Ադելբերտ ֆոն Շամիսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելբերտ ֆոն Շամիսո
ֆր.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt
գերմ.՝ Adelbert von Chamisso
Ծննդյան անունգերմ.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt
Ծնվել էհունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՇալոն ան Շամպայն[4]
Վախճանվել էօգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայրԳերմանիա[1]
ԳերեզմանFriedhof III der Gemeinde Jerusalems- und Neue Kirche
Մասնագիտությունբուսաբան, բանաստեղծ, պտերիդոլոգ, պտերաբան, գրող, բնագետ, կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, ֆոնդապահ, botanical collector և սպա
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[5] և  Պրուսիայի թագավորություն
ԿրթությունHU Berlin և Բեռլինի ֆրանսիական գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներՊետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
ԱշխատավայրԲեռլինի բուսաբանական այգի
ԱմուսինAntonie Piaste?
Изображение автографа
Կայքchamisso-gesellschaft.de
 Adelbert von Chamisso Վիքիպահեստում

Ադելբերտ ֆոն Շամիսո (գերմ.՝ Adelbert von Chamisso, հունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…], Շալոն ան Շամպայն[4] - օգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…], Գերմանիա[1]), գերմանացի գրող և բնագետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1801-1806 թվականներին եղել է պրուսական բանակի սպա։ 1812-1815 թվականներին բուսաբանություն, կենդանաբանություն, բժշկություն է ուսանել Բեռլինի համալսարանում։ 1815-1818 թվականներին մասնակցել է ռուսական «Ռյուրիկ» առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդությանը («Շուրջերկրյա ճանապարհորդություն», 1834-1836, Շամիսոի օրագիրը)։ 1819 թվականին հայտնաբերել է սալպերի (ծովային կենդանիներ) սերունդների հաջորդականությունը։

Առաջին բանաստեղծությունները գրել է ֆրանսերեն, 1801 թվականից՝ գերմաներեն։ Շամիսոյի քնարերգությունը բազմաժանր է՝ բալլադից մինչև սիրերգ։ Նրա «Կնոջ սերն ու կյանքը» (1830) շարքի համար երաժշտություն է գրել Շումանը։ Շամիսոյի առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» (1814, հայ հրատարակություն 1982) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Михайлов А. В. Шамиссо // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Chamisso, Adelbert von // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 825—826.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 WeChangEd
  5. https://www.babelio.com/auteur/Adelbert-von-Chamisso/9050

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 441
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելբերտ ֆոն Շամիսո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելբերտ ֆոն Շամիսո» հոդվածին։