Երիտասարդ պապը
300x350px | |
Ժանր | հեռուստադրամա |
Ստեղծող | Պաոլո Սորրենտինո |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Լեզու | անգլերեն, իտալերեն և իսպաներեն |
Ռեժիսոր | Պաոլո Սորրենտինո |
Գլխավոր դերերում | Ջուդ Լոու, Դայան Քիթոն, Ջեյմս Կրոմվել, Silvio Orlando?, Scott Shepherd?, Սեսիլ դը Ֆրանս, Javier Cámara?, Լյուդիվին Սանե, Toni Bertorelli?, Daniel Vivian? և Scott Shepherd? |
Պրոդյուսեր | Լորենցո Միելի |
Սցենարիստ | Պաոլո Սորրենտինո և Stefano Rulli? |
Օպերատոր | Լուկա Բիգացցի |
Երաժշտություն | Lele Marchitelli? |
Նկարահանման վայր | Հռոմ, Վենետիկ, Նյու Յորք, Լոս Անջելես և Հարավային Աֆրիկա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | հոկտեմբերի 21, 2016[1]-ից նոյեմբերի 18, 2016-ը |
Հեռուստաալիք | Sky Atlantic, HBO և Canal+ |
Ընկերություն | Mediapro, Sky Italia S.r.l.? և Canal+ |
Դիստրիբյուտոր | FremantleMedia և Hulu |
Հաջորդ | Նոր պապը |
Պաշտոնական կայքէջ |
«Երիտասարդ պապը» (անգլ.՝ The Young Pope), իտալա-իսպանա-ֆրանսիական դրամատիկ հեռուստասերիալ Պաոլո Սորենտինոյի, Ջուդ Լոուի և Դայան Քիթոնի մասնակցությամբ: Առաջին եթերաշրջանը բաղկացած է տասը էպիզոդից, որոնցից յուրաքանչյուրի ռեժիսորը հանդիսանում է Պաոլո Սորենտինոն[2]: Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Sky Atlantic հեռուստաալիքի եթերում Իտալիայում և Գերմանիայում, հոկտեմբերի 24-ին Canal+-ի եթերում Ֆրանսիայում[3], հոկտեմբերի 26-ին C More հեռուստաալիքի եթերում Շվեդիայում, նույն ամսվա 27-ին Մեծ Բրիտանիայում, 28-ին HBO հեռուստաալիքով Լեհաստանում, իսկ հունվարի 15-ին՝ HBO-ի եթերում ԱՄՆ-ում[4]:
2016 թվականի հոկտեմբերի 20-ին լուրեր տարածվեցին երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքներն սկսելու մասին[5]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի 47-ամյա կարդինալ Լեննի Բելարդոն է, որը դարձել է պատմության ամենաերիտասարդ Հռոմի պապերից մեկը՝ Պիոս XIII-ը (չշփոթել նույնանուն հակապապի հետ): Գրավել այդ տեղը նրան թույլ տվեցին փորձառու կարդինալների միջև ծագած վեճերը: Վերջիններս նրան ընտրել էին իբրև փոխզիջումային գործիչ՝ հույս ունենալով շահագործել Վատիկանի եկեղեցու նորընծա երիտասարդ առաջնորդին:
Լեննի Բելարդոյի մանկությունն անցել է միանձնուհի քույր Մերիի խնամակալության տակ, որը նրան դաստիարակել է իբրև ապագա հոգևորական: Լեննի ծնողները նրան թողել են քույր Մերիի հոգածության տակ և հեռացել Վենետիկ. նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ: Բացի Լեննիից քույր Մերին դաստիարակել է նաև նրա բարեկամ կարդինալ Անդրյու Դյուսոլին: Երբ Լեննին մեծանում է, քույր Մերին նրան հանձնում է ամերիկացի կարդինալ և աստվածաբան Մայքլ Սփենսերին. հենց նա էր Հռոմի Պապ ընտրվելու հավանական թեկնածուներից մեկը, սակայն մեծ ազդեցություն ունեցող կարդինալ Անջելո Վոյելլոյի հետ ունեցած ինտրիգները հանգեցրեցին Բելարդոյի ընտրությանը:
Երիտասարդ պապին կառավարելու հույսերը նոր հայրապետի կառավարման առաջին իսկ ժամերից հօդս են ցնդում: Պարզվում է, որ Բելարդոն չափազանց կամակոր, անկախ և դաժան ղեկավար է: Կարդինալները սարսափով սկսում են գիտակցել, որ հանգիստ կյանքն անցյալում է:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջուդ Լոու, Պիոս XIII (աշխարհիկ՝ Լեննի Բելարդո), նորընծա Պապը և Նյու Յորքի նախկին արքեպիսկոպոսը
- Դայան Քիթոն, քույր Մերի, միանձնուհի ԱՄՆ-ից, որը մանկատանը մեծացրել է Բելարդոյին և Դյուսոլին, օգնել Բելարդոյին դառնալ Պապ. նշանակվել է Պապի անձնական քարտուղարուհին
- Սիլվիո Օրլանդո, Սրբազան Հայր կարդինալ Անջելո Վոյելլոն, թագավորական արքունիքի կառավարիչ և Սրբազան Աթոռի պետական քարտուղարը[6]
- Խավիեր Կամարա, եպիսկոպոս մոնսինյոր Բեռնարդո Գուտիերեզը, Սրբազան Աթոռի արարողությունների կազմակերպիչ
- Սքոթ Շեպերդ, կարդինալ Անդրյու Դյուսոլե, քարոզիչ և Լեննի հին ընկերը մանկատնից
- Սեսիլ դը Ֆրնս, Սոֆիա, Սրբազան Աթոռի մաքետոլոգը
- Լյուդիվին Սնայե, Էսթեր, շվեյցարական գվարդիայի սպայի կինը
- Թոնի Բերտորելլի, Սրբազան Հայր կարդինալ Կալտանիսետտան[6]
- Ջեյս Քրովել, Սրբազան Հայր կարդինալ Մայքլ Սփենսեր, Նյու Յորքի նախկին արքեպիսկոպոսը և Բելարդոյի դաստիարակը
Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեֆանո Ակկորսի, Իտալիայի վարչապետը
- Գայ Բոյդ, Կյորթվելի արքեպիսկոպոսը, մեղադրված է մի քանի երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ
- Անդրե Գրեգորի, Էլմոր Կոեն, գրող
- Թոոնի Պլանա, Կարոս Գարսիա, գոնդուրական թմրավաճառ, որի կինը կապված է եղել կարդինալ Դյուսոլեի հետ
- Ժան Հոագ, Ռոուզ, Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի հիվանդ կառավարիչ
- Քեվին Ջեքսոն, Փիթ Վաշինգտոն, Կյորթվելի հանցագործությունների պոտենցիալ վկա
- Կարոլինա Կառլսոն, Գրենլանդիայի վարչապետ
- Գիանլուկա Գուիդի, Ֆեդերիկո Ամատուչչի հայրը, կարդինալ Վոյելլոյի վստահված անձը
- Իգնացիո Օլիվա, հայր Վալանտե, Պապի աշակերտներից մեկը
- Սեբաստյան Ռոշե, Սրբազան Հայր կարդինալ Միշել Մարիվո
- Ֆրանկո Պինելլո, Տոնինո Պետոլլո, կեղծավոր, որը հավատացնում է, թե կարող է տեսնել Մարիամ Աստվածածնին իր ոչխարների հոտում
- Մարելո Ռոմոլո, Դոն Տոմմասո, Պապի խոստովանահայրը
- Դենիել Վիվիան, Դոմեն, Պապի սեղանապետը
- Բիաջո Ֆորեստիերի, Պիտեր, շվեյցարացի գվարդիական, Էսթերի աուսինը
- Ռամոն Գարսիա, Սրբազան Հայր կարդինալ Մարիո Ասսենտե
- Նադի Կամմելլավիրա, քույր Սուրի
- Մաուրիցիո Լոմբարդի, Սրբազան Հայր կարդինալ Մարիո Ասենտե
- Մադալինա Բելարիու, Ելենա, ուղեկցորդուհի
- Ալեքս Էսոլա, Ֆրեդդի Բլեյքսթոուն, թենիսիստ, որը կապ ունի Կյորթվելի գործի հետ
- Ալեսսիա Գիուլիա Տրուխիլո Ալվա, Օրհնված Խուանա
- Դելայնա Միթչել, Լեննի Բելարդոյի նախկին ընկերուհին
- Մոնիկա Սեթթի, կոմսուհի Մերավիլիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.fernsehserien.de/the-young-pope (գերմ.)
- ↑ Wagmeister Elizabeth (հուլիսի 28, 2015)։ «Diane Keaton to Star Opposite Jude Law in HBO and Sky Series 'The Young Pope'»։ Variety։ Վերցված է հուլիսի 30, 2015
- ↑ Tartaglione Nancy (սեպտեմբերի 3, 2016)։ «'The Young Pope' Trailer: Jude Law Is A Contradiction, And God – Venice»։ Deadline.com։ Վերցված է սեպտեմբերի 5, 2016
- ↑ Petski Denise (նոյեմբերի 1, 2016)։ «'The Young Pope' Gets Premiere Date On HBO»։ Deadline.com։ Վերցված է նոյեմբերի 1, 2016
- ↑ Anderson Ariston (հոկտեմբերի 20, 2016)։ «'The Young Pope' Producers Confirm Second Season of Show»։ The Hollywood Reporter։ Վերցված է նոյեմբերի 10, 2016
- ↑ 6,0 6,1 Vivarelli Nick (օգոստոսի 4, 2015)։ «Paolo Sorrentino's 'Young Pope' Rounds Out Cast With James Cromwell And Slew Of Top International Talent»։ Variety։ Վերցված է օգոստոսի 19, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
|