Նիկ Լաշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկ Լաշե
Nick Lachey 3.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1973(1973-11-09)[1] (47 տարեկան)
Harlan, Կենտուկի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք և սոուլ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, դերասան և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլMotown
ԿրթությունՄայամիի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Անդամակցություն98 Degrees?
ԱմուսինՎանեսա Լաշե
Կայքnicklachey.com
Nick Lachey Վիքիպահեստում

Նիկոլաս Սքոթ «Նիկ» Լաշե (անգլ.՝ Nicholas Scott «Nick» Lachey, արտաբերվում է [ləˈʃeɪ] «la-SHAY»[2], նոյեմբերի 9, 1973(1973-11-09)[1], Harlan, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի փոփ երգիչ, դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ռեալիթի շոուի մասնակից, որը հայտնի է դարձել 90-ականների վերջին «98 Degrees» երաժշտական խմբում իր մասնակցության շնորհիվ։

Լաշեն մասնակցել է «Նորապսակներ. Նիկ և Ջեսիկա» ռեալիթի շոուին Ջեսիկա Սիմփսոնի հետ, որն այդ ժամանակ նրա կինն էր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Սքոթ Լաշեն ծնվել է Կենտուկի և Վիրջինիա նահանգների սահմանից ոչ հեռու՝ Հարլանում։ Մայրը Քեյթ Ֆոպմա-Լեյմբեթչն է, հայրը՝ Ջոն Լաշեն։ Նիկն ունի եղբայր՝ Դրյու Լաշեն, խորթ քույր՝ Ջոզին, արյունակից եղբայր՝ Այզեքը, ինչպես նաև Զաքն ու Քեյթլինը, որոնք որդեգրված երեխաներ են։ Օհայոում ապրելու ժամանակ նա հաճախել է Ցինցինատիի «Ստեղծագործության և կերպարվեստի դպրոց»՝ զարգացնելով իր վոկալային տաղանդը և դերասան դառնալու ձգտումը։ Ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Այնտեղ մեկ տարի սովորելուց հետո Նիկը ցանկացել է ավելի մոտ լինել իր ընտանիքին և տեղափոխվել է Օքսֆորդում գտնվող Մայամիի համալսարան, որտեղ ուսումնասիրել է սպորտային բժշկություն և դարձել Sigma Alpha Epsilon եղբայրության անդամ։

Ավարտելուց հետո Նիկը հեռախոսազանգ է ստացել իր հին ընկերոջից՝ Ջոնաթան Լիպմանից, որը որոշ ժամանակ առաջ հանդիպել էր Ջեֆ Տիմոնզին։ Այն բանից հետո, երբ Լիպմանը համոզել է Նիկին և Ջասթին Ջեֆրիին տեղափոխվել Լոս Անջելես, նրանք չորսով սկսել են երգել ամենուր, որտեղ կարող էին։ Ավելի ուշ Լիպմանը հեռացել է նրանցից՝ մեկ այլ խումբ կազմակերպելու համար, և փոխարինվել Նիկի եղբորով՝ Դրյու Լաշեով։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

98 Degrees[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նրանց հիմնական ունկնդիրները տարված էին այնպիսի կոլեկտիվներով, ինչպիսիք են Spice Girls և Backstreet Boys խմբերը, որոնց հիթերը զբաղեցնում էին աշխարհի բոլոր չարթերի ամենաբարձր հորիզոնականները։ Դա ստիպել է Նիկին և նրա ընկերներին տարանջատել իրենց «բոյ բենդ» հասկացությունից։ Ի սկզբանե նրանք ընդգծել են այն, որ իրենց սեփական նյութի մեծ մասը գրել են հենց իրենք, ինչն արտացոլում է ռիթմ ընդ բլյուզի ազդեցությունը նրանց փոփ երաժշտության հիմքի վրա։ Նրանք շեշտը դրել են խմբերի միջև երաժշտական տարբերության վրա։

98 Degrees խումբը կազմակերպել է Ջոնաթան Լիպմանը։ Բացի նրանից խմբում էին նաև Նիկ Լաշեն, Ջասթին Ջեֆրին և Ջեֆ Թիմոնզը։ Ավելի ուշ՝ Լիպմանի հեռանալու պատճառով, խմբում է հայտնվել Դրյու Լաշեն։ 98 Degrees խումբը թողարկել է 4 ալբոմ։ Նրանց դեբյուտային ալբոմը կոչվում է «98 Degrees» (1997), բայց իր առաջին իսկական հաջողությունը խումբը ձեռք է բերել «98 Degrees and Rising» (1998) ալբոմի թողարկումից հետո։ Նրանց մյուս ալբոմներն են՝ «This Christmas» (1999), «Revelation» (2000), «The Collection» (2002)։ «The Collection» ալբոմի թողարկումից ի վեր վաճառվել է խմբի ավելի քան 10 միլիոն ձայնասկավառակ։

Մեներգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

SoulO[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի նոյեմբերի 11-ին թողարկվել է Նիկ Լաշեի «SoulO» մեներգային ալբոմը։ Չնայած այն հանգամանքին, որ ալբոմը թողարկվել է այն ժամանակ, երբ «Նորապսակները» շոուն հաջողություն ուներ, այն կոմերցիոն առումով ձախողվել է և ստացել քիչ գրախոսություններ։ Թողարկվել են ալբոմի 2 սինգլ՝ «This I Swear» («Նորապսակներ» շոուի խորագրային երգը) և «Shut Up» («Նորապսակներ» շոուի այն երգը, որի ժամանակ Լաշեն տեսանյութ էր պատրաստում)։ «Shut Up» տեսահոլովակի նկարահանման գործընթացը ցուցադրվել է «Making the Video» շոուում։

What’s Left of Me[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Լաշեն համերգի ժամանակ

2005 թվականին լուրեր էին պտտվում, որ Լաշեն «SoulO»-ի ձախողումից հետո վերադարձել է ստուդիա։ Նիկը շուտով հաստատել է, որ ինքն, իրոք, վերադարձել է ստուդիա երկրորդ մեներգային ալբոմը ձայնագրելու համար, որը կոչվում է «What' s Left of Me» (Ինչ է ինձանից մնացել)։ Ալբոմը թողարկվել է 2006 թվականի մայիսի 9-ին «Jive Records»-ում ։

Այս ալբոմի առաջին սինգլը՝ «What’s Left of Me», թողարկվել է 2006 թվականի փետրվարի 21-ին։ Երգն արագ հիթ է դարձել՝ հասնելով Billboard Hot 100-ի 6-րդ հորիզոնականին։ Նույնանուն ալբոմը թողարկվել է 2006 թվականի մայիսին և դեբյուտ ունեցել Billboard 200-ի երկրորդ հորիզոնականում։ 2006 թվականի հունիսին «What’s Left of Me» սինգլը դարձել է Billboard’s Hot Dance Airplay հիթ-շքերթի թիվ 1 հիթը։ Սինգլի թողարկումից կարճ ժամանակ անց մեդիան սկսել է ենթադրություններ անել, որ երգերի տեքստերը գրվել են Ջեսիկայի և Նիկի ամուսնալուծության մասին։ Այս երգի տեսահոլովակում Վանեսա Մինիլոն կատարել է Ջեսիկայի դերը՝ ցույց տալով զույգի հարաբերություններն ամուսնության վերջին օրերի ընթացքում։ Ալբոմի երկրորդ սինգլի տեսահոլովակը՝ «I Can’t Hate You Anymore», դեբյուտ է ունեցել 2006 թվականի հուլիսի 26-ին MTV հեռուստաալիքի Total Request Live տեսահոլովակների շոուում՝ հասնելով 4-րդ հորիզոնականին։ 2006 թվականի գարնանը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան «What’s Left of Me» ալբոմին շնորհել է «ոսկե» կարգավիճակ՝ երկրի ներսում ավելի քան 500 000 օրինակ վաճառելուց հետո։

2006 թվականի հուլիսին Լաշեի «Jive Records» լեյբլը հայտարարել է նրա What’s Left of Me շրջագայության մասին։ Շրջագայությունը սկսվել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին և տևել երկու ամիս։ Շրջագայության ընթացքում Լաշեի հետ են եղել հետևյալ երաժիշտները՝ Ռոբի Ջենեթ (ռիթմ-կիթառ, վոկալ), Էլ Բերի (բաս կիթառ, վոկալ), Քրիստոֆեր Պուլի (ստեղնաշարային գործիքներ, վոկալ), Պատրիկ Դեսեյ (սոլո կիթառ, վոկալ) և Դերեկ Ուայաթ (հարվածային երաժշտական գործիքներ

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաշեն Օփրա Ուինֆրիի «For One More Day» հեռուստաֆիլմի համար ձայնագրել է Ordinary Day երգը և 2007 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնվել վերջինիս շոուում՝ նրան աջակցելու համար։ Ֆիլմը եթեր է դուրս եկել դեկտեմբերի 9-ին։ iTunes-ի համար երգը թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերին։

Coming Up for Air[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաշեն աշխատել է Coming Up for Air նոր ալբոմի վրա։ Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր MTV News-ին, որ շարունակելու է բալադայի իր ֆիրմային ոճը, բայց ալբոմում ավելի շատ արտացոլվելու են փոփ-ռոքային զգացմունքներ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Patience», բրիտանական «Take That» բոյ բենդի երգի քավեր տարբերակն է։ Թվային տարբերակով թողարկվել է 2009 թվականի հունվարի 27-ին։ Ալբոմը նաև ներառում է «Temporary» երգը, որը գրվել և կատարվել է Կարա Դիոգարդիի հետ համատեղ[3]։

Սպասվում էր, որ ալբոմը կթողարկվի 2010 թվականին, սակայն 2010 թվականի հունվարին Jive Records լեյբլն անժամկետ հետաձգել է ալբոմի թողարկումը[4][5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Լաշեն և Ջեսիկա Սիմփսոնը հանդիպել են չորս տարի, սկսած 1999 թվականից։ Այդ ընթացքում նրանք 5 ամսով բաժանվել են, բայց կապ են պահպանել միմյանց հետ։ Նրանք կրկին միացել են 2001 թվականին, իսկ 2002 թվականի հոկտեմբերի՝ ամուսնացել։ MTV հեռուստաալիքով ցուցադրվել է «Նորապսակներ. Նիկ և Ջեսիկա» զույգի մասին պատմող ռեալիթի շոուն 4 եթերաշրջանների ընթացքում՝ սկսած նրանց հարսանիքի օրվանից։

Մի քանի ամիսների ասեկոսեներից և ենթադրություններից հետո Նիկը և Ջեսիկան 2005 թվականի նոյեմբերին հայտարարել են իրենց բաժանման մասին։Բաժանումը վերջնականապես ձևակերպել են 2006 թվականի հունիսի 30-ին։Բաժանումից հետո Նիկը թողարկել է իր «What’s Left Of Me» երգի տեսահոլովակը, որում Վանեսա Մինիլոն մարմնավորել է Ջեսիկային։

Դրանից կարճ ժամանակ անց Լաշեն ու Մինիլոն սկսել են հանդիպել։ 2007 թվականի ապրիլին զույգը սկսել է ապրել միասին՝ գնելով բնակարան Նյու Յորքում՝ Atelier Condo Building-ում[7]։ 2009 թվականի հունիսի 23-ին Մինիլոն հրապարակավ հայտարարել է, որ իրենք բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո[8]։ 2009 թվականի օգոստոսի դրությամբ Նիկն ու Վանեսան չեն վերադարձել նախկին հարաբերություններին, բայց 2009 թվականի հոկտեմբերի 22-ին նրանց տեսել են միասին «La Guardia»-ում, ինչպես նաև ավելի ուշ՝ նույն գիշերվա ընթացքում, Ցինցինատիի օդանավակայանում[9]։

2009 թվականի հոկտեմբերին Նիկը հաստատել է Վանեսայի հետ հարաբերությունների վերականգնումը[10], իսկ 2010 թվականի նոյեմբերի 4-ին Լաշեն և Մինիլոն հայտարարել են իրենց նշանադրության մասին[11]։

2011 թվականի հուլիսի 15-ին Նիկն ու Վանեսան ամուսնացել են արևադարձային կղզիներից մեկում։ Արարողությանը ներկա են եղել նրանց 35 ամենամտերիմ ընկերներն ու հարազատները[12]։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին ծնվել է զույգի որդին՝ Քեմդեն Ջոն Լաշեն[13]։ 2015 թվականի հունվարի 5-ին ծնվել է զույգի դուստրը՝ Բրուքլին Էլիզաբեթ Լաշեն։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ծնվել է նրանց կրտսեր որդին՝ Ռոբերտ Լաշեն[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

98 Degrees
  • 1997՝ 98 Degrees
  • 1998՝ 98 Degrees and Rising
  • 1999՝ This Christmas
  • 2000՝ Revelation
  • 2002՝ The Collection
Նիկ Լաշե

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Ամերիկյան երազանքներ American Dreams Թոմ Ջոնս
2004 ս Ես նրա հետ եմ I’m with Her Թայլեր Վենս
2004 ս Հմայվածները Charmed Լեսլի ՍենտՔլեր
2004 ս Էկրանի թագուհին Hope & Faith Քրիս
2005 ֆ Ոչ խորամանկ գործ The Hard Easy Ջեյսոն Բերնս
2005 ֆ Կախարդուհի Bewitched վիետնամացի զինվոր
2006 հֆ She Said/He Said Դուեյն
2006 ս Երկվորյակներ Twins Չարլի
2007 ֆ Վամպիր Rise: Blood Hunter Դուեյն
2011 ս Հավայան կղզիներ 5.0[15] Hawaii Five-0 Թայլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. Nager Larry (November 11, 2003)։ «TV's hottest newlywed says he's a regular local guy»։ Cincinnati Enquirer։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2007-07-07 
  3. Nick Lachey Records Duet With American Idol Judge US Magazine, February 7, 2009
  4. ««Broke» Nick Lachey Vanessa Minnillo Can’t Afford Dream Wedding»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2010-05-11 
  5. Nick Lachey Can’t Afford to Get Married
  6. Nick Lachey Is Broke?!
  7. Baker K.C.; Molly Lopez (April 21, 2007)։ «Nick Lachey, Vanessa Minnillo Move In Together»։ People Magazine։ Վերցված է 2008-08-07 
  8. Nick Lachey and Vanessa Minnillo Split
  9. Nick Lachey & Vanessa Minnillo: Back On! — Couples, Nick Lachey, Vanessa Minnillo : People.com
  10. «Nick Lachey & Vanessa Minnillo: Back On!»։ People։ 2009-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2009-10-08 
  11. «Vanessa Minnillo & Nick Lachey Are Engaged!»։ People։ 2010-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-11-15 
  12. Spletnik — Ник Лаше и Ванесса Миннилло поженились
  13. Michaud, Sarah and Garcia, Jennifer. «Nick and Vanessa Lachey Welcome Son Camden John» Archived 2013-01-25 at the Wayback Machine., People, September 13, 2012
  14. Quinn Dave (December 26, 2016)։ «‘A Christmas Miracle!’ Nick and Vanessa Lachey Welcome Son Phoenix Robert»։ People Magazine։ Վերցված է December 26, 2016 
  15. «В сериале «Гавайи 5-0» сыграет певец Ник Лаше»։ internis.tv։ 2011 г.։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 5 ноября 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]