Նիկոլայ Կուզնեցով (ծովակալ)
Նիկոլայ Կուզնեցով | |
---|---|
ռուս.՝ Никола́й Гера́симович Кузнецо́в | |
հուլիսի 11 (24), 1904[1] - դեկտեմբերի 6, 1974[2][3] (70 տարեկան) | |
Ծննդավայր | Medvedki, Arkhangelsk Oblast, Velikoustyuzhsky Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | admiral of the fleet?, admiral of the fleet?, Խորհրդային միության նավատորմի ծովակալ և փոխծովակալ |
Հրամանատարն էր | Խաղաղօվկիանոսյան նավատորմ և Խորհրդային նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Խասան լճի մարտեր, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ (1926) |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նիկոլայ Գերասիմովիչ Կուզնեցով ( ռուս.՝ Никола́й Гера́симович Кузнецо́в. հուլիսի 11 (24), 1904[1], Medvedki, Arkhangelsk Oblast, Velikoustyuzhsky Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1974[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության նավատորմի ժողովրդական կոմիսար, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզնեցովը 15 տարեկանում կամավոր ծառայության է անցել Կարմիր նավատորմի Դվինա տորմիղում, որի լուծարվելուց հետո շարունակել է ծառայությունը նավատորմում և 1926 թվականին ստացել իր սպայական դիպլոմը։ Քանի որ նախկին ցարական նավատորմի նավերը կա՛մ ոչնչացվել էին քաղաքացիական պատերազմի ժամանակ, կա՛մ քանդվել էին Արևմուտքում, խորհրդային նավատորմը շատ վատ վիճակում էր: 1926 թվականին Բալթիկ ծովում կար երեք հին գծանավ ու հնացած հածանավ, Սև ծովում՝ մեկ հածանավ ու երկու Էսկադրային ականակիր, իսկ Արկտիկայի ծովերում ու Հեռավոր Արևելքում ռազմածովային ստորաբաժանումներ ընդհանրապես չկային: Կուզնեցովն անդամագրվել է Սևծովյան նավատորմին և մինչև 1929 թվականը ծառայել Չերվոնա Ուկրաինա (Կարմիր Ուկրաինա) թեթև հածանավում: Այնուհետև նա հաճախել է ռազմածովային ակադեմիա, որտեղ նաև սովորել է գերմաներեն ու ֆրանսերեն: Նավատորմ վերադառնալով՝ որպես առաջին սպա ծառայության է անցել «Կրասնի Կավկազ» (Կարմիր Կովկաս) հածանավում, բայց կարճ ժամանակ անց վերադարձել է « Չերվոնա Ուկրաինա»՝ որպես նավապետ: 1935 թվականին նա կարողացել է իր հածանավով գրավել առաջին տեղը՝ ճանաչվելով խորհրդային նավատորմի ամենալավ պատրաստված ռազմածովային ստորաբաժանման հրամանատարը։ Այդ պահից սկսած՝ նրա կարիերան բուռն վերելք է ապրել: 1936 թվականի օգոստոսից մեկ տարի Իսպանիայում որպես ծովային կցորդ ծառայելուց հետո Կուզնեցովը նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի տեղակալ, չորս ամիս անց ստանձնել այդ ստորաբաժանման հրամանատարությունը: 1939 թվականի փետրվարին Ստալինը նրան նշանակել է ռազմածովային նավատորմի հրամանատարի տեղակալ, իսկ ապրիլին՝ նավատորմի ժողովրդական կոմիսար (ծովային նախարար): Կուզնեցովն այդ ժամանակ ընդամենը 34 տարեկան էր։ Կարիերայի այսպիսի սրընթաց վերելքը հնարավոր եղավ նաև այն պատճառով, որ բազմաթիվ բարձրաստիճան ռազմածովային սպաներ զոհ էին գնացել զինված ուժերի ստալինյան զտումներին:
Նավատորմի վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզնեցովը Խորհրդային Միության ամենաերիտասարդ ժողովրդական կոմիսարն էր և այդ պաշտոնին նշանակված առաջին նավաստին (նախկինում ժողովկոմ էին նշանակվել կոմիսար Սմիռնովը և չեկիստ Ֆրինովսկին. երկուսն էլ նավատորմում ռեպրեսիաների ակտիվ կազմակերպիչներ էին և երկուսն էլ դարձան դրանց զոհը): Կուզնեցովը մեծ ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ զտումների արդյունքում գլխատված նավատորմի հզորացման գործում. անց է կացրել մի շարք խոշոր զորավարժություններ, անձամբ այցելել բազմաթիվ նավեր, լուծել կազմակերպչական ու կադրային հարցեր։ Նա նախաձեռնել է ծովային նոր դպրոցների ու ծովային հատուկ դպրոցների (հետագայում՝ Նախիմովյան դպրոցներ) բացումը։ Բացի այդ, նրա 1939 թվականի հրամանով պահպանվել է Լենինգրադի / Սանկտ Պետերբուրգի ինժեներական գիտամանկավարժական հին դպրոցը, վերադարձվել ծովային ճարտարագիտական ֆակուլտետը, վերականգնվել է Նիկոլաև քաղաքի ճարտարագիտական-մանկավարժական դպրոցը[4][5]։ Նրա ակտիվ մասնակցությամբ ընդունվել են նավատորմի կարգապահական և այլ կանոնադրություններ։ 1939 թվականի հուլիսի 24-ին նրա նախաձեռնությամբ սահմանվել է նավատորմի օրը: 1940 թվականի հունիսին նավատորմի բարձրագույն սպայակազմի համար ընդունվել են գեներալի և ծովակալի կոչումները,և նրան շնորհվել է ծովակալի կոչում։ Նրա հրամանով 1941 թվականին ստեղծվել է առաջին ջրասուզակային հատուկ ստորաբաժանումը՝ РОН-ը (рота особого назначения - հատուկ նշանակության վաշտ)[6]:
Պատերազմական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կուզնեցովը խորհրդային բարձրագույն ղեկավարության մեջ թերևս միակն էր, ում 1941 թվականի հունիսի 22-ին գերմանական ֆաշիստների ձեռնարկած ուխտադրուժ հարձակումը անակնկալի չի բերել. ԽՍՀՄ-ի վրա գերմանական հարձակման նախօրեին նա արդյունավետ միջոցներ է ձեռնարկել նավատորմերի մարտունակությունը բարձրացնելու համար, իսկ հունիսի 22- ի գիշերը հրաման է տվել դրանք հասցնել լիարժեք մարտական պատրաստության, ինչը հնարավորություն է տվել խուսափել. նավերի ու ռազմածովային ավիացիայի կորուստներից:
Պատերազմի ժամանակ Կուզնեցովը արդյունավետորեն ու եռանդուն կերպով ղեկավարել է նավատորմը՝ նրա գործողությունները համաձայնեցնելով ցամաքային և այլ ուժերի գործողությունների հետ։ Նա եղել է Գերագույն հրամանատարության շտաբի անդամ , նավերով հաճախակի գնացել է ռազմաճակատներ։ Նրա ղեկավարությամբ նավատորմը կանխել է ծովից գերմանացիների ներխուժումը Կովկաս ։ Հակառակորդին դիմակայելու գործում մեծ դեր են խաղացել ռազմածովային ավիացիան և սուզանավային նավատորմը։ Բացի այդ, ռազմանավերն ուղեկցել են Լենդ-Լիզի շարասյուներին և օգնություն տրամադրել դաշնակիցներին։
1945 թվականին Կուզնեցովը խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է դաշնակից երեք պետությունների ղեկավարների Ղրիմի և Պոտսդամի համաժողովների աշխատանքներին ։
1944 թվականի մայիսի 31-ին նրան շնորհվել է նավատորմի ծովակալի զինվորական կոչում (չորս աստղ, որը հավասար է բանակի գեներալի կոչմանը): 1945 թվականի մայիսի 25-ին այդ կոչումը հավասարեցվեց Խորհրդային Միության մարշալի կոչմանը և ներդրվեցին մարշալային տիպի ուսադիրներ։ 1945 թվականի սեպտեմբերի 14-ին Կուզնեցովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում ։
Հետպատերազմական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայի դեմ պատերազմին մասնակցելու համար Խորհրդային նավատորմը 1945 թվականին ԱՄՆ- ից ստացավ ավելի քան 250 փոքր նավ՝ հիմնականում ֆրեգատներ, ականակիրներ, տորպեդո նավակներ և դեսանտային նավեր, ինչը հեշտացրեց Խորհրդային Միության համար Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների գրավումը։ . Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Կուզնեցովի կարիերային հարված հասցվեց։ Նավատորմի շահերի նրա եռանդուն պաշտպանությունը նրա դեմ տրամադրեցին Ստալինին ու մարշալ Ժուկովին: Նա դեմ էր ծանր հածանավերի ստալինյան նախընտրությանը և նրա ներկայությամբ արգելել էր Խրուշչովի միջամտությունը ծովային հարցերին։ Կուզնեցովը 1948 թվականի սկզբին ձերբակալվել և դատվել է երեք ծովակալների՝ Լև Գալլերի, Վլադիմիր Ալաֆուսովի և Գեորգի Ստեպանովի հետ՝ պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիային գաղտնի նյութեր փոխանցելու շինծու մեղադրանքով։ Կուզնեցովին չորս կոչումով շնորհազրկեցին, դարձրին դերծովակալ, իսկ հետո նշանակեցին ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի տեղակալ։ Մյուս ծովակալներին ազատեցին աշխատանքից և դատապարտեցին ազատազրկման։ Ստալինը 1951 թվականի հուլիսին նրան վերականգնեց խորհրդային նավատորմի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Ստալինի մահից հետո բոլոր չորս ծովակալները լիովին արդարացվեցին, և Կուզնեցովը նույնպես հետ ստացավ իր կոչումը։ Այնուամենայնիվ, երբ նա Խրուշչովի օրոք արտահայտվեց նավաշինության ծրագրի կտրուկ կրճատումների դեմ, և, բացի այդ, Նովոռոսիյսկ ռազմանավում տեղի ունեցավ աղետալի պայթյուն, նրա կոչումը կրկին իջեցրեցին (այս անգամ փոխծովակալի) և թոշակի ուղարկեցին 51 տարեկանում:
Զորացրվելուց հետո նա գրել է իր հուշերը, սովորել է անգլերեն և թարգմանել անգլալեզու ծովային գրականություն։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզնեցովը լիովին արդարացվել է հետմահու՝ 1988 թվականին: Ռուսաստանի ռազմածովային ուժերում նրա անունով է կոչվել ամենամեծ նավը՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով ավիակիրը։
Կուզնեցովի հուշարձանները կանգնեցվել են Սևաստոպոլում, Վլադիվոստոկում, Արխանգելսկում։ Նրա կիսանդրիները տեղադրված են Սանկտ Պետերբուրգի ռազմատեխնիկական համալսարանում, Մոսկվայի նրա անվան թիվ 1465 դպրոցի բակում, Մոսկվայի Պետրոս Մեծի անվան մանկական ծովային կենտրոնի բակում, Կոտլաս քաղաքում . Հուշատախտակներ են տեղադրվել Մոսկվայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, Մոսկվայի Տվերսկայա փողոցի թիվ 9 շենքի , Խաբարովսկի Զապարինի փողոցի շենքի վրա։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը սահմանել է «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Ն. Գ. Կուզնեցով» մեդալը: Արխանգելսկի մարզի Կոտլասի շրջանի Մեդվեդկի գյուղում բացվել է նրա հուշաթանգարանը։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի կապիտան (1935);
- 1-ին դասի կապիտան (15.08.1937)[7]
- 2-րդ դասի ֆլագման (02.02.1938)[8]
- նավատորմի 2-րդ դասի ֆլագման (03.04.1939[9], минуя звание флагмана 1-го ранга);
- ծովակալ (04.06.1940)[10]
- նավատորմի ծովակալ (31.05.1944)[11]
- դերծովակալ (10.02.1948)
- փոխծովակալ (27.01.1951)[12]
- նավատորմի ծովակալ (13.05.1953)
- Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (03.05.1955)
- փոխծովակալ (17.02.1956)
- Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (կոչումը վերականգնվել է ետմահու՝ 26.07.1988 թ.):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պարգևներ
- Խորհրդային Միության հերոս (14.09.1945).
- Լենինի շքանշան - 4 հատ (03.01.1937, 21.02.1945, 14.09.1945, 23.07.1952).
- Կարմիր դրոշի շքանշան - 3 հատ - (21.06.1937, 03.11.1944, 15.11.1950).
- Ուշակովի I աստիճանի շքանշան - 2 հատ (22.07.1944, 28.06.1945).
- Կարմիր աստղի շքանշան (23.12.1935).
- Մեդալներ՝ մարտական վաստակի, Գերմանիայի, Ճապոնիայի նկատմամբ տարված հաղթանակի, Մոսկվայի, Կովկասի պաշտպանության համար, ինչպես նաև հոբելյանական 5 մեդալ՝ ԽՍՀՄ զինված ուժերի տարեդարձերի կապակցությամբ
- Անվանական զենք — ատրճանակ (1932 թվականի մայիս)[13]
Արտասահմանյան պարգևներ
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի ասպետ (Լեհաստան, 1945).
- «Գրյունվալդի խաչ» I աստիճանի շքանշան (Լեհաստան, 1946).
- Ազգային ազատագրության շքանշան (Հարավսլավիա, 1946).
- Պարտիզանական աստղի I աստիճանի շքանշան (Հարավսլավիա, 1946).
- «Մարտական վաստակի համար» շքանշան (Մոնղոլիա, 1972).
- «Ձեր և մեր ազատության համար» մեդալ (Լեհաստան, 1967).
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Накануне. — М.: Воениздат, 1966. — 342, [11] с. фот. — (Военные мемуары).
- На флотах боевая тревога. — М.: Воениздат, 1971. — 317, [25] с.: фот. — (Военные мемуары).
- Курсом к победе. — М.: Воениздат, 1975. — 510, [32] с. — (Военные мемуары).
- На далёком меридиане. — М.: Наука, 1966.
- Крутые повороты: из записок адмирала. — М.: Мол. гвардия, 1995.
- Испанский флот в борьбе за Республику. // Военно-исторический журнал. — 1962. — № 3. — С. 53—72.
- Вся жизнь — флоту (о Л. М. Галлере). // Военно-исторический журнал. — 1963. — № 3. — С. 68—76.
- Военно-Морской Флот накануне Великой Отечественной войны. // Военно-исторический журнал. — 1965. — № 9. — С. 60—76.
- Видный политработник армии и флота (К 70-летию со дня рождения И. В. Рогова) // Военно-исторический журнал. — 1969. — № 8. — С. 42—47.
- Памятные дни 1945 года // Военно-исторический журнал. — 1972. — № 6. — С. 60—65.
- Адмирал Флота Советского Союза Н. Г. Кузнецов: «Наши отношения с Жуковым стали поистине драматическими…» // Военно-исторический журнал. — 1992. — № 1. — С. 74—82.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 TracesOfWar
- ↑ «Текст наказу Н. Г. Кузнецова». Արխիվացված է օրիգինալից 4 квітня 2018-ին. Վերցված է 23 листопада 2012-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 16 (օգնություն) - ↑ «Про пам'ятник Н. Г. Кузнецова в ВІТУ». Արխիվացված է օրիգինալից 4 квітня 2018-ին. Վերցված է 23 листопада 2012-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 17 (օգնություն) - ↑ «накази та директиви народного комісара ВМФ Н. Г. Кузнецова в роки Великої Вітчизняної війни». Արխիվացված է օրիգինալից 9 листопада 2017-ին. Վերցված է 23 листопада 2012-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 46 (օգնություն) - ↑ Постановление СНК СССР № 3090/п от 15.08.1937 г.
- ↑ Постановление СНК СССР № 090/п от 02.02.1938 г.
- ↑ Постановление СНК СССР № 442 от 03.04.1939 г.
- ↑ Постановление СНК СССР от 04.06.1940 № 946
- ↑ Постановление СНК СССР № 640 от 31.05.1944 г.
- ↑ Постановление СНК СССР № 257 от 27.01.1951 г.
- ↑ Солдаты XX века. Справочник. / редколл., отв. ред. проф. С. М. Семенов. выпуск IV, том 2. М., ОАО «Московская типография № 6», 2005. стр.85
Գրականություն Նիկոլայ Կուզնեցովի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Золотые Звёзды северян: Сборник. — Изд. 2-е. — Архангельск: Северо-Западное книжное издательство, 1971. — С. 110—111.
- Рудный В. А. Готовность № 1: О Н. Г. Кузнецове. — Изд. 2-е. — М.: Политиздат, 1985. — 128, [8] с. — (Герои Советской Родины). — 200 000 экз. (обл.; 1-е издание — 1982)
- Герои Советского Союза: Краткий биографический словарь. — М.: Воениздат, 1987. — Т. 1. — 803 с.
- Лурье В. М. Адмиралы и генералы Военно-Морского Флота СССР в период Великой Отечественной и Советско-японской войн (1941-1945). — СПб.: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2001. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-86789-102-X
- Адмирал Флота: Героические и драматические страницы жизни Н. Г. Кузнецова / Составитель, автор примечаний Р. В. Кузнецова. — М.: Унипринт, 2002. — 384, [16] с. — (Полководцы Великой Отечественной). — 5000 экз. — ISBN 5-88834-035-9
- Флотоводец: Материалы о жизни и деятельности Наркома Военно-Морского Флота Адмирала Флота Советского Союза Николая Герасимовича Кузнецова / Автор-составитель и редактор Р. В. Кузнецова. — М.: Садовое кольцо, 2004. — 352, [16] с. — (Библиотека Общероссийского Движения Поддержки Флота). — 100 000 экз. — ISBN 5-89-633-004-9
- Близниченко С. С., Лазарев С. Е. Борьба с «космополитами» в военно-морских академиях (1947—1953 гг.) // Известия Тульского гос. ун-та. 2012. Гуманитар. науки. Выпуск 3. С. 111—120.
- Сидоренко Л. Г. «Командиру приходится действовать круто, говорить резко, но … не должно быть и тени высокомерия, безразличности к людям». Военный и государственный деятель, которого считают народным героем. К 60-летию Победы: Адмирал Флота Советского Союза Н. Г. Кузнецов. // Военно-исторический журнал. — 2003. — № 7.
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Далёкое-близкое (киноинтервью). Центрнаучфильм, ռեժիսոր Վ.Ա. Նիկոլաևա, 1971.
- День первый — день последний (պատերազմը ծովային նախարարի աչքերով). վավերագրական կինոնկար, АПН.
- Մեծ Հայրենականը / Անհայտ պատերազը. մաս 17. Դաշնակիցները (դրվագներ). վավերագրական սերիալ, ռեժիսոր՝ Ռ. Կարմեն)
- Ծովակալ Կուզնեցով (սերիալ, ռեժիսոր՝ Ս. Վինոգրադով, 2024): Գլխավոր դերը կատարել է Իգոր Պետրենկոն:.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецов Николай Герасимович на сайте Министерства обороны Российской Федерации
- Նիկոլայ Կուզնեցով (ծովակալ) «Երկրի հերոսներ» կայքում
- Кузнецов Николай Герасимович в веб-энциклопедии «Люди земли Архангельской»Կաղապար:Rodovid.
- Сайт, посвящённый Н. Г. Кузнецову
- Лента времени Н. Г. Кузнецова
- Никифоров Ю. А. «Кузнецов Николай Герасимович». Проект РВИО и ВГТРК «100 великих полководцев». Արխիվացված է օրիգինալից 2013-06-22-ին. Վերցված է 2013-06-20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Могила на Новодевичьем кладбище.
- Документальный фильм из сериала «Дороже золота», посвящённый адмиралу Николаю Кузецову
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1974 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ