականներին մասնակցել է ռուսական «Ռյուրիկ» առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդությանը («Շուրջերկրյա ճանապարհորդություն», 1834-1836, Շամիսոի օրագիրը)։ 1819 թվականին հայտնաբերել է սալպերի (ծովային կենդանիներ) սերունդների հաջորդականությունը։

Առաջին բանաստեղծությունները գրել է ֆրանսերեն, 1801 թվականից՝ գերմաներեն։ Շամիսոյի քնարերգությունը բազմաժանր է՝ բալլադից մինչև սիրերգ։ Նրա «Կնոջ սերն ու կյանքը» (1830) շարքի համար երաժշտություն է գրել Շումանը։ Շամիսոյի առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» (1814, հայ հրատարակություն 1982) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Михайлов А. В. Шамиссо // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Chamisso, Adelbert von // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 825—826.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 WeChangEd
  5. https://www.babelio.com/auteur/Adelbert-von-Chamisso/9050

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 441