Ստեֆանո Աքորսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանո Աքորսի
Ծնվել էմարտի 2, 1971(1971-03-02)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Համատեղ ապրող(ներ)Լետիցիա Կաստա
Պարգևներ և մրցանակներ
stefanoaccorsiofficial.com

Ստեֆանո Լելիո Բենիամինո Աքորսի (իտալ.՝ Stefano Lelio Beniamino Accorsi, մարտի 2, 1971(1971-03-02)[1], Բոլոնիա, Իտալիա), իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանո Աքորսին ծնվել է 1971 թվականի մարտի 2-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում։ Սովորել է Ալբերտ Սեյբինի անվան գիտական ճեմարանում։ Դպրոցն ավարտելուց հետո հետևել է ականավոր կինոռեժիսոր Պուպի Ավատիին, որը նրան երկրորդական դեր է տվել 1992 թվականին էկրան բարձրացած «Եղբայրներ և քույրեր» ֆիլմում։ Միևնույն ժամանակ սովորել է Բոլոնիայի Ալեսանդրա Գալանտե Գարոնեի թատերական դպրոցում, որն ավարտել է 1993 թվականին։ Դրանից հետո դարձել է Բոլոնիայի «Արեգակի Արենա» թատրոնի դերասան։ 1994 թվականին Իտալիայում ձեռք է բերել մեծ ճանաչում՝ նկարահանվելով Maxibon պաղպաղակի գովազդում։ Հոլովակը բեմադրել է հայտնի ռեժիսոր Դանիելե Լուկետին, որը հետագայում Աքորսիի հետ աշխատել է մեծ կինոյում[2][3]։

1996 թվականին էկրան բարձրացած «Ջեք Ֆրուշիանտեն դուրս է եկել խմբից» հասունացման մասին դրամայում, որը բեմադրել է Էնց Նեգրոնին՝ Էնրիկո Բրիցիի համանուն վեպի հիման վրա, Աքորսին կատարել է գլխավոր դեր[2]։ Նա համատեղել է աշխատանքը թատրոնում և կինոյում։ 1998 թվականին Էկրան Է բարձրացել միանգամից երկու ֆիլմ, որոնցում Աքորսին կատարել է գլխավոր դերեր. Դանիելե Լուկետիի «Փոքրիկ ուսուցիչներ» ֆիլմում հանդես է եկել հակաֆաշիստական դիմադրության մարտիկի դերում, իսկ ռոք-երաժիշտ Լուչանո Լիգաբուեի «Ռադիո Ֆրեչիա» ռեժիսորական առաջնաելութային աշխատանքում խաղացել է որպես ռադիոհաղորդավար։ Առաջին ֆիլմը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին[4], երկրորդը հայրենիքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, իսկ Աքորսին արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին՝ տղամարդու լավագույն դերի համար[3]։

2001 թվականին Ստեֆանոն առաջատար դեր է խաղացել ռեժիսոր Ֆերզան Օզպետեկի «Թյուրիմացության շռայլություն» ֆիլմում, որը եղել է 2001 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնում։ Այս կինոնկարը մեծ հաջողություն է ունեցել Իտալիայում և Թուրքիայում, իսկ Աքորսին, որը համասեռամոլի դեր էր խաղում, իր կատարման համար ստացել է երեք մրցանակ։

Այնուհետև Աքորսին Ջակոմո Բատիատոյի «Երիտասարդ Կազանովան» հեռուստաֆիլմում գլխավոր դեր է խաղացել։

Նրա հաջորդ ֆիլմը եղել է «Սեր կոչվող ճամփորդությունը», որը մասնակցել է 2002 թվականի Վենետիկյան միջազգային կինոփառատոնին, որի ընթացքում նվաճել է Վոլպիի գավաթը՝ տղամարդկային լավագույն դերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Դեր
1992 Եղբայրներ և քույրեր Fratelli e sorelle Պուպի Ավատի Մատեո
1996 Ջեք Ֆրուշիանտեն դուրս է եկել խմբից Jack Frusciante è uscito dal gruppo Էնցա Նեգրոնի Ալեքս
1996 Իմ սերունդը La mia generazione Վիլմա Լաբատե կարաբիներ Բոնոլիտ
1996 Գարուն հեծանիվների վրա Vesna va veloce Կառլո Մացակուրատի
1998 Նայա Naja Անջելո Լոնգոնի Տոնինո
1998 Փոքր ուսուցիչները I piccoli maestri Դանիել Լուկետի Ջիջի
1998 Ռադիո Ֆրեչիան Radiofreccia Լուչիանո Լիգաբուե Իվան «Ֆրեչիա»  Բենասի
1999 Լավ մարդը Un uomo perbene Մաուրիցիո Ձակարո Ռաֆայել Դելա Վալե
2000 Ապրիլյան կապիտանները Capitães de Abril Մարիա դի Մեդեյրուշ Կապիտան Սալգեյրո Մայա
2001 Վերջին համբույրը L’ultimo bacio Գաբրիելե Մուչինո Կարլո
2001 Թյուրիմացության շռայլությունը Le fate ignoranti Ֆերզան Օզպետեկ Միքայել
2001 Որդու սենյակը La stanza del figlio Նանի Մորետի Թոմասո
2001 Սանտա Մարադոնա Santa Maradona Մարկո Պոնտի Անդրեա
2002 Սեր կոչվող ճանապարհորդությունը Un viaggio chiamato amore Միքելե Պլաչիդո Դինո Կամպանա
2002 Երիտասարդ Կազանովա Il giovane Casanova Ջակոմո Բատիատո Ջակոմո Կազանովա
2004 Դու ամենուր ես Ovunque sei Միքելե Պլաչիդո Մատեո
2004 Վերադարձված սեր L’amore ritrovato Կառլո Մացակուրատի Ջովանի
2005 Մեխանիկական պրովինցիա Provincia meccanica Ստեֆանո Մոնդինի Մարկո
2005 Քրեական վեպ Romanzo Criminale Միքելե Պլաչիդո հանձնակատար Շալոյա
2006 Ֆիդելի մեղքը La faute à Fidel! Ժյուլի Գավրաս Ֆերնանդո դե լա Մեսա
2007 Եկեք համբուրվենք Un baiser s’il vous plaît Էմանուել Մուրե Կլաուդիո
2007 Երկու աշխարհներ Les deux mondes Դանիել Քոեն Անտուան Գելեր
2008 Աղջիկ և գայլեր La jeune fille et les loups Ժիլ Լեգրան Ջուզեպե
2009 Ես չեմ կարող հրաժարվել Je ne dis pas non Իլիանա Լոլիչ Մատեո
2010 Կրկին համբուրիր ինձ Baciami ancora Գաբրիելե Մուչինո Կարլո
2010 Մենք երեքս Nous trois Ռենո Բերտրան Ֆիլիպ Մարտին
2011 Հեշտ կյանք La vita facile Լուչիո Պելեգրինի Լուկա Մանցի
2011 Ամբողջ արևը Tous les soleils Ֆիլիպ Կլոդել Ալեսանդրո
2011 Ժանգը Ruggine Դանիելե Գալիանոնե Սանդրո
2013 Ես մենակ եմ ճանապարհորդում Viaggio sola Մարիա Սոլե Տոնիացի Անդրեա
2014 Մեր երկիրը La nostra terra Ջուլիո Մանֆրեդոնիա Ֆիլիպո
2016 Իտալացի մրցարշավորդ Veloce come il vento Մատեո Ռովեր Լորիս Դե Մարտինո
2017 Բախտավորը Fortunata Սերջո Կաստելիտո Պատրիցիո
2018 Արտադրված է Իտալիայում Made in Italy Լուչիանո Լիգաբուե Ռիկո
2019 Չեմպիոն Il campione Լեոնարդո Դ՚Ագոստինի Վալերիո Ֆիորետի

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 Գիշերային ձայներ Voci notturne Ռինալդո
2013 Կամորիստների կլանը Il clan dei camorristi Անդրեա Էսպոզիտո
2015 1992 1992 Լեոնարդո Նոտե
2016 Երիտասարդ պապը The Young Pope Իտալիայի վարչապետ
2017 1993 1993 Լեոնարդո Նոտե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Stefano Accorsi, biografia» (իտալերեն). Biografieonline.it. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Moliterno, Gino. Historical Dictionary of Italian Cinema. — Scarecrow Press, 2008. — P. 2. — 520 p. — (Historical Dictionaries of Literature and the Arts). — ISBN 978-0-8108-6073-5
  4. Bignardi, Irene. (1998 թ․ սեպտեմբերի 8). «Piccoli guerrieri così poco maestri» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Աքորսի» հոդվածին։