Նոր պապը
«Նոր պապը» (անգլ.՝ The New Pope), դրամատիկ հեռուստասերիալ, որի ռեժիսորը Պաոլո Սորրենտինոն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջուդ Լոուն և Ջոն Մալկովիչը։ «Նոր պապը» համարվում է 2016 թվականին թողարկված «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի շարունակությունը։ Հեռուստասերիալը բաղկացած է 9 սերիայից։
Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 10-ին իտալական Sky Atlantic հեռուստաալիքով և հունվարի 13-ին HBO և Canal+ հեռուստաալիքներով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդ Լոու՝ Պիոս XIII[2]
- Ջոն Մալկովիչ՝ Հովհաննես Պողոս III[2]
- Սիլվիո Օրլանդո՝ Անժելո Վոյելո[3]
- Սեսիլ դը Ֆրանս՝ Սոֆիա Դյուբա[3]
- Խավիեր Կամարա՝ Բեռնարդո Ալոնսո Գուտերես[3]
- Լյուդիվին Սանիե՝ Էսթեր Օբրի[3]
- Մաուրիցիո Լոմբարդի՝ Մարիո Ասենտե[3]
- Մարկ Իվանիր՝ Բաուեր[3]
- Հենրի Գուդմեն՝ Դենի[3]
- Մասիմո Գինի՝ Սպալետա[3]
- Ուլրիխ Տոմսեն՝ բժիշկ Հելմեր Լինդերգարդ[3]
- Մարչելո Ռոմոլո` Ֆրանցիսկ II
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2018 թվականի վերջին Իտալիայում[4]։ 2018 թվականի նոյեմբերին նկարահանումները տեղի են ունեցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում[5]։ 2019 թվականի հունվարին և փետրվարին նկարահանման գործընթացում ներգրավված էր Միլան քաղաքը[6][7]։ Նկարահանող խումբը 2019 թվականի հունվարին և ապրիլին Վենետիկ է այցելել[8][9]։ 2019 թվականի մարտին սերիալի անձնակազմը Հռոմ է վերադարձել, որպեսզի նկարահանումներ կատարի Սուրբ Պետրոսի հրապարակում[10]։ Պարող միանձնուհիների մասնակցությամբ սերիալի օփենինգը նկարահանվել է Վենետիկում գտնվող Սան Ջորջիո-Մաջորե կղզու Սան Ջորջիո վանքում[11]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի առաջին պաշտոնական թիզերը ցուցադրվել է 2019 թվականի օգոստոսի 28-ին[12]։ Նոյեմբերի 3-ին ևս մեկ թիզեր է ցուցադրվել[13]։ Ամբողջական թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին[14]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 1-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակներում, որի ժամանակ ցուցադրվել են երկրորդ և յոթերորդ սերիաները[15]։ Հեռուստաալիքներում սերիալը ցուցադրվել է 2020 թվականի հունվարի 10-ին իտալական Sky Atlantic ալիքով և հունվարի 13-ին HBO և Canal+ ալիքներով[16][17][18]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նոր պապը» կինոքննադատների կողմից արժանացել է դրական գնահատականների։ Rotten Tomatoes կայքում սերիալի վարկանիշը կազմում է 88 %[19]: Metacritic կայքում սերիալը հավաքել է 100-ից 63 միավոր, որը հիմնվել է 12 կարծիքների վրա[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Petski, Denise (2 июля 2018). «'The New Pope': John Malkovich To Star With Returning Jude Law In Paolo Sorrentino's 'Young Pope' Follow-Up For HBO/Sky». Deadline Hollywood. Վերցված է 01-09-2019-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ramos, Dino-Ray (9 января 2019). «'The New Pope': HBO Gives First Look At Jude Law And John Malkovich; Unveils Cast For Limited Series». Deadline Hollywood. Վերցված է 01-09-2019-ին.
- ↑ Loughrey, Clarisse (17 мая 2017). «The Young Pope to get follow-up series called The New Pope». The Independent. Վերցված է 01-09-2019-ին.
- ↑ Wheeler, Olivia (2018 թ․ նոյեմբերի 23). «John Malkovich transforms into the Pope as he films The New Pope». Mail Online. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Jude Law is in good spirits as he wraps up in all-black to film The New Pope in Milan... reprising his role in the Vatican Intrigue series». Daily Mail. 15 января 2019. Վերցված է 07-01-2020-ին.
- ↑ Patel, Natasha (17 февраля 2019). «Jude Law is hoisted aloft by devout followers while filming new scenes as Pope Pius XIII on the set of HBO drama The New Pope». Daily Mail. Վերցված է 07-01-2020-ին.
- ↑ McLoughlin, Lisa (11 января 2019). «John Malkovich dons white Papal robes as he films new HBO series The New Pope in Venice». Daily Mail. Վերցված է 07-01-2020-ին.
- ↑ Read, Bridget (9 апреля 2019). «Jude Law Blesses the Internet While Filming The New Pope». Vogue. Վերցված է 07-01-2020-ին.
- ↑ «PHOTOS: Double takes in Rome as John Malkovich plays pope». The Local. 29 марта 2019. Վերցված է 07-01-2020-ին.
- ↑ «Патриархат Венеции оскорбился заставкой «Нового Папы»». Film.ru. 15 января 2020. Վերցված է 16-01-2020-ին.
- ↑ Усков, Олег (28 августа 2019). «Вышел трейлер продолжения "Молодого Папы" - с Малковичем и Лоу». Российская газета. Վերցված է 01-09-2019-ին.
- ↑ ««Никто не считается с дьяволом». HBO выпустил полноценный трейлер «Нового папы»». Meduza. 10 декабря 2019. Վերցված է 11-12-2019-ին.
- ↑ Кичин, Валерий (1 сентября 2019). «Новый папа впал в кому, чтобы воскреснуть в Венеции». Российская газета. Վերցված է 05-11-2019-ին.
- ↑ Сенина, Анастасия (27 ноября 2019). «Стало известно, когда выйдет сериал «Новый папа»». Buro 24/7. Վերցված է 27-11-2019-ին.
- ↑ Munn, Patrick (10 декабря 2019). «Sky Atlantic Sets UK Premiere Date For 'The New Pope'; Releases Full Trailer». TV Wise. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 19-01-2020-ին.
- ↑ «"The New Pope" arrive en janvier sur Canal+». La Dépêche. 27 ноября 2019. Վերցված է 27-11-2019-ին.
- ↑ The New Pope: Season 1 (անգլերեն), Վերցված է 2020-03-05-ին
- ↑ «The New Pope: Season 1». Metacritic. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|