Բոխնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխնի (այլ կիրառումներ)


Բոխնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Բոխնի (Angelica)
L., 1753

Բոխնի (լատին․՝ Angelica), հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 80), Հայաստանում 1 տեսակ՝ բոխնի Տատյանայի (A. tatianae

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը սնամեջ է, հաստ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 4մ, ստորին տերևները կոթունավոր են՝ կրկնակի-եռակի փետրաձև կտըրտված, վերինները՝ փոքր, լայն տերևապատյանով։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը ձվաձև է։ Դեղաբույս է. պտուղներն ու արմատները պարունակում են կումարիններ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է ենթալպյան գոտում, անտառների բացատներում և մարգագետիններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։