Նիոր
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նիոր | |||
ֆր.՝ Niort[1] օքս.՝ Niòrt | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | canton of Niort-Est?, canton of Niort-Nord?, canton of Niort-Ouest?, Դյու-Սևր և arrondissement of Niort? | ||
Մակերես | 68,2 կմ² | ||
ԲԾՄ | 28 մետր | ||
Բնակչություն | ▲59 309 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 79000[3] | ||
Պաշտոնական կայք | vivre-a-niort.com(ֆր.) | ||
| |||
Նիոր (ֆր.՝ Niort. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ) ; Poitevin : Niàu ; օքս.՝ Niòrt ; լատին․՝ Novioritum ), քաղաք և համայնք Ֆրանսիայի արևմուտքում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Դյո-Սևր դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։
2017 թվականի տվյալներով Նիորի բնակչության թվաքանակը եղել է 58.707, իսկ քաղաքային տարածքում ապրողների թիվը 177 հազարից ավելի է[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սևր Նիորտեզ գետի ափին և հանդիսանում է բոխու մշակման կենտրոն։ Նիորի մոտ՝ Մեզոնեում է գտնվում է Ֆրանսիայի ամենաբարձր ռադիոկայմերից մեկը (բարձրությունը՝ 330 մետր)։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիորն TGV երթուղու վրա ունի երկաթուղային կայարան, որն ընկած է Փարիզի և Լա Ռոշելի միջև։ Այդտեղից TGV-ով ուղիղ մինչև Փարիզի Մոնպառնաս կայարան տևում է 2 ժամ 15 րոպե։ Նիորը ավտոմայրուղային հանգույց է, որը կապված է Փարիզի և Բորդոյի հետ A10 մայրուղով, Նանտի հետ՝ A83-ով և Լա Ռոշելի հետ՝ N11-ով։ Այն անվճար զանգվածային տրանսպորտ տրամադրող ֆրանսիական ամենամեծ քաղաքն է[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված աղյուսակում և գծապատկերում ներկայացված բնակչության տվյալները վերաբերում են հենց Նիոր համայնքին՝ տվյալ տարիների իր աշխարհագրությամբ։ այդ համայնքը կլանել է նախկին Սոշե կոմունան 1964 թվականին, Սենտ Պեզենը՝ 1965 թվականին, Սեն Ֆլորանը՝ 1968 թվականին և Սեն Լիգուերը՝ 1971 թվականին։
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիորը փոխադարձ ապահովագրության և բանկային ընկերությունների ֆրանսիական մայրաքաղաքն է, որտեղ տեղակայված են MAAF-ի, MAIF-ի, MACIF-ի, SMACL-ի կենտրոնական գրասենյակները և ազգային փոխադարձ այնպիսի ընկերությունների տարածաշրջանային մասնաճյուղերը, ինչպիսիք են Groupama-ն, Banque Populaire-ը։ Նիորը Ֆրանսիայի հիմնական ֆինանսական կենտրոններից է (չորրորդ տեղում է Փարիզից, Լիոնից և Լիլից հետո)։ Քաղաքում արդյունաբերության հիմնական ճյուղերն են քիմիան և օդագնացային արտադրանքի թողարկումը։
Նիորը նաև խոշոր վարչական և առևտրային կենտրոն է։ Քաղաքում առնվազն 13-րդ դարից ծածկված շուկա է եղել[9]։ Ներկայիս Halles de Niort-ը, որը պողպատե և ապակե տաղավար է թաղածածկ քարե հիմքով շենքի վերևում, բացվել է 1871 թվականին և 1987 թվականին ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիորը հետևյալ մարդկանց ծննդավայրն է.
- Միքայել Բրյունե, ֆուտբոլիստ
- Օլիվեր Սար, բասկետբոլիստ
- Աշիլ-Ֆելիքս Մոնտոբրի (1826–98), տենոր երգիչ՝ կապված օպերա-կոմիկի և օպերետի հետ։
- Գաստոն Շերաու (1872–1937), գրող, Գոնկուրյան ակադեմիայի անդամ
- Օրելիեն Կապուե, ֆուտբոլիստ
- Էթյեն Կապուե, ֆուտբոլիստ
- Ֆրանսուազա դ'Օբինյե, մարկիզուհի դը Մենտենոն (1635–1719), Լյուդովիկոս XIV- ի երկրորդ կինը
- Անրի-Ժորժ Կլուզո (1904–1977), կինոռեժիսոր
- Պոլ Կոլոմպ (1885–1943), ֆրանսիացի հելլենիստ և պապիրոլոգ
- Ժուլիեն Ն'Դա, ֆուտբոլիստ
- Լուի-Մարսելին, մարկիզ դը Ֆոնտան (1757–1821), բանաստեղծ և քաղաքական գործիչ
- Մամադու Կամարա, ֆուտբոլիստ
- Պասկալ Դեպիերի (ծնվ. 1967), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
- Իզաբել Դրյուե (ծն. 1979), մեցցո-սոպրանո
- Միքայել Ժամ (ծնվ. 1976), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
- Ժակ Անտուան Մարի դը Լինյեր և Բրեմոն (Սանտյագո Անտոնիո Մարիա դե Լինյեր և Բրեմոնդ) (1753–1810), իսպանական փոխարքա Ռիո դե լա Պլատայում։
- Ժան Սովաժ (1901–1950), պատմաբան և արևելագետ
- Ֆիլիպ Սուշար (ծնվ. 1979), ֆուտբոլիստ
- Մաթյո Թեքսիե (ծնված 1981 թ.), ֆուտբոլիստ
Գեղարվեստական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիորը ներկայացված է կամ հիշատակված է հետևյալ գեղարվեստական ստեղծագործություններում.
- Son Excellence Eugène Rougon, 1876, Էմիլ Զոլայի Ռուգոն- Մակարներ / Rougon-Macquart շարքի վեցերորդ վեպում։
- Les Diaboliques, Անրի-Ժորժ Կլուզոյի 1955 թ. նկարահանած ֆիլմում
- Սերոտոնին, Միշել Ուելեբեկի 2019 թվականին հրատարակված վեպում
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային թիմը Chamois Niortais-ն է, որը հանդես է գալիս Լիգա 2- ում՝ ֆրանսիական ֆուտբոլի երկրորդ լիգայում։ Ռեգբիի Stade Niortais թիմը 2009 թվականին նշել է իր 100-ամյակը։ Քաղաքում գործում է նաև ASN Niort պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբը։ Թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի բասկետբոլի երկրորդ լիգայում։ Թիմը 2021 թվականին նշել է իր 100-ամյակը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Donjeon.jpg/220px-Donjeon.jpg)
Ավագ կամ միջնակարգ դպրոցներ[10]՝
Գործում է նաև Pôle universitaire de Niort հետբուհական հաստատությունը[11]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիորի քույր քաղաքներն են՝
Տոգո, Ատակպամե, 1958 թվականից
Գերմանիա, Կոբուրգ, 1974 թվականից
Անգլիա, Ուելինգբորո, Նորթհեմփթոնշիր, Միացյալ Թագավորություն, 1977 թվականից
Գերմանիա, Շպրինգե, 1979 թվականից
Իսպանիա, Տոմելոսո, Սյուդադ Ռեալ, 1981 թվականից
Իսպանիա, Խիխոն, 1982 թվականից
Լեհաստան, Բյալա Պոդլյասկա, Լյուբլինի վոյեվոդություն, 1995 թվականից
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիոր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.0 (62.6) |
22.1 (71.8) |
25.5 (77.9) |
29.8 (85.6) |
32.3 (90.1) |
38.0 (100.4) |
38.1 (100.6) |
40.1 (104.2) |
35.7 (96.3) |
30.0 (86) |
22.9 (73.2) |
19.2 (66.6) |
40.1 (104.2) |
Միջին բարձր °C (°F) | 8.5 (47.3) |
10.0 (50) |
13.4 (56.1) |
16.0 (60.8) |
20.0 (68) |
23.7 (74.7) |
26.1 (79) |
26.1 (79) |
22.9 (73.2) |
18.0 (64.4) |
12.2 (54) |
8.9 (48) |
17.2 (63) |
Միջին ցածր °C (°F) | 2.4 (36.3) |
2.3 (36.1) |
4.0 (39.2) |
5.7 (42.3) |
9.4 (48.9) |
12.4 (54.3) |
14.3 (57.7) |
14.0 (57.2) |
11.6 (52.9) |
9.3 (48.7) |
5.1 (41.2) |
2.9 (37.2) |
7.8 (46) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −16.0 (3.2) |
−13.3 (8.1) |
−10.7 (12.7) |
−4.8 (23.4) |
−1.6 (29.1) |
3.1 (37.6) |
5.1 (41.2) |
4.4 (39.9) |
2.5 (36.5) |
−3.3 (26.1) |
−7.0 (19.4) |
−10.5 (13.1) |
−16.0 (3.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 84.4 (3.323) |
66.1 (2.602) |
63.8 (2.512) |
71.3 (2.807) |
69.9 (2.752) |
59.2 (2.331) |
55.5 (2.185) |
50.3 (1.98) |
60.5 (2.382) |
96.8 (3.811) |
93.2 (3.669) |
96.2 (3.787) |
867.2 (34.142) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.3 | 9.9 | 10.4 | 10.6 | 11.2 | 8.0 | 7.4 | 6.5 | 7.7 | 11.5 | 11.9 | 12.3 | 119.6 |
Միջին ամսական արևային ժամ | 78.0 | 106.0 | 157.7 | 180.1 | 215.0 | 243.2 | 251.0 | 247.5 | 203.2 | 133.0 | 90.2 | 75.4 | 1980,3 |
աղբյուր: Meteo France[12][13] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Répertoire national des élus: les maires» (ֆրանսերեն). data.gouv.fr, Plateforme ouverte des données publiques françaises. 2022 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ Comparateur de territoire Aire d'attraction des villes 2020 de Niort (063), INSEE
- ↑ «Niort devient la plus grosse agglomération à proposer la gratuité des transports en commun». lemonde.fr. 2017 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ Cassini-Ehess|25044|Niort
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ Le Roux, Xavier (2021 թ․ հուլիսի 16). «Les Halles de Niort célèbrent leurs 150 ans en cette année 2021». lanouvellerepublique.fr (French). La Nouvelle République du Centre-Ouest. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Enseignement secondaire». Municipality of Niort. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Enseignement supérieur». Municipality of Niort. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Données climatiques de la station de Niort» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climat Poitou-Charentes» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիոր» հոդվածին։ |
|